Պատմում է Մանե Մանուկյանը՝

 

 

Ողջույն,ես Մանեն եմ: Սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում։ Ցավոք, ելնելով վերջին ամիսների դեպքերից, մենք չենք կարող հիմա ճամփորդել, և չգիտենք էլ երբ ամեն ինչ կհարթվի: Ես առաջարկում եմ միասին վիրտուալ ճամփորդել։ Ճիշտ է, Արցախը Հայաստանի մի մասն է կազմում, բայց շատերը չեն եղել այդ հրաշք երկրում․ եկեք հիմա տեղափոխվենք Արցախ:

 

Դե ինչ`գնացինք.
Շուշի-Շուշին հայերի համար շատ կարևոր քաղաք է: 1992 թվականի մայիսի 9-ին հայկական զինուժի կողմից ազատագրվել է նորաստեղծ Ադրբեջանի Հանրապետության գերիշխանությունից: Շուշին բաց թանգարան է ե​րկնքի տակ։

Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց Եկեղեցին` Շուշիի մայր տաճարն է: 2008 թ-ի հոկտեմբերի 16-ին Արցախի Հանրապետությունում տեղի ունեցավ «մեծ հարսանիք». 687 զույգից, 550-ը նշանվեցին Ղազանչեցոց եկեղեցում, իսկ մնացածը Գանձասարում:

Գանձասարը վանական համալիր է Արցախի Հանրապետությունում: Այն գտնվում է Մարտակերտի շրջանի Վանք գյուղի մոտակայքում: Գանձասարը Սեբաստացիների համար շատ սիրելի վայր է, քանի որ Սեբաստացիները մի քանի տարի ճամբարների են մասնակցել այնտեղ, հետո, ցավոք, այդ վայրը վերափոխվեց թանգարանի: Գանձասար վանքը շատ գեղեցիկ է, շրջապատված է հիանալի բնությամբ: Արցախյան ազատամարտի ժամանակ նաև  ռմբակոծել են վանքը, սակայն վանքը ամուր է գտնվել ու կանգուն մնացել:

Եվս մեկ շատ հետաքրքիր վայր, որը անպայման խորհուրդ եմ տալիս այցելել: Ժայռակերտ առյուծ-Առյուծի ժայռաքանդակը գտնվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Վանք գյուղի Գանձասարի համալիրի տարածքում։ Առյուծի ժայռաքանդակի ստեղծման մտահղացումը եղել է 2006 թվականից։ Նկարիչ Արամ Ավագյանը առյուծի քանդակի վրա սկսել է աշխատել 2007 թվականից։ Այն կերտվել է Գանձասարի համալիրի «Ծովին քար» հյուրանոցին հարակից տարածքում:

Գնա՛ Արցախ․․․