Սուրբ Մարկոսի տաճար՝ Վենետիկի մայր տաճար, որը հանդիսանում է բյուզանդական ճարտարապետության բացառիկ օրինակ Արևմտյան Եվրոպայում: Տեղակայված է Սուրբ Մարկոսի հրապարակում՝ Դոժերի պալատի հարևանությամբ։ Տաճարը զարդարված է բազմաթիվ խճանկարներով, որոնք կատարված են բյուզանդական ոճով։ Այստեղ են պահվում Սուրբ Մարկոս առաքյալի մասունքները, ինչպես նաև բազմաթիվ թանկարժեք արվեստի գործեր, որոնք բերվել են Կոստանդնուպոլիսից խաչակրաց արշավանքների ժամանակ։ 1987 թվականին Վենետիկի այլ հուշարձանների հետ ճանաչվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգություն:

 19-րդ դարի ճանապարհորդող Ֆրանց Գևիլպարցերը տաճարի մասին ասել է. «Նա, ում սիրտը չի սկսում ավելի արագ բաբախել Սուրբ Մարկոսի տաճարի մոտ կանգնելիս, կարող է թողնել, որ իրեն թաղեն, քանի որ նա մահացած է, անհույս մահացած»: