Weekends.am թիմի անդամը մոտ 2 ամիս տանը մնալու մասին․ Չինաստան

Գտնվելով Չինաստանում մեկ տարի, իսկ թագավարակի պատճառով 45 օր ու ավել տանը մնալով, եզրակացրել եմ ինձ համար կարևոր կետեր՝

👉 Դիմակ դնելը ամոթ չի ( Տարիներ առաջ Հայաստանում դիմակ դնելը մի տեսակ ամոթալի էր 🤦‍♀️🤦‍♀️🤦‍♀️, մարդիկ ծիծաղում էին վրաս) : Չինաստանում մինչև հիմա էլ փոքր ճտերից սկսած ու տարեցներից վերջացրած բոլորը մի մարդու նման դնում ենք  դիմակ, չդնես կպարտադրեն:
👉 Կարևոր է լսել մասնագետներին, պատասխանատուներին, բժիշկներին, սեփական ուղեղով առաջ գնալ, հալած յուղի տեղ ամեն ինչ չընդունել, ինֆորմացիոն պատերազմի դարում ստացված ինֆորմացիան ճշտել ( WHO, CNN, BBC, Al Jazeera, …)🗣🗣🗣👩‍⚕️👨‍⚕️
👉 Ենթարկվել, հա հա …ենթարկվել: Ասել են տանից մի անգամ դուրս գալ, ուրեմն ենթարկվել(1.4 միլիարդ չինացիների հետ միասին)🏡🏡🏡
👉 Խուճապի չենթարկվել, սառը դատել, տրամաբանել ու ճիշտ որոշում կայացնել:

Ընտանիքի անդամների, ընկերների, բարեկամների հարցերին ի պատասխան ասեմ՝ վերոնշյալ կետերը հիմնականում պահել եմ, իսկ տանը մնալու փաստից վերցրել միայն առավելությունները՝
1. Սպորտով զբաղվել՝ ամրացնելով իմունիտետը 😉✌️💪🧘‍♀️
2. Գիրք կարդալ ( ես 2ը վերջացրել եմ, 3րդն էլ ընթացքում) 😉
3. Կանոնավոր ու ճիշտ սնվել 🥬🍅🧄🥑🥦🥕🥩🍗🥘🥙🥗🧀
4. Հետևել աշխարհում տեղի ունեցող իրադարձություններին, կինոներ, հավեսի շոուներ, հաղորդումներ նայել ( Չինական ընկերությունների կորուստները, ինֆլյացիան, մարդկանց սպասումները, Սաուդյան Արաբիա Ռուսաստան նավթի գներ հակամարտությունները, Ամազոնի ու մյուս հզոր ընկերությունների բաժնետոմսերի տատանումները, Նահանգների առաջին դեմքի դմբո հայտարարությունները, Trevor Noah կայֆոտ շուոնները, Պուտինի դեռ մի քանի տարիներ կառավարելու ցանկությունները, Հայաստանում «այո» ն և «ոչ» )🧠😎🤪
5. Հույսը դնել միմիայն ինքդ քո վրա, բազմակողմանի զարգանալ, դեբիլների հետ չվիճել: 💆‍♀️
6. Օնլայն աշխատել՝ փնտրելով ավելի լավ հնարավորություններ (21րդ դարում շատ են, պետք ա ճիշտ տեղում, ճիշտ ժամանակին հայտնվել) 🧠🧠🧠💪👍
7. Հնարավորինս շատ շփվել տանից հարազատների հետ 👨‍👩‍👧
8. Քնել գոնե 8 ժամ, իսկ եթե ուզում ես 10 ժամ 🤪🤛

«Տանը մնալը» դատավճիռ չէէէէ․․․

 

 

 

No Comments blognote

Տրնդեզը Դղերում․ ֆոտոշարք

Հայ Առաքելական Եկեղեցին ամեն տարի Քրիստոսի Սուրբ Ծննդյան օրվանից 40 օր հետո նշում է քառասուն օրական մանուկ Հիսուսին տաճարին ընծայաբերելու տոնը՝ Տյառնընդառաջը։ Համաձայն նախնյաց օրենքի` ծննդաբերած կինը քառասուն օրական զավակին պիտի տաներ տաճար, Աստծուն նվեր մատուցեր և աղոթեր:

Մարիամը քառասուն օրական Հիսուսին տանում է տաճար: Այստեղ էր Սիմեոն անունով բարեպաշտ ծերունին, որն Աստծուց խնդրում էր իր կյանքը երկարացնել այնքան, մինչև տեսնի աշխարհի ու մարդկության Փրկչին: Նա հրաշքով զգում է Փրկչի ներկայությունը և ընդառաջ է ելնում Հիսուս մանուկին: Այստեղից էլ «Տիրոջն ընդառաջ» արտահայտությունը:

Մենք` մեր թիմով, այդ օրը գնացել էինք Տեղեր գյուղ, որտեղ և մասնակցում էինք  Տրնդեզի  միջոցառումներին։ Եթե հետևել եք մեր ֆեյսբուքյան հրապարակումներին, ուրեմն արդեն գիտեք, թե ինչ ուրախ և աշխույժ մթնոլորտ էր տիրում Դղերի վանքում։ Մենք շատ հետաքրքիր  օր ունեցանք՝ չնայած եղանակային վատ պայմաններին։

Վանքում հավաքվել էին 2019թ․-ին  այդ վանքում պսակադրված զույգերը և բազմաթիվ հյուրեր։ Խաչի քավորի կողմից նորապսակների համար պատրաստվել էին անակնկալներ, ինչպես նաև կազմակերպվել էր ֆուրշետ հյուրասիրություն և մատաղ։

Միջոցառումները սկսվեցին նորապսակների օրհնությամբ, իսկ այնուհետև շուրջպար խարույկի կողքին և իհարկե խարույկի վրայով թռչել։

Մենք վերադարձանք բազում հաճելի տպավորություններով, մանրամասները ֆոտոշարքում։

« 1 of 2 »

 

No Comments blognote

Երկնքի տաճար․ weekends.am-ը՝ Պեկինում

Հին Չինաստանում հավատում էին, որ կայսրը երկնքի առաքյալն է, հետևաբար, նրանց միջև պետք է հատուկ կապ լինի: Հենց այս վայրում էր, երբ դարեր առաջ այստեղ բարձրացավ կայսրը և աղոթեց առատ բերքի և իր ժողովրդի համար: Ընդ որում այստեղ բարձրանալու իրավասությունը միայն վերջինիս էր պատկանում: Նման հատկանշական աղոթքի համար ընտրվում էր միմիայն ձմեռային արևադարձի օրը: Շատերի պնդմամբ Երկնքի տաճարը ճարտարապետության տեսակետից չինական ամենակատարյալ տաճարներից մեկն է:

Մուտքից քայլելով մոտ 20-25 րոպե կհասնեք Առատ բերքի աղոթատաճար, որտեղից էլ քայլելով ևս մոտ 10-15 րոպե կհասնեք Էխոյի աշտարակին:

Ավելացնենք, որ տաճարը այգու կենտրոնական մասում է կառուցված, իսկ ամբողջ այգին 270 հա տարածք է զբաղեցնում: Այգու տարածքում շատ հաճախ կհանդիպեք տեղացիների, որոնք կա՛մ պարում են, կա՛մ էլ կունֆույով գրավում շատերի ուշադրությունը: Շուրջբոլորը կանաչ, մաքուր է՝ լի բազմազան և բազմերանգ ծաղիկներով:  Տաճարը գտնվում է մայրաքաղաք Պեկինում:  Այն կառուցվել է 1420 թվականին մայրաքաղաքի հարավ – արևելքում այն ժամանակվա իշխող Մինգ դինաստիայի օրոք:

Սկզբնապես կոչվում էր «Երկնքի և երկրի տաճար», բայց հարյուր տարի անց ստեղծվեց առանձին տաճար՝ Երկիրը երկրպագելու համար:

Այստեղ ամեն ինչ անձնավորում են այս երկու հակադրությունների միջև հարաբերությունները, և յուրաքանչյուր մանրուք խորհրդանշական է: Հատկապես տպավորիչ է այս առումով աղոթասրահը:

Շրջապատված փարթամ բուսականությամբ՝ այս գեղեցիկ հին տաճարներն ու սրբավայրերը տեղադրված են երկու հատվածով՝ մեկը ուղղանկյունաձև, մյուսը՝ կիսաշրջանաձև, որոնք միասին խորհրդանշում են երկինքն ու երկիրը:


Կառուցված է սովորական չինական նորաձևության փայտից: Տանիքը ծածկված է 50 000 կապույտ ապակեպատված սալիկներով: Հատակը մարմարով է սալիկապատված, և երբ ուշադիր նայում ես, այն ներկայացնում է վիշապի և փյունիկի քարը՝ կայսեր խորհրդանիշները:

Հիմնական դահլիճը կապույտ (երկնքի պես) սալիկներով է պատված: Տանիքը բաղկացած է 3 աստիճանից, իսկ դրա հենակետը՝ 28 սյուներից: Եվ դրանց թիվը ամենևին էլ պատահական չէ: Մեջտեղում չորս սյուներ են, որոնք խորհրդանշում են եղանակները, տասներկու սյուներ, որոնք խորհրդանշում են տարվա ամիսները, ևս 12 սյուներ, որոնք խորհրդանշում են տասներկու ժամերը: Բացի այդ, քսանութ սյուներից յուրաքանչյուրը համապատասխանում է գիշերային երկնքում գտնվող համաստեղություններին:

Տաճարի խորանը նույնպես եզակի է, այն բաղկացած է մարմարե սալիկներից՝ պատրաստված մի քանի շարքերով, շարքերի թիվն էլ գուշակեք ….այո՛, այո՛ 9-ի բազմապատիկներ, դե իսկ 9 թիվն էլ խորհրդանշում է չինական փիլիսոփայության բարձրագույն ուժը՝ երկարակեցությունը:
Հ․Գ Ներկայումս 9 թիվը հավերժական սիրո խորհրդանիշ է:

Աշխատանքային ժամեր և գներ՝

Տաճարը բաց է երկուշաբթի օրվանից մինչև կիրակի:
Աշխատաքային ժամեր՝ 08:00-18:00, տոմսերի վաճառքը դադարում է 17:50-ից:
Տաճարի մուտքը վճարովի է (չնայած ասվում է, որ կախված սեզոնից, տոմսի արժեքը կարող է փոխվել):

Ստորև ներկայացնում ենք գները ուղղակի անգլերեն, որպեսզի թարգմանությունը չաղավաղի բովանդակությունը՝
1. Entrance fee 15 yuan (1050դրամ)
2. Hall of Prayer for Good Harvests, Circular Mound Altar & Echo Wall 20yuan (1400 դրամ)
3. Combo ticket including 1&2 ՝34 yuan (2380դրամ)

4. Divine Music Administration. 10 yuan (700 դրամ)
5. Audio Guide ` English, Japanese, Korean, French, German, Spanish 40 yuans (2800դրամ) , 100 yuan (7000դրամ) as deposit

Weekends.am թիմի անդամ Քրիստինեն  վերցրել էր Combo տոմսը և շատ գոհ էր:

Տարածքը շատ մեծ է, այնպես որ կարիք չկա անհանգստանալ՝ օրվա որ ժամին գնալ: Մենք  կեսօրին էինք գնացել և, դեռ ավելին, մայրամուտին ականատես  եղանք, թե ինչպես էին արևի շողերը ընկնում տաճարի վրա:

 Երեկոյան ժամերին ուշադիր պետք է լինեք, այցելուներին խնդրելու են տաճարից դուրս գալ 18:00-ն լրանալուն պես, եթե տեղանքին անծանոթ եք, ավելի լավ է մեծամասնության հետ դուրս գաք։

