Այս ֆոտոշարքում ներկայացնում ենք  Ավստրալիայում գտնվող այս հեքիաթային անտառը, որը կարծես շունչ է առել  շնորհիվ արվեստագետ Բրունո Տորֆսի։ Մերիսվիլ գյուղում ապրող քանդակագործը այս անտառը լցրել է բացառիկ գեղեցկությանբ հեքիաթային քանդակներով։

Հետաքրքիրն այն է, որ բացի ակնհայտ երևացող քանդակները, անտառում քանդակներ կան նաև ամենաթաքնված անկյուններում։ Այս անտառը դարձել է նրա արվեստանոցը բաց երկնքի տակ։ Նրա կյանքի երազանքն էր շրջակա միջավայրը վերածել հեքիթային ախարհի, ինչն էլ նա անում է։ Շրջելով ամբողջ աշխարհում` նա իր բնակության համար  ընտրում է Ավստրալիան, որտեղ էլ և ստեղծում է իր զարմանալի այգին։

Գնելով անտառային հատվածը` նա մի քանի ամիս չարչարվում է ստեղծելու համար զարմանալի քանդակների հավաքածուն։ Այգու բացման ժամանակ արդեն կար 15 ցուցադրված քանդակ, որոնք գնալով շատացան, և այս այգին դարձավ Ավստրալիայի գեղատեսիլ վայրերից մեկը։ Այգում կան 150  քանդակներ, և հեղինակը չի դադարում դրանք ավելացնել, ինչի շնորհիվ էլ այս փոքրիկ քաղաք տարեկան այցելում են հազարավոր զբոսաշրջիկներ։

Ցավոք 2009թվ-ի անտառային հրդեհները չէին խնայել նաև այս հրաշք այգին և աշխատանքների 40% այրվել էր, բարեբախտաբար այգու հեղինակը և նրա ընտանիքը չէին վնասվել։ Մեծ ցավով և ուրախությամբ հեղինակը նայում էր իր տարիների աշխատանքին և զարմանում, թե ինչպես են քանդակների մեծ մասը մնացել կանգուն, կարծես դա ցանկացել էր հենց ինքը՝ բնությունը։ Նա լծվում է աշխատանքի և վերկանգնում այգին, և այն կրկին բացվում է այցելությունների համար։