Ողջույն, ես Արփինեն եմ՝ weekends.am կայքի հիմնադիրը․․․ ՈՒզում եմ պատմել՝ ինչպես ծնվեց կայքի գաղափարը, և որքան ժամանակ պահանջվեց այս մտահղացումը կյանքի կոչելու համար։

Դեռևս 2013 թվ-ին  ծնվել  էր կայք հիմնելու գաղափարը. մտահղացումս իրականացավ, կայքը գործեց մի քանի ամիս և դեռ այն ժամանակ բավականին սիրվեց մեր ընթերցողների կողմից, այնուհետև ամուսնություն և երեխայի ծնունդ, ինչի արդյունքում առաջնահերթություները փոխվեցին։ Կայքը փակվեց․․․

Անկեղծ կասեմ՝ այն ժամանակ չէի էլ մտածում, որ երբևէ նորից կայքը կգործի․․․

Ժամանակը անցնում էր․ ես հասկանում էի, որ պետք է վերաբացել կայքը․․․մի քանի տարի պահանջվեց, որ ամուսնուս կարողացա համոզել կայքը վերաբացել․․․ /կայքի ստեղծողը ամուսինս է/, բայց հաջողվեց, այդ հարցում ինձ  օգնեցին մեր լավ ընկերները, ում հատուկ շնորհակալություն ․․․

Կայքը վերաբացվեց, վերափոխվեց, ավելի հստակ ուղղվածություն ձեռք բերեց, դիզայնը ամբողջությամբ փոխվեց, մի խոսքով, հսկայական աշխատանք տարվեց․․․ ծնվեցին նոր գաղափարներ, և առաջացան նոր համագործակցություններ, ինչի արդյունքում այսօր ունենք այս գեղեցիկ կայքը, որին էլ ակտիվորեն հետևում եք դուք։

Կայքի գլխավոր նպատակը մեր հետևորդների հետ կապի մեջ լինելն է, այդ իսկ պատճառով մեծ դեր ենք հատկացնում <<ԻՄ ՕՐԱԳԻՐԸ>> ԲԱԺՆԻՆ, որտեղ հենց դուք եք գլխավոր հերոսները և ձեր պատմությունները։

Շարունակեք կիսվել ձեր պատմություններով, լուսանկարներով, ճանապարհորդություններով, և միգուցե հենց Ձեր Օրագիրը օրինակ հանդիսանա, որ մեր հետևորդներից շատերը նույնպես այցելեն այն վայրերեը, որոնց մասին դուք պատմում եք։

 

 

 

error: Նյութը ձեռք բերելու համար դիմեք հեղինակին