Պատմում է Weekends.am-ի հետևորդ Մարթա Ասատրյանը

«Երկնքից գլխիդ ինչ էլ որ թափվի, երբեք չպետք է հայհոյես: Անձրևը ներառյալ: Վերևից գլխիդ ինչ էլ ընկնի, պետք է ընդունես: Անձրևն ինչքան էլ  ուժեղ լինի, փոթորիկն ինչքան էլ սառը լինի, չպետք է հայհոյես այն, ինչ ամպերը ճիշտ են գտել մեզ՝ ներքևում գտնվողներիս համար: Աշխարհի կարգն է այդպիսին: Դա բոլորը գիտեն»: 

Էլիֆ Շաֆաքի «Ստամբուլի բիճը»  բեսթսելլերից այս հատվածն ամբողջությամբ նկարագրում է ստամբուլյան ճամփորդության առաջին երկու օրերը: Ամառային ամիսներին, երբ գիշերն արթնանում էի անձրևի կաթիլների ձայնից, մտքումս ուրախանում էի, թե ինչ լավ է՝ անձրևն եկավ, ճիմերն ու ծառերը ջրվեցին, չեն խանձվի, չեն չորանա: Ստամբուլում այդպես չէր: Անձրևը զայրույթ էր առաջացնում, թրջում մինչև ոտքիդ ծայրը ու այդ զայրույթից նույնիսկ չէիր կարողանում շուրջդ նայել, միայն փորձում ես գրեթե քսանմիլիոնանոց քաղաքում չկորցնել 20 հոգանոց խմբիդ անդամներին:

Ստամբուլի մի թաղամասից մյուսը գնալու համար մի քանի տրանսպորտ էինք փոխում՝ մետրո, տրամվայ, ֆունիկլյոր, ավտոբուս: Դե պատկերացրեք անձրևը դույլերով թափվում է վերևից, իսկ դուք փողոցից փողոց եք անցնում, բակից բակ, երթուղայինից երթուղային եք փոխում, ու անձրևը թափվում է եկնքից ասես աշխարհի վերջն է: Երկու օր գրեթե չէի զգում Ստամբուլը, միայն հորդ անձրևից մինչև ոսկորներս թրջված տհաճությունն էի զգում, որից զայրութս ավելի ուժգին էր դառնում:

Հայկական աչքը. Ստամբուլն` առանց  սուլթանական շքեղության

Այցելեցինք հայկական երեք հրատարակչություններից մեկը՝ «Արաս» հրատարակչություն: Այն հիմնադրվել է 1993 թվականին: Հրատարակում է գրքեր հայերենով և թուրքերենով: Հրատարակչությունը գրականության միջոցով իրար է ծանոթացնում տարբեր մշակույթների տեր հասարակությունների, և Թուրքիայում ապրող հայերին հնարավորություն է տալիս իրենց մշակույթը պահպանելու ու սերունդներին փոխանցելու: Եղանք Արա Գյուլերի թանգարանում, որը բացվել էր նրա մահվանից եկու ամիս առաջ Ստամբուլի Բոմոնթի գարեջրի գործարանի պատմական շենքում: Միջազգային բազմաթիվ մրցանակների արժանացած 90-ամյա Արա Գյուլերին անվանում են «Ստամբուլի աչք», «ակնթարթի որսորդ», «100-ամյակի լավագույն լուսանկարիչ», «անգերազանցելի ֆոտոպատմաբան»: Նա իր լուսանկարներում պատկերել է հին ու նոր Ստամբուլը, Արևմտյան Հայաստանի քաղաքներն ու հուշարձանները:

Շիշլիի գերեզմանատուն.  Գերեզմանատան հետ կապված հիշողությունները շատ զվարճալի են: Եթե Ստամբուլում անգլերեն գրեթե չեն խոսում ու դուք էլ գերեզման բառը ոչ մի կերպ չեք կարող բացատրել և ավելին, ձեզ հետ է Նելի Փիլոյանը, դե պատկերացրեք ինչ երաժտական համարներով անցորդից կհարցնենք ինչպես հասնել Շիշլիի գերեզմանատուն…

 

 

Իսկ վերջում՝

«Գիտելիքով է մարդ ձեռք բերում գիտակցություն, լայնախոհություն և խիղճ։ Գիտությունը հնազանդվում է գիտելիքին»:

Էլիֆ Շաֆաքի «Ստամբուլի բիճը»  բեսթսելլեր

 

 

Ամեն  ճամփորդությունից հետո նոր գիտելիքներով ես զինվում, ամեն անգամ ինքդ քեզ համար նոր բացահայտումներ անում, նոր ծանոթություններ հաստատում ու գիտակցում, որ իզուր չէր այդքան ճամփա կտրելը, որ իզուր չէին  լարումն ու չարչարանքը, նույնիսկ անձրևի զայրութաբեր կաթիլները. դրանք բոլորը դառնում են վառ հիշողություն և պահպանվում լուսանկարների տեսքով: