Ինչ պատրաստել Վալետինի օրը կամ պատրաստում են տղամարդիկ

Weekends.am –ը առաջարկում է Սուրբ Վալետինի օրվա առթիվ այսօր ձեր սիրելիներին մատուցել համեղ անակնկալ։ Եթե որոշել եք երեկոն անկացնել տանը, ուրեմն այս տարբերակը ձեզ համար է։

Պատրաստում ենք ելակի խյուսով պանակոտա

 

Անհրաժեշտ է՝

1 ճաշի գդալ ժելատին

300 մլ սերուցք

4 ճաշի գդալ շաքարավազ

1 պտղունց վանիլինի փոշի

250գ ելակ․ տրորած, հավելյալ մի քանի հատ ամբողջական ելակ

 

Փոքր ջերմակայուն ամանի մեջ 2 ճաշի գդալ ջուր ենք  լցնում  և ավելացնում ժելատինը։ 3-5 րոպե թողնում ենք, որ  թրջվի։

 

 Կաթսայի  մեջ մեկ քառորդով ջուր ենք լցնում և  հասցնում եռման, այնուհետև վերցնում կրակի վրայից։

Ժելատինով թասը տեղավորում ենք  եռման ջրով կաթսայի վրա և թողում  մինչև ժելատինը տարրալուծվի։

Այդ ընթացքում երբեմն-երբեմն թափահարում ենք թասը։

Մեկ այլ կաթսայի մեջ, միջին բարձրության կրակի վրա խառնելով, եփում ենք սերուցքը 2 ճաշի գդալ շաքարավազի հետ։

 

Եռման հասնելուն պես կրակը թուլացնում ենք և խառնելով եփում,  մինչև շաքարը լրիվ լուծվի։  Այնուհետև կրակն աջատում ենք և ավելացնում  վանիլինի փոշին, ապա դանդաղորեն՝ ժելատինը։

 

Խառնուրդը լցնում ենք  կաղապարների մեջ և թողում ենք, որ  ամբողջովին հովանան։ Ծածկում ենք նրբաթիթեղով ու առնվազն 3 ժամ պահում սառնարանում։

 

Այդ ընթացքում ելակը լցնում ենք  էլեկտրական խառնիչի մեջ և խառնում ենք  մինչև հարթ խյուս ստացվելը։

 

Ըստ ճաշակի՝ 1-2 գդալ շաքարավազ ենք  ավելացնում, ծածկում ենք ու դնում մի կողմ։

 

Մատուցելուց առաջ կաղապարները նախ պետք է ընկղմել եռման ջրի մեջ ու ակնթարթորեն հանել։

Այնուհետև վրան մատուցելու ափսե ենք  դնում, թափահարում  և շուռ տալիս։

Այս գոծողությունները մեկ կաղապարի հետ ավարտելուց հետո  անցնում ենք հաջորդին։

 

Յուրաքանչյուր ափսեի մեջ պանակոտայի կողքին ելակի խյուս ենք  լցնում և  ձևավորում ելակով կամ այլ հատապտուղներով։

Պանակոտան իտալական աղանդերային խոհանոցի դասական կրմներից է։

 

Սիրելի՛ տղամարդիկ, այս աղանդերը կարող եք պատրաստել դուք ձեր սիրելիին զարմացնելու համար․ նա հաստատ կգնահատի ձեր ջանքերը։

Հաճելի և համեղ երեկո․․․։

No Comments Աշխարհի ուտեստները

«Ամանորյա գնդակներ» Սուրբ Ծննդյան զարդերի տեսքով

«Ամանորյա գնդակներ» նախուտեստը պատրաստվում է Սուրբ Ծննդյան զարդերի տեսքով

Բաղադրությունը `

  • հավի ֆիլե – 300 գ
  • պանիր `200 գ
  • կանաչի – 0.5
  • սխտոր – 2 ատամ
  • ընկույզ – 1 բաժակ
  • ձիթապտուղներ 
  • աղ, պղպեղ, մայոնեզ

Մանրացնել խաշած ֆիլեն, ապա ավելացնել տապակած պանիրը, սխտորը, կանաչիները, աղը, պղպեղը, մայոնեզը և խառնել: Այնուհետև զանգվածը բաժանել մասերի և գնդակների տեսք տալ՝ ընկույզի փշրանքներով պատելով։ Ձիթապտուղները   բաժանել 2 մասի և դնել վերևում, իսկ կանաչին անցքի մեջ: Այս նախուտեստը հատկապես կսիրեն փոքրիկները։

Հաճելի և համեղ օր

 

 

No Comments Աշխարհի ուտեստները

Հավի կրծքամիս բրոկոլիով

    Այս անգամ առաջարկում ենք պատրաստել հավի կրծքամիս բրոկոլիով, այս ուտեստը ոչ միայն շատ համեղ է, այլև բավականին հեշտ պատրաստման եղանակ ունի։  Մեզ անհրաժեշտ է՝ 

հավի կրծքամիս – 2-3 հատ

բրոկոլի – 500 գր

ձու – 2 հատ

կաթ – 100 մլ

թթվասեր – 200 գր

սխտոր – 2-3 ատամիկ

աղ – ըստ ճաշակի

պղպեղ սև – ըստ ճաշակի

մսի համեմունքներ – 1 թ/գ 

      Եթե ձեռքի տակ ունեք այս ամենը, ուրեմն ժամանակն է պատրաստելու։ Բրոկոլին նախօրոք եփում ենք և բաժանում  ծաղկաբույլերի։ Հավի կրծքամիսը կտրատում ենք։ Տարայի մեջ լցնում ենք բրոկոլին, հավի կրծքամիսը, սխտորը, աղը, սև պղպեղն ու համեմունքները, ապա լավ խառնում։ Ստացված զանգվածը լցնում ենք ձևամանի մեջ։ Առանձին տարայի մեջ լցնում ենք կաթը, թթվասերը, ձուն և աղը։ Ստացված խառնուրդը լցնում ենք վրան ու 40 րոպե եփում ենք 180 աստիճան տաքացրած ջեռոցում։  Եվ համեղ ուտեստը պատրաստ է։

Հաճելի և համեղ օր 

 

 

No Comments Աշխարհի ուտեստները

Պատրաստում ենք մրգային կոկտեյլ

Այս մրգային կոկտեյլը պատրաստելու համար մեզ հարկավոր է՝

 

Երկու կիվի

Չորս բանան

Տաս նարինջ

 

Եթե ունեք ձեռքի տակ այս բաղադրիչները, ուրեմն սկսենք։ Բանանը հարում ենք բլենդերով և լցնում ենք մատուցվող բաժակի մեջ, ապա ավելացնում ենք թարմ քամած նարնջի հյութը, ձևավորում ենք կիվիի և նարնջի շերտերով և վերջ, կարող ենք մատուցել։

 

 Հաճելի և համեղ օր

 

 

 

No Comments Աշխարհի ուտեստները

Պատրաստում ենք Կեսար աղցան

  • հավի կրծքամիս – 200գր
  • լոլիկ չերրի – 100գր կամ 1 հատ սովորական լոլիկ
  • պանիր պարմեզան – 50գր
  • հազարի թերթեր – 1 կապ
  • հաց սպիտակ – 1/2 հատ բատոն
  • սխտոր – 1 պճեղ
  • ձիթայուղ
  • աղ
  • պղպեղ սև
  • Սոուսի համար՝
  • ձվի դեղնուց – 2 հատ
  • ձիթայուղ – 100մլ
  • հյութ կիտրոնի – 3ճ/գդ
  • սխտոր – 1-2 պճեղ
  • մանանեխ – 1-2թ/գդ
  • աղ

2ճ/գդ ձիթայուղի մեջ լցնել կտրատված 1 պճեղ սխտորը, ապա թողնել այդպես 30 րոպե, որից հետո հանել սխտորի կտորները:
Բատոնի շերտերից առանձնացնել կողքերի չոր մասը, ապա կտրատել խորանարդիկներով: Լցնել ջեռոցի տապակի վրա, ապա վրան ցանել սխտորի համով ձիթայուղը և խառնել:

Տեղափոխել տապակը 150 աստիճան տաքացրած ջեռոց 20-40 րոպեով մինչև չորահացերի կարմրավուն երանգի ստանալը:

