Պատմում է Գարիկ Ավետիսյանը՝

 

 

Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզը հիմնադրվել է 1996   թվականին: Պատմամշակութային առումով մարզը մի յուրօրինակ թանգարան է, ուր պահպանված են Հայաստանի պատմության գրեթե բոլոր շրջաններին բնորոշ պատմական հուշարձանները կամ նրանց վկայությունները։ Լավ պահպանված են կիկլոպյան ամրոցները, մ.թ.ա. 3-1-ին հազարամյակի բանակատեղիներ (Գեղարոտ), ուրարտական ամրոցներ (Հնաբերդ, Ծաղկահովիտ), Ագարակի, Ավանի, Քաղսիի, Փարպիի բազիլիկները (5-րդ դար) , Օհանավանքը (5-8-րդ դար), Շենիկի (5-7-րդ դար) , Մաստարայի (6-րդ դար) , Գառնա հովիտի (6-7րդ դար), Ներքին Սասնաշենի եկեղեցիները, Քրիստոփորի վանքը (7-րդ դար), Թեղենյաց վանքը (7-13-րդ դար) , Աշտարակի կամուրջը (17-րդ դար)։ Մինչեւ այժմ Աշտարակի տարածքում գործում է ուրարտական ժամանակների ջրանցքը, որը արդեն շուրջ 5000 տարի Քասախից ոռոգման ջուր է մատակարարում Աշտարակի այգիներին:

Աղձքում է գտվում Արշակունի արքաների տոհմական դամբարանը: Պաշտպանական ու պաշտամունքային կառույցների մնացորդներ կան Ամբերդում, Կոշում, Թալինում, Ապարանում եւ այլուր: Օշականում, Ամատունի իշխանների տոհմական կալվածքում, 5-րդ դարի եկեղեցում է ամփոփված հայոց գրերի ստեղծող սուրբ Մեսրոպ Մաշտոցի աճյունը: Մարզն աչքի է ընկնում բնակլիմայական պայմանների բազմազանությամբ:

Այսպիսով՝ բացահայտելով հերթական մարզը, այս անգամ որոշեցի ներկայացնել Արագածոտնի մարզում գտնվող Սուրբ Խաչը և Հույսի Խորանը: Հայաստանը 301 թվականին առաջինն ընդունեց քրիստոնեությունը որպես պետական կրոն: Հայ ժողովուրդը որդեգրեց նոր վարդապետության գաղափարները և քրիստոնեական հավատքով նայեց աշխարհին՝ձևաորելով պատմամշակութային նոր ավանդույթներ, հոգևոր և աշխարհիկ նոր արժեքներ: Եվ քրիստոնեությունն առաջինն ընդունած հայ ժողովուրդը պետք է ունենար Սուրբ Խաչ  կոթող որպես հոգևոր գերագույն արժեք,որպես համայն հայության միակամ հավատքի խորհրդանիշ:

«Սուրբ Խաչի» ճարտարապետական ողջ կառուցվածքը խորհդանշում է քրիստոնեության եւ հայ ժողովրդի պատմական եւ հոգեւոր նշանակալից իրադարձությունները.Այսպիսով՝Ապարան տանող ճանապարհին, Հայության համար սիրված վայր դարձած ,,Տառ-Քարերի,, պուրակի մոտ գտնվող բլրին կառուցված և վեր է խոյանում 33 մետր բարձրությամբ երկաթե խաչով և բաց խորանով  սրբատեղին՝ Սուրբ խաչ-կոթողը եւ Հույսի խորանը:  

Սրա նախաձեռնությունը Նիգ Ապարան հայրենակցական միությանն է, ի դեմս նախագահ Աղվան Հովսեփյանի: Ճարտարապետն է Անդրանիկ Սարգսյանը: Սա նոր ու յուրահատուկ համալիր է:,, Նիգ-Ապարան,, հայրենակցական միության պատվավոր նախագահ Աղվան Հովսեփյանի խոսքով` փորձ է արվել միաձուլելու հոգեւորն ու աշխարհիկը: ,,Մի կողմից բաց խորանն է, որն անվանել ենք ,,Հույսի խորան,, եւ մյուս կողմից` բեմահարթակ հանդիսատեսի համար,,,- ասաց նա:

Հովսեփյանը նկատեց` մեր ժողովուրդը մշտապես հոգեւոր միջոցառումներից հետո եկեղեցուց դուրս խրախճանքներ, ուրախություններ է նշել, նույնը բերել, խտացրել են այստեղ: Խորանի հակառակ կողմում կա աշխարհիկ միջոցառումների համար նախատեսված հարթակ: Բաց խորանը եռագմբեթ է, իսկ ետնամասում կառուցված է աշխարհիկ միջոցառումների կազմակերպման համար նախատեսված 250 քմ մակերեսով սյունազարդ բեմահարթակ:

