Պատմում է Գոռ Մարտիրոսյանը

Գարնանային առավոտ, մարդկանց սրտերի պես ջերմ արև և հիանալի մտքեր այսօրվա հետ կապված, Բայց… Երկնքում թռչուները թռչում են այնտեղ, որտեղ, որ ուզում են: Մենք էլ կարողենք թռչել, գեղեցիկ մտքերով: Մարդիկ սիրում են ճամփորդել, ճանապարհին լսել երաժշտություն, նայել ճանապարհին, արևին և մտածել ինչ-որ մեկի մասին, կամ ինչ-որ պահի մասին, որն  արդեն իրականություն է կամ պետք է դառնա իրականության մի մաս: Ես որոշեցի թռչել, թռչել Հայաստանով և սիրտս լցնել ճամփորդելու ծարավով:

Ճամփորդենք մեզ ամենահարազատ մարդկանց հետ:  Ճամփորդությունը սկսված էր, լիքը զգացումներով , հարազատ ոգով և հարզատ մարդկանց հետ: Սառը օդը ներս էր մտնում մեր սրտերի մեջ, աչքս մի պահ արևից կտրելով տեսա Սևանը, թռչում էի երկնքով, սառնությունը կյանքս երկարեցրեց: Այս անգամ արդեն զգացի թարմության հոտը: Դիլիջանում էինք արդեն: Թռչում էինք ամեն տեղ ու ամեն ուր, որտեղ որ կա սեր, երջանկություն և կա սրտի կանչ:

Թռչելով լցրեցի հոգիս, լցրեցի սիրտս, լցրեցի երկինքը: Թռչում էի սարերի, անտառների, գետերի, լճերի, մարդկանց, կտուրների վրայով: Այս անգամ ճամփորդությունս առանձնահատուկ էր չկային սահմաներ, չկային պատնեշներ:

Թռչենք երկնքում՝ հիանալով բնությամբ, թռչենք մեր մտքերում: Թռչենք սիրելի հետ՝  նայելով իրար աչքերի և զգանք կյանքի ողջ ջերմությունը մեր սրտերում:

Երանի կարողանայի թռչել․․․