Բուդդայի բրոնզե մեծ արձանը տեղադրված է Հոնկոնգում՝ Լանտաու կղզում: Մոտ է Պո Լին վանքին: Խորհրդանշում է մարդու և բնության հարաբերության ներդաշնակությունը: Բուդդիզմի կարևոր կենտրոն է Հոնկոնգում, ինչպես նաև՝ հայտնի զբոսաշրջային կենտրոն:

Արձանի բարձրությունը 34 մետր է (112 ֆունտ), կշիռը՝ 250 տոննա, ինչն էլ «Մեծ Բուդդային» դարձրել է ամենաբարձր բրոնզե Բուդդայի արձանը մինչև 2007 թվականը (ամենաբարձրը գտնվում է Թայվանի Գոասյուն քաղաքում): Որպեսզի զբոսաշրջիկները հասնեն արձանին, պետք է բարձրանան 268 աստիճան, չնայած Բուդդայի արձանի մոտ գնացող մեքենայի ոլորապտույտ ճանապարհ կա: Արձանը դեպի հյուսիս է նայում, ինչը յուրահատուկ է, քանի որ Բուդդայի բոլոր արձանները դեպի հարավ են նայում:

Արձանի շինարարական աշխատանքները սկսվել են 1990 թվականին և ավարտվել 1993 թվականի դեկտեմբերի 29-ին: Բացման արարողությանը հրավիրվել էին վանականներ աշխարհի տարբեր կողմերից:

Պո Լինի վանքը և Բուդդայի արձանը այցելուների համար բաց են տեղական ժամանակով 10:00-17:45: Մուտքն անվճար է, սակայն «Բուդդայի» ներս մտնելու համար պետք է վճարել: Այցելուները կարող են տեսնել նաև մոտակայքում գտնվեղ վանքը, որը հայտնի է «Բուդդայի արքայությունը հարավում» անվանումով: Այն համարվում է Հոնկոնգի խոշոր և հայտնի կառույցներից մեկը:

Վանքը հիմնադրել են Զենի 3 վարպետներ՝ 1920 թվականին: Զբոսաշրջիկները հաճախ իրենց ժամանակն անց են կացնում մոտակայքում գտնվող թեյի այգում: Ոչ հեռվում վեր բարձրացող Լանտաոյի գագաթը երրորդ ամենաբարձր գագաթն է Հոնկոնգում(934մ):