Սոուսը պատրաստելու համար ձուն խաշել, թողնել սառչի և առանձնացնել դեղնուցները սպիտակուցից:
Սխտորի ճզմիչով անցկացնել դեղնուցները, սխտորը և լցնել առանձին ամանի մեջ: Ավելացնել նաև մանանեխը, կիտրոնի հյութը, 1 փոքրիկ պտղունց աղը և լավ խառնել:

Մաս առ մաս ավելացնել ձիթայուղը և խառնել ստացված զանգվածը:

Հավի կրծքամիսը կտրել մեջտեղից, համեմել աղով, պղպեղով և տապակել ձիթայուղով պատված թավայի մեջ:

Սոուսը գդալով լավ խառնել մինչև նրա միատարր դառնալը:

Մեծ ափսեի վրա շարել հազարի թերթերը, վրան տեղադրել հավի ձողիկներով կտրատված միսը, չորահացը, ապա խոշոր քերիչով անցկացրած պարմեզանը:

Աղցանի վրա շաղ տալ սոուսը և շարել կտրատված լոլիկները:

 

No Comments Աշխարհի ուտեստները

Իսպանական աղցան լոլիկով և վարունգով

Այս անգամ առաջարկում ենք պատրաստել իսպանական աղցան՝ լոլիկով և վարունգով։ Ամառվա այս շոգ եղանակին բանջարեղեններով աղցանները շատ հարմար են և հեշտ պատրաստման մեջ։

 

Մեզ անհրաժեշտ է՝

 

  1. Լոլիկ – 3 հատ
  2. Վարունգ – 3 հատ
  3. Կանաչ սոխ – 1.5 հատ
  4. Բուսական յուղ – 3 ճ/գ
  5. Քացախ – 1 ճ/գ
  6. Մանանեխ – 1 ճ/գ
  7. Սխտոր – 3 ատամիկ
  8. Սև աղացած պղպեղ՝
  9. Աղ

Սկզբում լոլիկն ու վարունգը բարակ շերտատում ենք, ապա  դասավորում ենք ամանի մեջ  հետևյալ հերթականությամբ՝ լոլիկի շերտ, ապա  սոուս, հետո սոխ,  վարունգ, սոուս, սոխ, լոլիկ։ Այսպես մինչև վերջին բանջարեղենի սպառվելը:

 

Սոուսը պատրաստելու համար խառնում ենք՝

 

բուսական յուղ,

քացախ,

պղպեղ,

աղ,

մանանեխ,

մանրացված սխտոր:

 

Համեղ և հաճելի օր։

 

 

No Comments Աշխարհի ուտեստները

Պատրաստում ենք լիմոնով պաղպաղակ

Հունիսի 10-ը  պաղպաղակի համաշխարհային օրն է համարվում։ Այս կապակցությամբ առաջարկում ենք միասին պատրաստել  լիմոնով պաղպաղակ։

 

Գնացինք…

Լիմոնի հյութը քամում ենք, սերուցքը հարում մինչ թանձրանալը:  Սերուցքը չափից շատ պետք չէ  հարել, եթե չեք ցանկանում, որ  պաղպաղակը յուղոտ ստացվի:

Սերուցքի մեջ խտացրած կաթ ենք լցնում, խառնում ենք և ավելացնում ենք լիմոնի հյութ: Զանգվածը կաղապարի մեջ ենք լցնում, ապա դնում ենք սառցախցիկ:

2 ժամ հետո պաղպաղակը հանում ենք , խառնում և դնում ենք սառցախուցը, այնհտետև մնում է միայն սպասել մինչ պաղպաղակի լավ սառչելը։

 

 Հաճելի և համեղ օր:

 

 

No Comments Աշխարհի ուտեստները

Պատրաստում ենք պիցցա Մարգարիտա

Մարգարիտա պիցցայի ստեղծման պատմությունը.  Նեապոլի պիցցերիաներից մեկի հիմնադիրը պիցցա է պատրաստել Մարգարիտա թագուհու համար` Իտալիայի  դրոշի գույներով. կանաչը` ռեհան, կարմիրը` լոլիկ, սպիտակը` մոցարելլա պանիր։ Թագուհին շատ է այն հավանել, իսկ դե, աշխարհն էլ  ստացել  է «համեղ բրենդ»:

Այս անգամ առաջարկում ենք միասին պատրաստել պիցցա Մարգարիտա, որը ոչ միայն համեղ  է, այլև ունի պատրաստման հեշտ եղանակ։