Ինչես՞ հասնել

Կան 4  մուտքեր ՝ հյուսիսային, հարավային, արևելային և արևմտյան։

Մենք խորհուրդ կտանք արևելյանը կամ էլ հարավայինը:
1. Մետրոյով ( Line 5, Tiantan East Gate station or Tiantandongmen , ի դեպ Tiantan չինարենից թարգմանաբար նշանակում է երկնքի տաճար, ընտրել A1 համ A2 ելքը:

Մետրոյից դուրս գաք, նշանը կտեսնեք, որն էլ ցույց կտա տոմսարկղի ուղղությունը։

2. Ավտոբուսներով՝ արևելյանի համար՝ 6, 35, 36, 39, 41, 43 համարի ավտոբուսները, իսկ հարավային մուտքի համար՝ 36, 120, 122, 800, 803 958:
Քանի որ տարածքը մեծ է, պետք է հատկացնել 2-2.5 ժամ:

Երկնքի տաճարը ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում։

 

 

 

No Comments blognote

71 մետր բարձրությամբ Բուդդայի արձանը․ֆոտոշարք

Մեր նախորդ հոդվածում ներկայացրել ենք մեր թիմի անդամ Քրիստինեի ճանապարհորդությունը այս զարմանալի վայր տեսանյութով, որին կարող եք ծանոթանալ հետևելով հղմանը, իսկ այս հոդվածում ուզում ենք ևս մեկ անգամ  նայել այս  հսկային արդեն ֆոտոշարքի միջոցով․․․

Հիշեցնենք, որ Լեշանի 71 մետր բարձրությամբ քանդակը աշխարհի ամենաբարձր հուշարձաններից մեկն է։ Արձանը գտնվում է 3 գետերի միախառնման կետում, որոնց հանդիպակաց ջրերն առաջացնում էին վտանգավոր հորձանուտ։ Համաձայն լեգենդի՝ արձանը կառուցվել է հորձանուտը հանդարտեցնելու համար։ Արձանի կառուցման ժամանակ արհեստավորները քանդակի մնացորդները նետել են գետը, ինչն էլ դանդաղեցրել է ջրի առատ հոսքը։ Քանդակի շինարարությունը սկսվել է 713թվ և տևել տասնամյակներ։ Ամեն տարի հազարավոր զբոսաշրջիկներ գալիս են այստեղ այս հսկային տեսնելու համար։

 

 

 

 

No Comments blognote

Քրիստինեն և Բուդդայի հսկայական արձանը

Եվ այսպես, սիրելի՛ weekends.am-ի հետևորդներ, մենք շարունակում ենք բացահայտել աշխարհը և կիսվել մեր տպավարություններով։ Այս անգամ մեր թիմի անդամ Քրիստինեն, ում հետ շրջում ենք Ասիայում, ուղևորվել է այս գժվելու գեղեցիկ և զարմանահրաշ վայր` Լեշան (Չինաստան), որտեղ որ ժայռակերտ  Մայտրեյան Բուդդայի հսկայական արձանն է, որը համարվում է ամենահինը աշխարհում։ Ամեն տարի հազարավոր զբոսաշրջիկներ գալիս են այստեղ այս հսկային տեսնելու համար։

Weekends.am-ը, քանի որ խոստացել է ձեզ ներկայացնել բացառիկ վայրեր, չէր կարող չգալ այստեղ։ Տեսանյութում պատմում ենք, թե ինչպես կարող եք հասնել այս վայր, ծանոթացնում ենք գներին և կիսվում ենք օգտակար խորհուրդներով։ Ասել էինք չէ, որ հետաքրիր է լինելու․․․

Մանրամասները տեսանյութում․․․

 

 

 

No Comments blognote

Զբոսանք Լաս Վեգասում․ տեսանյութ

Դե ինչ, եկեք  զբոսնենք գիշերային Վեգասում միասին։

 

