Միլանի գոթական տաճարը գտնվում է Լոմբարդիա շրջանի վարչական կենտրոնում և նվիրված է Սանտա Մարիա Նաշենտեին։ Այն Միլանի արքեպիկոպոսի նստավայրն է։

Իր մեծությամբ 4-րդն է աշխարհում, իսկ Եվրոպայում` 3-րդը։ Միլանի տաճարը իր գոթական ոճով զիջում է միայն Սևիլյան տաճարին։ Տաճարն ունի բազմաթիվ մարմարյա սրածայր աշտարակներ, որոնք իրար են կցված հենարանների ցանցով։ Ունի 106.5 մետր բարձրություն և պատրաստ է տեղավորել 40 000 մարդու միաժամանակ։

՛

Տաճարը սկսել են կառուցել 1386 թվականին Անտոնիո դա Սալուցոյի նախաձեռնությամբ։ Մինչ ակտուալ աշխատանքի սկիզբը, 3 հիմանական շենքեր էին կառուցվել՝ Արքեպիսկոպոսի պալատը, Հասարակության պալատը և Սուրբ Ստեփանոսի կնունքի պալատը։ 1805 թվականի մայիսի 20-ին Նապոլեոն Բոնապարտը Կառլո Պելիչանիին հրամայեց ավարտել տաճարի շինարարությունը և վերջապես 1813 թվականին տաճարն արդեն ամբողջովին կառուցված էր։

Տաճարի կառուցման գաղափարը իտալացի Սիմոնե դե´ Օրսենիգոնինն է։ Տաճարը կառուցելիս Լեոնարդո դա Վինչիի և Դոնատո Բրամանտեի խորհրդով գոթական ոճը միահյուսվում է ժամանակի Ռենեսանսյան մշակույթի տարրերի հետ։

Կարծիք կա, որ տաճարի խորանի տակ պահվում է գամ, որը բերվել է Քրիստոսի խաչից։ Տաճարի ներսում գտնվում է Միլանի հովանավորուհու՝ «La Madonnina»-յի ոսկյա արձանը, որը տաճարի գլխավոր խորհրդանիշն է։

Հոդվածում տեղ գտած լուսանկարները տրամադրել է մեր հետևորդ Արսեն Բաղդասարյանը։

 

« 1 of 2 »