Սուրբ Գևորգ եկեղեցի կամ ուրվականների եկեղեցի, որը գտնվում է Չեխիայի Լուկովա գյուղում։ Այս եկեղեցին սովորական եկեղեցի էր, բայց 1968թ․-ին այստեղ թաղման արարողության ժամանակ տեղի ունեցած միջադեպը ստիպեց մարդկանց հավատալ, որ այն անիծված է։

Բանն այն է, որ հենց արարողության ժամանակ եկեղեցու տանիքի մի մասը փլուզվում է, և մարդիկ մտածում են,  որ դա չար նշան է։

30 տարուց ավել այս եկեղեցին մնում է լքված, մինչ չեխ արվեստագետ Ջակուբ Հադրավան եկեղեցու ներսում ուրվականների տեսքով քանդակներ է տեղադրում։

Այսպես նրան հաջողվում է գրավել զբոսաշրջիկների ուշադրությունը։ Եվ այո՛, Չեխիայի հեռավոր գյուղում գտնվող այս եկեղեցին տարեկան բազմաթիվ զբոսաշրջիկների է ընդունում․  խնդիրը միայն ամուր նյարդեր ունենալն է․․․