Պատմում է Ինգա Բաբայանը

 

Հայաստանը լի է չքնաղ վայրերով։ Այն հիացնում է իր զարմանահրաշ բնությամբ և հնագույն կառույցներով, որոնք պահպանվել են երկար դարեր շարունակ։

Հայաստանը ամեն տարի հյուրընկալում է հարյուր հազարավոր զբոսաշրջիկների, որոնք միշտ զարմանքի և հիացմունքի խոսքերով են հեռանում մեր երկրից։ Եվ դա զարմանալի չէ, քանզի Հայաստանը զբոսաշրջիկներին շատ բանով կարող է զարմացնել’ բնությամբ, հնուց պահպանված կառույցներով, մշակութային կոթողներով և ազգային խոհանոցով։

Հայաստանը լի է տեսարժան վայրերով։ Դրանցից մի մասը հայտնի են և բոլորի կողմից սիրված։ Սակայն Հայաստանում կան նաև շատ չքնաղ վայրեր, որոնք, ցավոք սրտի, անհայտ են մեծամասնության համար։

Շատերի համար անհայտ վայրերը իրոք հիասքանչ են և արժանի են ավելի մեծ ուշադրության։ Հենց այդպիսի վայրերից է կազմված մեր այսօրվա վիրտուալ ճանապարհորդությունը։

 

Քարերի սիմֆոնիա

Քարերի սիմֆոնիան ներկայանում է հսկա հնգանկյուն և վեցանկյուն բազալտե սյուներով (մոտ 50մ բարձրության), որոնք զարմանալի սիմետրիկության պատճառով ձեռագործ են թվում: Բնության կողմից կերտված, գետի վրա կախված այդ սյուների շարանը հիշեցնում է երաժշտական գործիք` «Բազալտե երգեհոն»: Կիրճով հոսում է Ազատ գետը, լրացնելով քարե շքեղությունը ջրի աղմուկով:

 

Թռչկանի ջրվեժ

Թռչկանի ջրվեժը հիացնում է բյուրեղյա մաքուր ջրով և այն շրջապատող գեղեցիկ բնությամբ։ Սա աշխարհում ամենաբարձր ջրվեժն է և միևնույն ժամանակ ամենացածրը, ուստի այն նաև խորհրդանշականորեն կոչվում է <<Հայկական Նիագարա>> ։ Այն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում և պահպանվող տարածքների ցանկում։

 

Տառերի պուրակ

Գտնվում է Արտաշավան գյուղում, Արագած լեռան արևելյան լանջին: Այն կառուցվել է 2005թ.-ին հայոց գրերի ստեղծման 1600 ամյակի առթիվ` հայտնի ճարտարապետ Ջիմ Թորոսյանի նախագծով: Հուշարձանն իրենից ներկայացնում է հայոց այբուբենի 39 զարդաքանդակ տառերը:

 

Դենդրոպարկ

Դենդրոպարկում աշխարհի տարբեր բուսականության գոտիներում աճած շուրջ 500 տեսակի ծառատեսակներ ու թփուտներ կան: Անդրկովկասի ենթալպյան գոտում այս այգին առաջինն է, որտեղ բնական անտառը վերաձեւավորվել է անտառային այգու, եւ ուր հայտնվող ցանկացած մարդ իրեն զգում է դրախտում: 

 

Քարի լիճ

Քարի լիճ՝ Արագած լեռան լանջին գտնվող լճակ։ Բարձրությունը ծովի մակերևույթից 3207 մ է, հայելու մակերեսը 0,12 կմ: Բյուրականից Քարի լիճ երթևեկելի ճանապարհ կա: Լճի արևելյան ափին օդերևույթաբանական կայան է տեղակայված: Լիճը սովորաբար շրջապատված է ձնով, այդ պատճառով էլ ջուրը միշտ սառն է:

 

Սրանք Հայաստանի չքնաղ վայրերից մի քանիսն էին, և դեռ կան այսպիսի հիասքանչ բազմաթիվ այլ վայրեր, որոնք բացահայտված լինելու կարիք ունեն։

Հայաստանը գաղտնիքներով լի, զարմանահրաշ երկիր է, և շատ անգամ այն բացահայտված չէ նույնիսկ մեր՝  հայերիս համար։ Մենք պետք է գնահատենք մեր ունեցածը և հպարտանանք դրանով, քանզի մեր ունեցածը իսկական հարստություն է։