Չինաստանի Չժանցզյացզե ազգային պարկում է գտնվում «Հարյուր վիշապների» վերելակը, որն աշխարհում ամենաբարձրն է: Այն զբոսաշրջիկներին բարձրացնում է 330 մ բարձրության վրա գտնվող դիտահարթակ:

Վերելակը բաղկացած է 3 երկհարկանի խցիկներից, որոնց բեռնունակությունը կազմում է 3750կգ: 1 խցիկում միաժամանակ կարող է տեղավորվել 48-50 ուղևոր:

«Հարյուր վիշապների» վերելակը, լինելով աշխարհում ամենաբեռնունակ, ամենաարագընթաց և ամենաբարձր բացօթյա վերելակն, ընգրկված է Գինեսի ռեկորդներրի գրքում։