Home Forums Մի լուսանկարի պատմություն Խճանկարի նման մեկ տեղում զետեղված այսքան գեղեցկություն

Viewing 1 post (of 1 total)
  • Author
    Posts
  • #4337
    Mariam
    Participant

    Այս լուսանկարը արվել է արշավախմբի անդամներից մեկի կողմից։ Բյուրականի աստղադիտարանի տարածքում ուսանողները զբոսնում էին ու հիանում երկարաձիգ թունելի խորհրդավորությամբ։ Թունելի ավարտին մի դուռ կա՝ սև գունավորմամբ, որը չի կանխատեսում իր հետևում թաքցնել այսքան հիասքանչ տեսարան։ Բայց անցնելով ծառապատ թունելը և բացելով դուռը՝ երևալու է այս տեսարանը։ Պատահմամբ, թե բախտի բերմամբ լուսանկարում հայտնվել է նաև ձին իր քուռակի հետ։ Այն անմահացրել է մի լուսանկարչի դուստր, ով հոր տեսախցիկով մասնակցում էր արշավին և հեռվից նկատելով խճանկարի նման մեկ տեղում զետեղված այսքան գեղեցկություն` հասցրել է անմահացնել ակնթարթը։ Տարիներ անց՝ լուսանկարը հայտնվել է ինձ մոտ և դարձել իմ հարազատ վայրի այցեքարտը։ Ես ինքս այդ արշավի մասնակից եմ եղել․ վստահ եմ, որ նկարի հեղինակն էլ ուրախ կլինի այդ օրը վերհիշել։

     

     

     

    Tt

Viewing 1 post (of 1 total)
  • You must be logged in to reply to this topic.
error: Նյութը ձեռք բերելու համար դիմեք հեղինակին