Հայ Առաքելական Եկեղեցին ամեն տարի Քրիստոսի Սուրբ Ծննդյան օրվանից 40 օր հետո նշում է քառասուն օրական մանուկ Հիսուսին տաճարին ընծայաբերելու տոնը՝ Տյառնընդառաջը։ Համաձայն նախնյաց օրենքի` ծննդաբերած կինը քառասուն օրական զավակին պիտի տաներ տաճար, Աստծուն նվեր մատուցեր և աղոթեր:

Մարիամը քառասուն օրական Հիսուսին տանում է տաճար: Այստեղ էր Սիմեոն անունով բարեպաշտ ծերունին, որն Աստծուց խնդրում էր իր կյանքը երկարացնել այնքան, մինչև տեսնի աշխարհի ու մարդկության Փրկչին: Նա հրաշքով զգում է Փրկչի ներկայությունը և ընդառաջ է ելնում Հիսուս մանուկին: Այստեղից էլ «Տիրոջն ընդառաջ» արտահայտությունը:

Մենք` մեր թիմով, այդ օրը գնացել էինք Տեղեր գյուղ, որտեղ և մասնակցում էինք  Տրնդեզի  միջոցառումներին։ Եթե հետևել եք մեր ֆեյսբուքյան հրապարակումներին, ուրեմն արդեն գիտեք, թե ինչ ուրախ և աշխույժ մթնոլորտ էր տիրում Դղերի վանքում։ Մենք շատ հետաքրքիր  օր ունեցանք՝ չնայած եղանակային վատ պայմաններին։

Վանքում հավաքվել էին 2019թ․-ին  այդ վանքում պսակադրված զույգերը և բազմաթիվ հյուրեր։ Խաչի քավորի կողմից նորապսակների համար պատրաստվել էին անակնկալներ, ինչպես նաև կազմակերպվել էր ֆուրշետ հյուրասիրություն և մատաղ։

Միջոցառումները սկսվեցին նորապսակների օրհնությամբ, իսկ այնուհետև շուրջպար խարույկի կողքին և իհարկե խարույկի վրայով թռչել։

Մենք վերադարձանք բազում հաճելի տպավորություններով, մանրամասները ֆոտոշարքում։

« 2 of 2 »