Ամանորին ընդառաջ weekends.am թիմի անդամ Արմինեն, ով  գտնվում է Անգլիայում, /Minka/ ուղևորվեց Վինձոր՝ այստեղ տիրող ամանորյա մթնոլորտը ներկայացնելու։

Շքեղ հանգիստը նախընտրողնրի համար սա իդելական վայր է, քանի որ, չնայած Վինձորը փոքրիկ քաղաք է, բայց այն հարուստ է շքեղ ռեստորաններով և հյուրանոցներով։ Այս վայրը շատ հայտնի է զբոսաշրջիկների շրջանում, քանի որ այստեղ է գտնվում Վինձոր ամրոցը, որը թագավորական նստավայր է և ընդգրկված է գինեսի ռեկորդների գրքում՝ որպես աշխարհի  ամենամեծ բնակելի ամրոց։ Զբոսաշրջիկների մոտ այն մեծ հետաքրքրություն  է առաջացնում այն պատճառով, որ վերջինս  չի վերածվել թանգարանի, այլ նրանում կյանքը եռում է։

Այստեղ թագուհին ընդունում է բարձրաստիճան հյուրերի, ստորագրում է որոշ պետական փաստաթղթեր և այլն։ Թվում է, թե այս վայրը պետք է փակ լինի հետաքրքրասերների աչքերից, սակայն, ո՛չ, ամրոցի այն հատվածները, որտեղ չեն բնակվում թագուհին  և իր ընտանիքի անդամները, բաց են ծանոթության համար, սակայն պաշտոնապես չեն պատկանում որևէ թանգարանի։

Էքսկուրսիաները այստեղ խիստ կանոնակարգված են։ Ձմռանը այցելուների համար այն փակվում է 16․15։ Այստեղ այցելուները պետք է պահպանեն լռություն։ Կարգ ու կանոնի պահպանմանը հետևում է թագավորական պահակախումբը։ Ահա այսպես է Վինձոր ամրոցում թագուհու պահակախումբը հանձնում հերթափոխը առավոտյան։

Այցելությունը ամրոց վճարովի է։

Վինձոր ամրոցի ամանորյա ձևավորումը՝

Սա մեր 2-րդ ուղևորությունն է Վինձոր, և մենք արդեն հասցրել ենք ձեզ ներկայացնել Վինձոր ամրոցը առանձին հոդվածով, որին կարող եք ծանոթանալ հետևելով հղմանը:

Իսկ այս այցելության ընթացքում մենք եղանք Միշլենյան աստղ կրող ռեստորանում, որտեղ մեզ համար պատրաստեց հայտնի խահարար Marko Pierre-ն։

Եղանք Արքայազն Հարրի փաբում, որտեղ, երբ դուք էլ լինեք, ձեզ անպայման կառաջարկեն փորձել  Mulled wine, ի՞նչ է դա, կասեք դուք, Mulled wine-ը գինի է՝ պատրաստված հատուկ համեմունքերով, որը ձմռանը խմում են տաք։

Անգլիայում ավանդական ձմեռային խմիչք է, հատկապես ամանորյա տոներին։ Փորձելուց հետո հաստատ չեք փոշմանի։ Weekend-ի հիանալի ավարտ էր բուխարու մոտ երեկոն մեր շքեղ հյուրանոցում։

Ամանորյա Վինձորը ֆոտոշարքով։

« 1 of 3 »