Դադիվանքն Արցախի հնագույն հոգևոր-մշակութային կենտրոններից է։ Պատմականորեն եղել է Մեծ Կվենք գավառի հոգևոր առաջնորդարանը։ Կոչվել է նաև Խութավանք, որովհետև կառուցվել է խութի (բլրակի) վրա։

 Ըստ ավանդության՝ հիմնադրվել է I դ.՝ ս. Թադեոս առաքյալի աշակերտ, քրիստոնեական քարոզչության համար նահատակված ս. Դադիի գերեզմանի տեղում: Հետագայում վերածվել է խոշոր վանական համալիրի։

Համալիրի գլխավոր՝ Կաթողիկե եկեղեցին կառուցվել է 1244 թ.: Նրա ներսում պահպանվել են XIII դ. որմնանկարներ:

Դադիվանքը հայ եկեղեցական ճարտարապետության Արցախի դպրոցի լավագույն համալիրներից է:

Ֆոտոշարքը տրամադրել է մեր հետևորդ Գարիկ Թումանյանը