Իսկ այս տեսանյութում առաջարկում ենք ծանոթանալ, թե ինչպես են ռոբոտները կոկտեյլ պատրաստում Վեգասի ռեստորաններից մեկում։

 

 

No Comments blognote

Մի անգամ Վեգասում․․․ֆոտոշարք

Լաս Վեգաս՝ ժամանցային և խաղային բիզնեսի աշխարհի խոշորագույն կենտրոններից մեկը։ Սա մի վայր է, որտեղ անպայման մեկ weekend պետք է անցկացնեք ԱՄՆ-ում լինելու ժամանակ, և տպավորություններն ընդմիշտ կմնան ձեզ հետ։ Այստեղ տեղին է ասել, երբ բոլորը քնում են,  «մաֆիան» բացում է աչքերը։

Վեգասում կյանքը եռում է գիշերը, բազմաթիվ ժամանցի վայրերը, խաղատները, ակումբները լեցուն են մարդկանցով, ում համար օրը նոր է սկսվում։ Դե իսկ մենք շատ բան չենք պատմի մեր վեգասյան weekend-ի մասին,  քանի որ այն, ինչ տեղի է ունենում Վեգասում, մնում է Վեգասում․․․

« 1 of 2 »

 

 

 

 

 

 

 

 

No Comments blognote

Hoover Dam-ը ֆոտոշարքով

Մենք մեր նախորդ հոդվածներից մեկում ներկայացրել ենք մեր այցելությունը Hoover Dam տեսանյութով և պատմել ենք այս կարևոր նշանակություն ունեցող վայրի մասին․ հոդվածին կարող եք ծանոթանալ հետևելով հղմանը։  Այսօր ուզում ենք ներկայացնել Hoover Dam-ը ֆոտոշարքով և պատմել այս հուշարձանի մասին, որը գտնվում է Հուվերի ամբարտակի տարածքում։ Այն կառուցվել է ի հիշատակ բազմաթիվ շինարարների, ովքեր, վտանգելով իրենց կյանքը, աշխատել են բարձրության վրա․․․

Հիշեցնենք, որ Hoover Dam-ը հիդրոտեխնիկական յուրահատուկ կառույց է, 221 մետր բարձրությամբ բետոնային կամարագրավիտացիոն ամբարտակ և ջրաէլեկտրակայան, որը կառուցված է Կոլորադո գետի ներքին հոսանքում: Hoover Dam-ը գտնվում է Սև կիրճում՝ Նևադա և Արիզոնա նահանգների սահմանին՝ Լաս Վեգասից 48 կմ հարավ-արևելք՝ Բոուլդեր Սիթի քաղաքից մի քանի կիլոմետր հեռու:

Ամբարտակը առաջացնում է Միդ լիճը (ջրամբար): Hoover Dam-ը անվանվել է ի պատիվ ԱՄՆ 31-րդ նախագահ Հերբերտ Հուվերի, որը մեծ դերակատարում է ունեցել ամբարտակի կառուցման գործում: Պատնեշի կառուցման աշխատանքները սկսվել են 1931 թվականին և ավարտվել 1936 թվականին՝ նախատեսվածից երկու տարի շուտ:

Հուվերի ամբարտակը համարվում է ԱՄՆ-ի ամենահայտնի տեսարժան վայրերից մեկը:

« 1 of 2 »

 

 

No Comments blognote

Անգոլացի հյուրերը Գառնի, Գեղարդում

Երեկ մեր թիմը գնացել էր Գառնի, Գեղարդ հետաքրքիր weekend ունենալու և լավ օր անցկացնելու համար։ Քանի որ վստահ ենք, որ շատերդ բազմիցս եղել եք Գառնի, Գեղարդում, չենք ուզում անդրադառնալ այս վայրերի պատմամշակութային կողմերին, այլ ուզում ենք պատմել, թե ինչ մթնոլորտ էր տիրում այնտեղ։

