Այո, լիտվական Կաունասում այսպիսի թանգարան էլ կա` «Չարիքների» (կամ` «Սատանաների») ու այն նույնքան մեծ հետաքրքրություն է շարժում, որքան գեղարվեստի հավաքածուները: Կաունասը Լիտվայի 2-րդ մեծ քաղաքն է` տեղադրված Նյամունաս և Ներիս-Նյարիս գետերի ակունքում: Քաղաքը հիմնադրվել է 13-րդ դարում` որպես առաջին պաշտպանական ամրոց:

16-րդ դարում այն դարձավ լիտվական մեծ իշխանության առավելագույն զարգացած քաղաքներից մեկը: 1920-40 թթ. Կաունասը եղել է Լիտվայի ժամանակավոր մայրաքաղաքը և մեծ ազդեցություն ունեցել քաղաքի զարգացման գործում: Քաղաքի բազմաթիվ ու բազմապիսի մշակութային օջախների շարքում իր ուրույն տեղն ունի Չարքերի (սատանաների) թանգարանը: 300 չարիքների պատկերներ հավաքագրված են 1 սենյակում:

 Առաջինը ներկայացնում են ժեմայտիական (լիտվական լեգենդ) չարիքին, հիասքանչ կանեփի պոչիկով: Այն այդքան էլ կատարելագործված չէ` հենված է պատին, սակայն համարվում է լիտվական ժողարվեստի իրական նմուշը:

2-րդ չարիքին այստեղ են բերել ահեղ հարևանի հետ. այն կերտված էր Միխայիլ մարգարեի հետ միասին: Հավաքագրողը երևի այդքան էլ արդար չի վարվել` չարիքին տեղադրելով նախնիի կողքին: Այդ երկուսին միացել է և փոքրիկ խորամանկ լիտվական շպիերասը (լիտվերենից թարգմանաբար` չարիք բերող): Նա, ասում են, հայտնվելով շաբաթ օրերին, գնում է պարելու: Այստեղ երիտասարդները հաճախ ծանոթանում են միմյանց հետ, և շպիերասը ընդունում է գեղեցիկ տղայի կերպարանք` խաբելու խեղճ աղջիկներին: Նրան ճանաչել հնարավոր է միայն պարելու ընթացքում զուգընկերոջ ոտքը սեղմելիս. եթե նրա ոտքին կան սմբակներ, ուրեմն չարիքն է:

Ցավալին այն է, որ իսկական տղան կարող է զգուշավոր աղջկա փոխարեն պարել անփույթ կովի հետ, որը նույնիսկ չի կարող պարել առանց զուգընկերոջ ոտքերը տրորելու: Այդպիսի վիրավորանքը նույնպես բնորոշ է շպիերասին …: Կաունասցի նկարիչ Ժմույդինավիչյուսի հավաքածուի մասին ավելի շատ մարդիկ գիտեին, և այն համալրող նվերները թափվում էին մեկը մյուսի հետևից: Այդպես հայտնվեց ուկրաինական «չարիքը` բշտիկներով», այն, որ թռչում էր Վակուլոու դարբնի մեջքին, դեպի արքայական պալատ և` մոլդովական «չարիքը ծխախոտի տերևի վրա»:

Բոլորին հայտնի է, որ ծխախոտը չարիք բերող խոտ է, և «չար-կատակը» Լեհաստանից է. յուրահատուկ արձանիկ, որը կոչվում է «Լենինգրադյան չարիքը շրջափակումից հետո»` նիհար և բարկացած: Այսպիսով, Լիտվան լինելով այդպիսի կրոնական և հարուստ մշակութային արժեքներով երկիր, պահպանելով յուրաքանչյուր գանձ, չարքերի պատկերներն ասես հակադրում է գեղարվեստի ճշմարիտ արժեքներին:

Մեր օրերում Լիտվայում չարիքի խաղեր էլ շատ են պահպանվել: Հիշատակենք դրանցից մեկը. ավանդական տոների ժամանակ և առհասարակ ոչ տոնական օրերին, տնտեսուհին պահում է ուտելիքը, իսկ կերպարանափոխված հյուրի տեսքով չարիքը պետք է հոտառությամբ փնտրի այն: Որպես կանոն, «չարիքը» չի հապաղում և գտնում է այն, ինչ պետք է գոնե գտներ ուրիշների օգնությամբ, ովքեր նույնպես ցանկանում են համտեսել տվյալ ուտեստը:

Հավաքածուում փայտե չարիքները բերված են Աֆրիկայից, Ճապոնիայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Կանադայից, Իտալիայից: Այստեղ ապրում են ինչպես բարկացած և մտազբաղ, այնպես էլ տխուր չարքեր: Յուրաքանչյուրն ունի իր փիլիսոփայությունն, իր ապրելու խրատը: Սրանցից է օրինակ. «Եվ չարիքները հրեշտակներ էին, մինչև դժոխք ընկնելը», սա նշանակում է, որ ավելի լավ է առաջնորդ լինել, քանի դեռ կյանքը թույլ է տալիս:

 

Գարիկ ԱՎԵՏԻՍՅԱՆ