 

Մեզ հարկավոր է՝

 

փակած պոմիդոր 

3 թ գ մանրեցրած սխտոր

1 կամ կես բաժակ չորացրած ռեհան

2 ճ գ զեյթունի ձեթ

մի փոքր կարմիր կծու բիբարի փաթիլներ կամ փոշի

3 ճ գ մոցցարելլա պանիր 

 

Սոուսը պատրաստելու համար տաքացնում ենք զեյթունի ձեթը թավայի մեջ: Ավելացնում ենք սխտորը, մի փոքր հետո նաև փակած լոլիկները: Աղ, բիբար, կարմիր կծու բիբար, ռեհան և…վերջ: Պիցցայի սոուսը պատրաստ է, կարող ենք այն լցնել պիցցայի խմորի վրա։ Այնուհետև ավելացնում ենք մոցցարելլան ու թարմ ռեհանի տերև:

Տաքացնում ենք վառարանը մինչև 150 աստիճան ու տեղավորում պիցցան այնտեղ` 10-15 րոպեով:

 

Մատուցում ենք սիրով և լսում գովասանքի խոսքեր։

 

 Համեղ և հաճելի օր։

 

No Comments Աշխարհի ուտեստները

Պատրաստում ենք իտալական աղցան

Այս անգամ պատրաստում ենք իտալական խոհանոցի համեղ աղցաններից այս մեկը։

Մեզ հարկավոր է ՝

 

300 գ խոզապուխտ,

2 հատ լոլիկ,

2 հատ քաղցր պղպեղ,

400 գ մակարոն,

30 գ եգիպտացորեն,

200 գ պանիր,

աղը և մայոնեզը՝ ըստ ցանկության։

 

   Եփում ենք մակարոնները աղը ջրում և թողնում ենք, որ  սառչի։ Լոլիկը և պղպեղը կտրատում ենք քառակուսիկների, խոզապուխտը՝ բարակ շերտերի։

Պանիրը քերում ենք մեծ քերիչով և խառնում բոլոր բաղադրամասերը, ապա ավելացնում ենք մայոնեզ։

Հաճելի և համեղ օր։

No Comments Աշխարհի ուտեստները

Վրացական խոհանոց․Չանախի

     Վրացական խոհանոցի գրեթե բոլոր ուտեստներն ունեն կծու և սուր համ։ Նրանք լայնորեն օգտագործում են բանջարեղենային ուտեստներ և որպես լրացում՝  մսային ուտեստ։ Կա տարբերություն Արևմտյան Վրաստանի  և Արևելյան Վրաստանի խոհանոցների միջև։ Արևմտյանի խոհանոցում օգտագործում են եգիպտացորենի ցորեն, գերիշխում է կորեկը, սուլուգունի վրացական պանիրը։ Արևելյան խոհանոցում օգտագործվում է ցորենի հացը։ Բացի այդ, Արևելյան Վրաստանի խոհանոցում օգտագործվող մսի մեծ մասը կազմում են ընտանի կենդանիները: Ձկնային ուտեստները Վրաստանում հազվադեպ են լինում, բացառությամբ այն մասերի, որտեղ զարգացած է ձկնորսությունը:

    Չանախին վրացական խոհանոցի ճաշատեսակ է, որը կավե անոթում բանջարեղենի հետ շոգեխաշած ոչխարի միս է։ Չանախիի ավանդական բանջարեղենները՝ կարտոֆիլը, լոլիկը, սմբուկը և սոխը, անոթի մեջ շարում են շերտերով։ Բոլոր բանջարեղենները միասին վերցվում են մսի զանգվածի չափով։ Չանախիի պատրաստման համար, որպես կանոն, օգտագործվում են վրացական խոհանոցին հատուկ համեմունքներ։ Կերակրատեսակն ի հայտ է եկել մինչև 16-րդ դարը, երբ կարտոֆիլը Ամերիկայից բերեցին Եվրոպա։

 Ճաշատեսակը միայն վրացական խոհանոցին չէ հատուկ։ Նման ճաշատեսակ տարածված է նաև Արևելքում։

 

 

No Comments Աշխարհի ուտեստները
error: Նյութը ձեռք բերելու համար դիմեք հեղինակին