Այս հոդվածում ներկայացնում ենք մեր ակտիվ հետևորդներից մեկի՝ Մարթա Ասատրյանի լուսանկարները՝ աշխարհի տարբեր անկյուններից։ Մարթան նաև արդեն մի քանի հոդված է հրապարակել մեր «ԻՄ օրագիրը» բաժնում, որոնք ընթերցելուց հետո ուզում ես տեղիցդ վեր ցատկել, հավաքել ճամպրուկը և ճանապարհորդել․․․Մարթայի համար ճանապարհորդելը արդեն կենսակերպ է, նա սիրում է նոր վայրեր բացահայտել և չի վախենում խենթություններից, իսկ մենք սիրում ենք նման մարդկանց։

Weekends․am–ը հարթակ է տրամադրում բոլոր այն 15-ից-100 տարեկան երիտասարդներին, ովքեր սիրում են ճանապարհորդել, լուսանկարել, կենսախինդ են, և արկածները նրանց կյանքի մի մասն են կազմում։ Մենք հոգնել ենք ամեն օր լրահոսում տեսնել շոու բիզնեսի այս կամ այն ներկայացուցիչներին, ովքեր մեծամասամբ նոր բան էլ  չունեն ասելու, այդ իսկ պատճառով մեր հերոսները մեր հետևորդներն են, որոնք հայտնի չեն, բայց շատ հաճախ ավելի հետաքրքիր են  և ավելի կարևոր ասելիք ունեն։

Մենք լավ հնարավություն ենք տալիս  բոլոր  նրանց, ովքեր սիրում են լուսանկարել, գրել և պատմել իրենց ճանապարհորդությունների մասին․․․ և եթե դուք այդպիսին եք, ուրեմն ուղարկեք մեզ ձեր լուսանկարերը և հոդվածները, և դուք կունենաք հրապարակված նյութեր,  հոդվածներ, ինչը  շատ լավ փորձ կլինի սկսնակ լուսանկարիչների կամ բլոգինգով զբաղվել ցանկացողների համար։

Դե՛, իսկ մենք պարբերաբար անդրադառնում  ենք մեր ակտիվ հետևորդներին և ներկայացնում  ենք նրանց։

Մեր նպատակն է էկրանից այս կողմ մեր հետևորդներին տալ բացառապես դրական լիցքեր, և եթե դուք էլ հոգնել եք առօրյա լրահոսից, ապա մի փոքր կտրվեք իրականություից և եկեք մեր՝ միշտ  weekend-յան տրամադրություն պարունակող հարթակ․․․

Մարթայի հոդվածները՝ Որսա պահը․երկրագնդի պտույտն ինձ տարավ Շրի Լանկա,

«Քեզ կտանեմ իմ տուն, հաց կտամ, շոր կառնեմ»․․․․․Ճիշտ է շատ գրավիչ առաջարկ էր, բայց հրաժարվեցի․ Շրի Լանկայի արկածները շարունակվում էին,

Ամուլսարը սար է, այս փաստի հետ պետք է հաշվի նստել…,

Աշունը Պետերբուրգում․ երազանքների շարքից,