Մեր նախորդ հոդվածում ներկայացրել ենք մեր թիմի անդամ Քրիստինեի ճանապարհորդությունը այս զարմանալի վայր տեսանյութով, որին կարող եք ծանոթանալ հետևելով հղմանը, իսկ այս հոդվածում ուզում ենք ևս մեկ անգամ  նայել այս  հսկային արդեն ֆոտոշարքի միջոցով․․․

Հիշեցնենք, որ Լեշանի 71 մետր բարձրությամբ քանդակը աշխարհի ամենաբարձր հուշարձաններից մեկն է։ Արձանը գտնվում է 3 գետերի միախառնման կետում, որոնց հանդիպակաց ջրերն առաջացնում էին վտանգավոր հորձանուտ։ Համաձայն լեգենդի՝ արձանը կառուցվել է հորձանուտը հանդարտեցնելու համար։ Արձանի կառուցման ժամանակ արհեստավորները քանդակի մնացորդները նետել են գետը, ինչն էլ դանդաղեցրել է ջրի առատ հոսքը։ Քանդակի շինարարությունը սկսվել է 713թվ և տևել տասնամյակներ։ Ամեն տարի հազարավոր զբոսաշրջիկներ գալիս են այստեղ այս հսկային տեսնելու համար։