Օգտատիրոջ պատասխանատվությունները

  • Օգտատերը համաձայնում է ստանձնել ողջ պատասխանատվությունը ցանկացած բովանդակության համար, որը ներբեռնվել կամ հրապարակվել է օգտատիրոջ կողմից`  Weekends.am -ում կամ դրա միջոցով:
  • Օգտատերը չի կարող կայքում ներբեռնել, փոփոխել կամ հրապարակել որևէ բովանդակություն, եթե այն ստեղծված չէ անձամբ օգտատերերի համար կամ չունի մուտքի թույլատվություն:
  • Օգտատերը ստանձնում է պատասխանատվություն ցանկացած բովանդակության և տեղեկատվության համար, ինչպես նաև այլ օգտատերերի հետ շփման համար:
  • Ադմինիստրացիան որևէ պատասխանատվություն չի կրում Weekends.am -ի օգտատերերի, երրորդ կողմի կամ այցելուների գործողությունների համար։ Weekends.am -ը պատասխանատու չէ որևէ բովանդակության համար:
  • Կայքը կամ դրա ծառայությունները ցանկացած ժամանակ կարող են լրիվ կամ մասնակի անհասանելի լինել պրոֆիլակտիկ,  այլ աշխատանքային նպատակներով կամ տեխնիկական պատճառներով:
  • Ադմինիստրացիան ունի բոլոր իրավունքները ցանկացած ժամանակ կատարելու պրոֆիլակտիկ աշխատանքներ` առանց նախապես զգուշացնելու:
  • Ադմինիստրացիան պատասխանատու չէ ցանկացած համակարգչային, ծրագրային, սերվերային, սարքավորումների կամ էլ-փոստային խնդիրների համար:
  • Ցանկացած տեղեկատվության տեղադրումը կայքում, որը կարող է հակասել կայքի ստեղծման նպատակներին կամ լինել անցանկալի,  արգելվում է:

Weekends.am –ի ադմինիստարացիայի իրավասությունները

  • Ուղղել օգտատիրոջ կողմից տրամադրված տեքստի կետադրական կամ ուղղագրական սխալները` առանց շարադրանքի իմաստային շեղումների:
  • Կապվել օգտատիրոջ հետ գրանցման ժամանակ օգտատիրոջ կողմից նշված էլեկտրոնային փոստի  միջոցով :
  • Փոփոխել սույն կանոնները առանց նախապես զգուշացնելու։  Փոփոխությունների մասին հատուկ ծանուցում կարող եք ստանալ միայն բաժանորդագրվելով կայքին։
  • Սույն համաձայնագրով ամրագրված կանոնները պարբերաբար և/կամ նպատակաուղղված խախտող օգտատերերը կարգելափակվեն։

Գրանցում Weekends.am -ում

  • Գրանցվելով Weekends.am -ում` Դուք համաձայնում եք տրամադրել հավաստի և ճշգրիտ տեղեկատվություն:
  • Որպես կանոն գրանցումը իրականացվում է սոցիալական ցանցերի միջոցով, առանձին դեպքերում՝ գրանցման հարթակի միջոցով։
  • Գրանցումից հետո օգտատերը ստանում է օգտանուն և գաղտնաբառ և դրանց անվտանգության համար պատասխանատու է միայն օգտատերը:

Գաղտնիության քաղաքականություն և տեղեկատվության հավաքագրում

  • Մենք հավաքագրում ենք միայն այն տեղեկատվությունը, որը տրամադրվել է անձամբ Ձեր կողմից գրանցման ժամանակ:
  • Ցանկացած տեղեկատվություն երրորդ կողմին կարող է փոխանցվել բացառապես օրենքով սահմանված դեպքերում։

Հետադարձ կապ և մեկնաբանություններ

  • Մեկնաբանությունների կամ հետադարձ կապի համար ողջ պատասխանատվությունը կրում է օգտատերը։
  • Դուք համաձայնում եք, որ ցանացած պահի Weekends.am -ը իրավունք ունի հեռացնել Ձեր մեկնաբանությունները  կամ հաղորդագրությունները, եթե այն  խախտում է հեղինակային իրավունքները, առաջացնում է ատելություն և/կամ էթնիկ,  սեռական,  կրոնական, սոցիալական խտրականություններ,  պարունակում է, որևէ վիրավորանք որևէ անձի (անհատ կամ իրավաբանական անձ) հասցեին և/կամ խախտում է ՀՀ օրենքները :
  • Weekends.am -ը մեկնաբանությունների համար պատասխանատու չէ:

Այլ կայքերի հղումներ

  • Weekends.am -ը կարող է պարունակել հղումներ դեպի այլ կայքեր: Weekends.am կայքի ադմինիստրացիան որևէ պատասխանատվություն չի կրում երրորդ կողմի կայքերում տեղեկատվության համար:
  • Օգտատերը կարող է ընթերցել երրորդ կողմի գաղտնիության քաղաքականությունը և օգտագործման կանոնները` մինչ տվյալ կայքը օգտագործելը կամ տեղեկատվության տրամադրումը:
error: Նյութը ձեռք բերելու համար դիմեք հեղինակին