Պատմում է Լիլիթ Գաբրիելյանը

Չե՞ս կարծում, որ երկար տանը նստած մնացինք։ Համամի՞տ ես, որ ճիշտ ժամանակն է ճափորդելու համար։ Հա՛մ կվերհիշենք անցած արկածները, հա՛մ էլ կբացահայտենք ճամփորդության նոր տեսակ՝ վիրտուալ ճամփորդություն։ Դե ինչ․ շարժվեցինք․․․

Ես քեզ ինձ հետ կտանեմ Ֆրանսիա։ -Ինչու՞ հենց Ֆրանսիա- դե որովհետև այն ինձ համար ամենաանմոռանալիների շարքում է, կուզենամ դու էլ տեսնես նրա գեղեցկությունն ու հմայքը։
Այն վայրը, որը մենք Ֆրանսիա ենք կոչում, մարդկանց հայտնի էր գրեթե երկու միլիոն տարի առաջ՝ որպես հունական գաղութ։ Այն գտնվում է Արևմտյան Եվրոպայում և ձգվում է  Նորմանդիայի խստաշունչ ափերից մինչև Միջերկրական ծովի տաք, լազուր ափը: Ափերը ողողվում են Հյուսիսային և Միջերկրական ծովերի, Բիսկայան ծոցի, Պա դե Կալե և Լամանշ նեղուցների ջրերով: Բաժանված է 100 դեպարտամենտից կազմված 26 տարածաշրջանից։

Երկրի տարածքի 20%-ը զբաղեցնում են անտառները, որոնց խոշոր զանգվածները տարածվում են Աքվիտանիայի հարթավայրի արևմտյան շրջաններում և արևելքում՝ Փարիզի ավազանում, Ալպերում ու Պիրենեյներում: Վաղ անցյալում Ֆրանսիայի տարածքը բնակեցված էր գալլերով, որտեղից էլ առաջացել է երկրի հին անվանումը՝ Գալիա կամ Գաղիա: Մ.թ.ա. I դարի կեսերին Ֆրանսիան նվաճել են հռոմեացիները: 843 թ-ի Վերդենյան պայմանագրով ստեղծված Արևմտաֆրանկական պետությունը մոտավորապես զբաղեցրել էր ժամանակակից Ֆրանսիայի տարածքը: X դարում երկիրն անվանվել է Ֆրանսիա:

Ֆրանսիան պատմության ընթացքում մասնակից է դարձել մի շարք պատերազմների՝ ինչպես օրինակ Հարյուրամյա պատերազմը ՝ Անգլիայի ու Ֆրանսիայի միջև, Խաչակրած աշրշավանքները, որոնք սկիզբ են առել հենց Ֆրանսիայի Կլերմոն քաղաքաից, Առաջին և Երկրորդ Համաշխարհային պատերազմնները և այլն։ Այսքանը համառոտ պատմության ու աշխարհագրության մասին․․․


Մշակույթ Ֆրանսիան դարեր շարունակ եղել է համաշխարհային մշակույթային կենտրոն: Այստեղ է գտնվում ամբողջ աշխարհի ամենահայտնի ու գեղեցիկ թանգարանները, շենքերն ու ճարտարապետական կառույցները․․․ Ֆրանսիան առաջին տուրիսական երկիրն է հիմնականում ի հաշիվ մշակույթային օբեկտների բազմազանության, որոնք սփռված են ամբողջ երկրով:

Հաշվում են մոտ 1.200 թանգարան, որոնք ունենում են մոտ 50 միլիոն հաճախորդ տարեկան: Սալվադոր Դալի, Էժեն Դելակրուա,  Պոլ Գոգեն ․․․ այս անուններն են, որոնք Ֆրանսիա են կանչում մեծ թվով զբոսաշրջիկների։


Հիմա գնանք այն վայրերը, որտեղ ես եմ եղել ու սեփական աչքերով տեսել դրանց գեղեցկությունը։
Օրերիս մեծ մասն անցկացրել եմ մայրաքաղաք Փարիզում, նրա նեղ, մարդաշատ ու գույնզգույն փողոցներում, հանրահռչակ ու երևելի թանգարաններում, պանթեոններում։ Առաջինն՝ ուր այցելեցի, Նապոլեոն Բնոապարտի դամբարանն էր։

Քանդակներն ու ձեռագործ մի շարք աշխատանքներ հեքիաթային են դարձրել այդ հսկայական կառույցը։ Երբ գիտես, որ ընդամենը մի քանի քայլ այն կողմ գտնվում է պատմության ամենահայտնի ու հզոր հրամատանտարներից մեկի աճյունը՝ քեզ ակամայից ֆիլմի հերոս է զգում կամ էլ պատմության մի մասնիկ։

Եղա նաև Մադամ Տյուսոյի հետաքրքրաշարժ թանգարանում, որը տեղացիներն անվանում են մոմերի թանգարան։


Հասնելով Փարիզ, չէի կարող չայցելել Լուվրի թանգարան և տեսնել աշխարհահռչակ Մոնա Լիզա կտավը, եգիպտական, շումերական և հունական մնացորդներն ու մեր օրեր հասած քանդակները։

Տեսա նաև Օրսեի թանգարանի թանկարժեք կտավներն ու քանդակները, եղա Ազգային Պանթեոում, տեսա ֆրանսիացի գորղների, հասարակական գործիչների, արվեստագետների դամբարանները։

Չենք կարող անտարբեր անցնել Ֆրանսիայի հարուստ բնության կողքով։ Բախտ ունեցա գտնեվել շրջանի գյուղերից մեկում՝ villers sur fere-ում։ Մաքուր օդը, կանաչ հսկայական տարածությունն ու գույնզգույն տնակներն անտարբեր չեն թողնի յուրաքանչյուր այցելուի։ Երբ նայում ես շուրջդ, թվում է՝ ամեն ինչ առեղծված է կամ մի բան թաքնված է այդ գույների հետևում։

Ինձ թվում է, քեզ կհետաքրքրի նաև նրանց խոհանոցը։) Պանրի տարասեակները, մեզ շատ հայտնի Ռատատույը, քաղցր կրուասանները, մակարոններն ու բուրավետ ֆրանսիական հացերը անմոռանալի համեր կդառնան քեզ համար։ Երբ գալիս է ընթրիքի կամ էլ ճաշի ժամը, գրեթե ազատ տեղ չի մնում ոչ մի ռեստորանում ու սրճարանում, իսկ փողոցը լցվում է այդ անուշաբույր բուրմունքներով։

Դե ինչ, հուսով եմ քեզ դուր եկավ միասին վիրտուալ ճամփորդելը և կարողացա քեզ ինչ-որ ճափով ծանոթացնել այն տարածքների հետ, որտեղ եղել եմ։ Ակնկալում եմ, որ ե՛ս էլ, դու՛ էլ կրկին առիթ կունենանք հայտվելու հեքիաթային ու արկածաշատ Ֆրանսիայում, բայց այս անգամ իրական․․․