Գի դե Մոպասանը ատում էր Էյֆելյան աշտարակը և համարում էր Փարիզի ամենասարսափելի տեղերից մեկը, որը և պարբերաբար ասում էր շրջապատին:

Սակայն ամեն օր գրողը գնում էր ճաշելու այն ռեստորանը, որը գտնվում էր հենց Էյֆելյան աշտարակում: Մոպասանի ծանոթներին այդ փաստը խիստ զարմացնում էր, և նրանք հարցնում են գրողին, թե արդյոք իր պահվածքի մեջ չկա մի քիչ կեղծավորություն:

Շուտով Մոպասանին ձանձրացնում են նրանց հարցերը, և նա իր արարքը բացատրում է նման կերպ՝․ «Սատանան տանի, այդ ռեստորանը Փարիզում միակ տեղն է, որտեղից չի երևում այդ ոչնչությունը»:

Նյութում տեղ գտած լուսանկարները տրամադրել է մեր հետևորդ Գոհար Վարդանյանը։