Weekends․am–ը հարթակ է տրամադրում բոլոր այն 15-ից-100 տարեկան երիտասարդներին, ովքեր սիրում են ճանապարհորդել, լուսանկարել, կենսախինդ են, և արկածները նրանց կյանքի մի մասն են կազմում։ Մենք հոգնել ենք ամեն օր լրահոսում տեսնել շոու բիզնեսի այս կամ այն ներկայացուցիչներին, ովքեր մեծամասամբ նոր բան էլ  չունեն ասելու, այդ իսկ պատճառով մեր հերոսները մեր հետևորդներն են, որոնք հայտնի չեն, բայց շատ հաճախ ավելի հետաքրքիր են  և ավելի կարևոր ասելիք ունեն։

Մենք լավ հնարավություն ենք տալիս  բոլոր  նրանց, ովքեր սիրում են լուսանկարել, գրել և պատմել իրենց ճանապարհորդությունների մասին․․․ և եթե դուք այդպիսին եք, ուրեմն ուղարկեք մեզ ձեր լուսանկարերը և հոդվածները, և դուք կունենաք հրապարակված նյութեր, ինչը  շատ լավ փորձ կլինի սկսնակ լուսանկարիչների կամ բլոգինգով զբաղվել ցանկացողների համար։

Դե՛, իսկ մենք պարբերաբար անդրադառնում  ենք մեր ակտիվ հետևորդներին և ներկայացնում  ենք նրանց։

Մեր նպատակն է էկրանից այս կողմ մեր հետևորդներին տալ բացառապես դրական լիցքեր, և եթե դուք էլ հոգնել եք առօրյա լրահոսից, ապա մի փոքր կտրվեք իրականություից և եկեք մեր՝ միշտ  weekend-յան տրամադրություն պարունակող հարթակ․․․

 

Weekends.am-ում գործում է Weekends Ռադիոն, առաջարկում ենք նաև անվճար իրավաբանական խորհրդատվություն՝ կապված հանգստի կազմակերպման հետ։

 

Weekends.am-ի «Ճամփորդական օրագիր» և BlogNote բաժիններում  պատմում ենք մեր ճանապարհորդությունների մասին և ձեզ նույնպես տալիս ենք հնարավորություն Weekends.am-ի «Իմ օրագիրը» բաժնում բոլորի հետ կիսվել ձեր ճանապարհորդական տպավորություններով և լուսանկարներով։

 

Weekends.am կայքը ստեղծվել է 2019թ. հունվարին: Կայքը մշտապես կատարելագործվում է։

 

Մեջբերումներ անելիս հղումը weekends.am-ին պարտադիր է:

 

Գովազդի և այլ հարցերի դեպքում գրել [email protected] էլ. հասցեին կամ զանգահարել 093 19 03 74 հեռ-ով։

 

Մենք բաց ենք նոր համագործակցությունների համար:

 

 

 

 

 

error: Նյութը ձեռք բերելու համար դիմեք հեղինակին