Այն, որ Գառնի, Գեղարդը զբոսաշրջիկների սիրելի վայրերից է, դրանում կասկած չկա, բայց երեկ այնտեղ մի յուրահատուկ իրավիճակ էր։ Նայում ես․ մի կողմում՝ չինացիների խումբ, մյուս կողմում՝ ֆրանսիացիների խումբ, մյուս կողմում՝ անգլիացիների մի մեծ խումբ․ բոլորը ոգևորված ծանոթանում են Գառնու տաճարի պատմությանը․․․ Հանկարծ տաճարի տարածք է մտնում Անգոլայից ժամանած զբոսաշրջիկների այս խումբը, որը գրավում է բոլորի ուշադրությունը։

Այս խմբից մի այլ կարգի դրական էներգետիկա էր գալիս, այնքան գեղեցիկ էին նրանք․ մոտեցանք և շփվեցինք նրանց հետ, հաճույքով լուսանկարվեցին մեզ հետ weekends.am–ի համար և պատմեցին, թե որքան են հավանել մեր երկիրը․ անգամ ընկերացանք։

Նրանք գրավել էին բոլորի ուշադրությունը, ու այնքան հաճելի էր, որ մեր ազգակիցները ոչ թե տարօրիանակ և խեթ հայացքներ էին գցում նրանց կողմ, ինչպես տարիներ առաջ էր, այլ բոլորը ցանկանում էին նրանց հետ նկարվել, ասես ինչ-որ հայտնի խումբ եկած լիներ։

Նրանք էլ իրենց հերթին էին հայերի հետ սելֆիներ անում։ Մի խոսքով, ո՛չ մաշկի գույնը նշանակություն ուներ, ո՛չ ազգությունը, ուղղակի մարդկային ջերմ միջավայր էր․․․ Էսպես շատ դրական լիցքերով օր ունեցանք, նոր ընկերներ ձեռք բերեցինք և հաճելի ժամանակ անցկացրինք։ Իսկ մեր անգոլացի  հյուրերը իրենց հետ տարան բազմաթիվ լավ տպավություններ, հայկական ջերմ ընդունելություն և լիքը սելֆիներ․․․

 

 

No Comments blognote

Weekends.am-ը ԱՄՆ-ի ամենահայտնի տեսարժան վայրերից մեկում․ Hoover Dam․ տեսանյութ

Ահա և սկսում ենք ներկայացնել մեր ճանապարհորդությունը ԱՄՆ։ Այս հոդվածում մեր այցելությունն է Հուվերի ամբարտակ, /Hoover Dam/։ Hoover Dam-ը հիդրոտեխնիկական յուրահատուկ կառույց է, 221 մետր բարձրությամբ բետոնային կամարագրավիտացիոն ամբարտակ և ջրաէլեկտրակայան, որը կառուցված է Կոլորադո գետի ներքին հոսանքում: Hoover Dam-ը գտնվում է Սև կիրճում՝ Նևադա և Արիզոնա նահանգների սահմանին՝ Լաս Վեգասից 48 կմ հարավ-արևելք՝ Բոուլդեր Սիթի քաղաքից մի քանի կիլոմետր հեռու:

Ամբարտակը առաջացնում է Միդ լիճը (ջրամբար): Hoover Dam-ը անվանվել է ի պատիվ ԱՄՆ 31-րդ նախագահ Հերբերտ Հուվերի, որը մեծ դերակատարում է ունեցել ամբարտակի կառուցման գործում: Պատնեշի կառուցման աշխատանքները սկսվել են 1931 թվականին և ավարտվել 1936 թվականին՝ նախատեսվածից երկու տարի շուտ:

Հուվերի ամբարտակը համարվում է ԱՄՆ-ի ամենահայտնի տեսարժան վայրերից մեկը:

 

Մեր այցելության մանրամասները Hoover Dam տեսանյութում՝

 

No Comments blognote
error: Նյութը ձեռք բերելու համար դիմեք հեղինակին