Հին Չինաստանում հավատում էին, որ կայսրը երկնքի առաքյալն է, հետևաբար, նրանց միջև պետք է հատուկ կապ լինի: Հենց այս վայրում էր, երբ դարեր առաջ այստեղ բարձրացավ կայսրը և աղոթեց առատ բերքի և իր ժողովրդի համար: Ընդ որում այստեղ բարձրանալու իրավասությունը միայն վերջինիս էր պատկանում: Նման հատկանշական աղոթքի համար ընտրվում էր միմիայն ձմեռային արևադարձի օրը: Շատերի պնդմամբ Երկնքի տաճարը ճարտարապետության տեսակետից չինական ամենակատարյալ տաճարներից մեկն է:

Մուտքից քայլելով մոտ 20-25 րոպե կհասնեք Առատ բերքի աղոթատաճար, որտեղից էլ քայլելով ևս մոտ 10-15 րոպե կհասնեք Էխոյի աշտարակին:

Ավելացնենք, որ տաճարը այգու կենտրոնական մասում է կառուցված, իսկ ամբողջ այգին 270 հա տարածք է զբաղեցնում: Այգու տարածքում շատ հաճախ կհանդիպեք տեղացիների, որոնք կա՛մ պարում են, կա՛մ էլ կունֆույով գրավում շատերի ուշադրությունը: Շուրջբոլորը կանաչ, մաքուր է՝ լի բազմազան և բազմերանգ ծաղիկներով:  Տաճարը գտնվում է մայրաքաղաք Պեկինում:  Այն կառուցվել է 1420 թվականին մայրաքաղաքի հարավ – արևելքում այն ժամանակվա իշխող Մինգ դինաստիայի օրոք:

Սկզբնապես կոչվում էր «Երկնքի և երկրի տաճար», բայց հարյուր տարի անց ստեղծվեց առանձին տաճար՝ Երկիրը երկրպագելու համար:

Այստեղ ամեն ինչ անձնավորում են այս երկու հակադրությունների միջև հարաբերությունները, և յուրաքանչյուր մանրուք խորհրդանշական է: Հատկապես տպավորիչ է այս առումով աղոթասրահը:

Շրջապատված փարթամ բուսականությամբ՝ այս գեղեցիկ հին տաճարներն ու սրբավայրերը տեղադրված են երկու հատվածով՝ մեկը ուղղանկյունաձև, մյուսը՝ կիսաշրջանաձև, որոնք միասին խորհրդանշում են երկինքն ու երկիրը:


Կառուցված է սովորական չինական նորաձևության փայտից: Տանիքը ծածկված է 50 000 կապույտ ապակեպատված սալիկներով: Հատակը մարմարով է սալիկապատված, և երբ ուշադիր նայում ես, այն ներկայացնում է վիշապի և փյունիկի քարը՝ կայսեր խորհրդանիշները:

Հիմնական դահլիճը կապույտ (երկնքի պես) սալիկներով է պատված: Տանիքը բաղկացած է 3 աստիճանից, իսկ դրա հենակետը՝ 28 սյուներից: Եվ դրանց թիվը ամենևին էլ պատահական չէ: Մեջտեղում չորս սյուներ են, որոնք խորհրդանշում են եղանակները, տասներկու սյուներ, որոնք խորհրդանշում են տարվա ամիսները, ևս 12 սյուներ, որոնք խորհրդանշում են տասներկու ժամերը: Բացի այդ, քսանութ սյուներից յուրաքանչյուրը համապատասխանում է գիշերային երկնքում գտնվող համաստեղություններին:

Տաճարի խորանը նույնպես եզակի է, այն բաղկացած է մարմարե սալիկներից՝ պատրաստված մի քանի շարքերով, շարքերի թիվն էլ գուշակեք ….այո՛, այո՛ 9-ի բազմապատիկներ, դե իսկ 9 թիվն էլ խորհրդանշում է չինական փիլիսոփայության բարձրագույն ուժը՝ երկարակեցությունը:
Հ․Գ Ներկայումս 9 թիվը հավերժական սիրո խորհրդանիշ է:

Աշխատանքային ժամեր և գներ՝

Տաճարը բաց է երկուշաբթի օրվանից մինչև կիրակի:
Աշխատաքային ժամեր՝ 08:00-18:00, տոմսերի վաճառքը դադարում է 17:50-ից:
Տաճարի մուտքը վճարովի է (չնայած ասվում է, որ կախված սեզոնից, տոմսի արժեքը կարող է փոխվել):

Ստորև ներկայացնում ենք գները ուղղակի անգլերեն, որպեսզի թարգմանությունը չաղավաղի բովանդակությունը՝
1. Entrance fee 15 yuan (1050դրամ)
2. Hall of Prayer for Good Harvests, Circular Mound Altar & Echo Wall 20yuan (1400 դրամ)
3. Combo ticket including 1&2 ՝34 yuan (2380դրամ)

4. Divine Music Administration. 10 yuan (700 դրամ)
5. Audio Guide ` English, Japanese, Korean, French, German, Spanish 40 yuans (2800դրամ) , 100 yuan (7000դրամ) as deposit

Weekends.am թիմի անդամ Քրիստինեն  վերցրել էր Combo տոմսը և շատ գոհ էր:

Տարածքը շատ մեծ է, այնպես որ կարիք չկա անհանգստանալ՝ օրվա որ ժամին գնալ: Մենք  կեսօրին էինք գնացել և, դեռ ավելին, մայրամուտին ականատես  եղանք, թե ինչպես էին արևի շողերը ընկնում տաճարի վրա:

 Երեկոյան ժամերին ուշադիր պետք է լինեք, այցելուներին խնդրելու են տաճարից դուրս գալ 18:00-ն լրանալուն պես, եթե տեղանքին անծանոթ եք, ավելի լավ է մեծամասնության հետ դուրս գաք։

Ինչես՞ հասնել

Կան 4  մուտքեր ՝ հյուսիսային, հարավային, արևելային և արևմտյան։

Մենք խորհուրդ կտանք արևելյանը կամ էլ հարավայինը:
1. Մետրոյով ( Line 5, Tiantan East Gate station or Tiantandongmen , ի դեպ Tiantan չինարենից թարգմանաբար նշանակում է երկնքի տաճար, ընտրել A1 համ A2 ելքը:

Մետրոյից դուրս գաք, նշանը կտեսնեք, որն էլ ցույց կտա տոմսարկղի ուղղությունը։

2. Ավտոբուսներով՝ արևելյանի համար՝ 6, 35, 36, 39, 41, 43 համարի ավտոբուսները, իսկ հարավային մուտքի համար՝ 36, 120, 122, 800, 803 958:
Քանի որ տարածքը մեծ է, պետք է հատկացնել 2-2.5 ժամ:

Երկնքի տաճարը ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում։