Այս անգամ առաջարկում ենք պատրաստել հավի կրծքամիս բրոկոլիով, այս ուտեստը ոչ միայն շատ համեղ է, այլև բավականին հեշտ պատրաստման եղանակ ունի։  Մեզ անհրաժեշտ է՝ 

հավի կրծքամիս – 2-3 հատ

բրոկոլի – 500 գր

ձու – 2 հատ

կաթ – 100 մլ

թթվասեր – 200 գր

սխտոր – 2-3 ատամիկ

աղ – ըստ ճաշակի

պղպեղ սև – ըստ ճաշակի

մսի համեմունքներ – 1 թ/գ 

      Եթե ձեռքի տակ ունեք այս ամենը, ուրեմն ժամանակն է պատրաստելու։ Բրոկոլին նախօրոք եփում ենք և բաժանում  ծաղկաբույլերի։ Հավի կրծքամիսը կտրատում ենք։ Տարայի մեջ լցնում ենք բրոկոլին, հավի կրծքամիսը, սխտորը, աղը, սև պղպեղն ու համեմունքները, ապա լավ խառնում։ Ստացված զանգվածը լցնում ենք ձևամանի մեջ։ Առանձին տարայի մեջ լցնում ենք կաթը, թթվասերը, ձուն և աղը։ Ստացված խառնուրդը լցնում ենք վրան ու 40 րոպե եփում ենք 180 աստիճան տաքացրած ջեռոցում։  Եվ համեղ ուտեստը պատրաստ է։

Հաճելի և համեղ օր