Սուրբ Խաչի ճարտարապետական ողջ կառուցվածքը խորհրդանշում է  քրիստոնեության եւ հայ ժողովրդի պատմական եւ հոգեւոր նշանակալից իրադարձությունները: Այն քառաթեւ է, յուրաքանչյուր թեւի տակ տեղակայված են չորս մատուռներ` մոմավառության սեղանիկներով: Հայ Առաքելական եկեղեցին հոկտեմբերի 20-ին նշում է չորս ավետարանիչների հիշատակի օրը: ,,Սուրբ Խաչ,,-ի բարձրությունը 33 մետր է` Հիսուս Քրիստոսի խաչելության տարիքի չափ: ,,Սուրբ Խաչ»-,, բաղկացած է 1711 մեծ ու փոքր մետաղական խաչերից, որոնք խորհրդանշում են Քրիստոնյա Հայաստանի տարիքը: Յուրաքանչյուր տարի այդ խաչերին կավելանա եւս մեկը: ,,Սուրբ Խաչ»-,, ունի նաեւ արտաքին լուսավորություն. Գիշերային ժամերին այն պատկերվում է որպես երկնքից կախված լուսավոր խաչ:

,,Լուսային հետաքրքիր էֆեկտներից բացի, տարբեր ուժգնությամբ քամիների շնորհիվ, «Սուրբ Խաչ»-ի կառուցումը հատուկ գլանաձեւ խողովակներով նույնպես յուրահատուկ իմաստ ունի, քանզի գլանաձեւ խողովակները  ձայնային էֆեկտներ արձակելու հնարավորություն ունեն եւ  տարբեր ուժգնության քամիների ժամանակ տարբեր ձայնային հնչերանգներ են արձակում, որը հիշեցնում է եկեղեցական երգեհոնային երաժշտություն՝ հնչեցնելով ձայնային համանվագներ, որոնք հիշեցնում են մեր հոգևոր երաժշտության ելևէջները:«Սուրբ Խաչ»-ը քառաթեւ է եւ յուրաքանչյուր թեւի տակ տեղակայված են 4 մատուռներ`մոմավառության սեղանիկներով, եւ Հայ Առաքելական սուրբ եկեղեցին հենց հոկտեմբերի 20-ին նշում է 4 Ավետարանիչների հիշատակի օրը: Հարկ է նշել այն հանգամանքն, որ այստեղ շինարարական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է վաղնջական ժամանակների բնակատեղի:

Դեռևս պեղումները չեն ավարտվել, որոնց արդյունքում պարզվելու է, բնակատեղիի էթնիկ պատկանելիությունը:«Սուրբ Խաչ»-ը ունի նաեւ արտաքին լուսավորություն եւ գեղագիտական լուծումով այնպես է լուսավորությունը տեղադրված, որ գիշերային ժամերին Սուրբ Խաչը պատկերվում է որպես երկնքից կախված լուսավոր խաչ, ինչը  Արագած լեռան գագաթին սուրբ Գրիգոր Լուսավորչի կանթեղի մարմնավորումն է: Բլրի ստորոտում կառուցված է «Հույսի  խորան», որը բացի հոգեւոր խորանից, ունի նաեւ աշխարհիկ միջոցառումների հարթակ, ծիսական միջոցառումներից հետո հանդիսություններ անցկացնելու, աշխարհիկ տոնախմբություններ կատարելու համար, նախատեսված բազմահազար հանդիսականի համար:

«Սուրբ Խաչ»-ը եւ «Հույսի  խորան»-ը տեղակայված են հայ ժողովրդի համար նվիրական Արարատ, Արագած եւ Արա լեռների եռանկյան մեջ:Բաց Խորանից մինչև ավտոճանապարհ և Տառքարերի պուրակ ձգվող դաշտը հնարավորություն է ընձեռում կազմակերպել ու անցկացնել իր ծավալներով և չափերով աննախադեպ բազմահազարանոց զանգվածային մշակութային միջոցառումներ, տոնախմբություններ,հավաքներ: Հուսանք, որ Սուրբ խաչը կդառնա ամբողջ հայության նոր հաղորդարանը՝ հույսի և լույսի հանգրվան:

 

Գարիկ Ավետիսյան

Լուսանկարները՝Գոհար Գրիգորյանի