Weekends.am-ը ամփոփում է իր ուղևորությունը Ամստերդամ

Այսպիսով, weekends.am-ը ամփոփում է իր ուղևորությունը Ամստերդամ՝ ներկայացնելով մեր ճանապարհորդությունը ֆոտոշարքով։  Երբ լինեք Ամստերդամում, անպայման շրջե՛ք նավակով քաղաքում․ դա ձեզ կօգնի ամբողջական պատկերացում կազմել Ամստերդամի մասին, և, իհարկե, բաց չթողնե՛ք հնարավորությունը այցելելու Ամստերդամի տեսարժան վայրերից  Վան Գոգի թանգարան, Ռեմբրանդտի տուն-թանգարան, Էրմիտաժ Ամտելի վրա, ինչու ոչ,  Կարմիր լապտերների թաղամաս և շատ այլ վայրեր․․․

Ի դեպ,  կիսվե՛ք ձեր տպավորություններով weekends.am-ի  «Իմ օրագիրը» բաժնում։

« 1 of 2 »
No Comments Ճամփորդական օրագիր

Weekends.am-ի այցելությունը Վան Գոգի թանգարան․ Ամստերդամ

Վան Գոգի թանգարանը դասվում է Նիդերլանդների՝ ամենաբարձր հաճախելիություն ունեցող թանգարանների շարքին․   այցելությունների թվով աշխարհում 23-րդ թանգարանն է։

Թանգարանն ունի Վան Գոգի ամենամեծ հավաքածուն աշխարհում՝ 200 գեղանկարներ, 400 նկարներ, Վինսենթ վան Գոգի 700 նամակներ։

Բացի հայտնի նկարչի աշխատանքներից՝ այստեղ կարելի է տեսնել Վան Գոգի ժամանակակիցների գործերը:

Վան Գոգը երկար  տարիներ չէր կարողանում վաճառել իր գործերը, ինչն էլ առաջացրել էր նրա մոտ խրոնիկ դեպրեսիա, էպիլեպսիայի զարգացում և լուրջ հոգեբանական խանգարում:

Գումարի բացակայության պայմաններում նա չէր կարողանում բնորդներին վճարել․ այդ պատճառով էլ նա նկարում է իր բազում դիմանկարները։

Միակ մարդը, որ հասկանում և օգնում էր չհասկացված հանճարին,  իր մեծ եղբայր Տեո վան Գոգն էր։ Բայց Տեոն չհասցրեց դասակարգել նրա ժառանգությունը։ Նկարները և եղբայրների նամակագրությունը անցնում են եղբոր այրուն, ով հետաքրքրությամբ կարդում է  նամակները և ըստ արժանվույն գնահատելով  դրանց ոճը՝ հրատարակում է հավաքածու։ Հավաքածուն ընդունվում է հասարակության կողմից, և նկարիչը  ձեռք է բերում որոշակի ճանաչելիություն։ Վան Գոգի անունը սկսում է հայտնի դառնալ։

Թանգարանի բացումից առաջ՝ մինչև 1973 թվականը, վարպետի նկարները պահպանվում էին նկարչի զարմիկի մոտ, ում էլ հենց պատկանում է թանգարան ստեղծելու գաղափարը և կյանքի կոչումը:  Շենքը կառուցվում  է  հոլանդացի դիզայներ և ճարտարապետ  Գերիթ Ռիետվելդի նախագծով: 25 տարի անց՝  դրան կցում են լրացուցիչ ցուցադրական թև, որի նախագիծը մշակվել է ճապոնացի    Կիշո Կուրոկավան: Թանգարանում նկարչի աշխատանքները ներկայցվում են ցուցահանդեսային ժամանակագրությանբ։

Մասնագետները Վան Գոգի արվեստը բաժանում են 5 փուլի:

 

1.Վաղ ստեղծագործություններ

Նկարների դեպրեսային և մուգ երանգները  փոխանցում են որոշակի անելանելիություն: Այդ շրջանի ամենահայտնի նկարը  «Կարտոֆիլ ուտողներն» է:

 

     2.Փարիզ

Աշխատանքները լուսավորվում են: Հայտնի  ֆրանսիացի վարպետների հետ ծանոթությունը մեծ ազդեցություն են թողնում Վան Գոգի ձեռագրի վրա։

Հենց Փարիզում է Վան Գոգը շատ  փորձարկումներ անում: Հայտնվում է յուրահատուկ դինամիկա, որը դառնում է վարպետի տարբերակիչ գիծը։

 

 

     3. Առլ

Դիմանկարները գնում են երկրորդ պլան: Մեծ քանակով հյութալի տեսարաններ, ծաղկող ծառեր, անծայրածիր դաշտեր։ Հենց այդ փուլի ստեղծագործություններին է պատկանում հայտնի «Արևածաղիկները» նկարը:

 

     4.Սեն – Ռեմի

 

Վան Գոգը հոգեբուժարանում: Սակայն աշխատանքը չի դադարում: Սյուժեն համապատասխանում է մթնոլորտին՝ հիվանդասենյակներ, միջանցքներ, հիվանդներ, տեսարաններ պատուհանից։

 

     5.Օվեր

Այս շրջափուլում պոլիտրան հագեցած է անբնական վառ գույներով: Այդ փուլի ամենահայտնի նկարներից մեկն  է «Ագռավները ցորենի դաշտում»  նկարը:

Վան Գոգի նկարները աշխարհում ամենաշատ գողացվածներն են: 2002 թվ թանգարանից գողացել են 2 նկար։ Նկարներից ոչ մեկը չի հաջողվել վերադարձնել: Զարմանալի է, բայց  Հոլանդական օրենքի համաձայն, եթե 30 տարվա ընթացքում  կորած նկարները չեն  գտնվում, ապա գողերը կարող են ներկայացնել  իրենց իրավունքները գլուխգործոցների նկատմամբ:

Համարվում է, որ կյանքի ընթացքում նկարիչը վաճառել է միայն մեկ նկար՝ «Խաղողի կարմիր այգիներ Առլում» 400 ֆռանկով: Բայց փաստերը այլ բան են վկայում, գնորդներ եղել են նաև ավելի վաղ, սակայն վաճառքի գինը շատ ցածր է եղել։ «Խաղողի կարմիր այգիներ Առլում» նկարը  ուղղակի Վան Գոգի ամենաթանկ վաճառքն   է եղել։

Թանգարանը գործում է

Երկուշաբթիից–հինգշաբթի 10․00-18․00

Ուրբաթ օերին 10․00-20․00․

Շաբաթ կիրակի  10․00-18․00

 

Առցանց պատվիրելու դեպքում պետք է նշել այցելության ամսաթիվը և ժամը։

Թանգարնում նկարվելը խստիվ արգելվում է, բացի մի քանի հատուկ տեղից, որտեղ թույատրվում է մի քանի նկար անել :

Weekends.am-ի այցելության ժամանակ թանգարանում անցկացվում էր սեմինար երիտասարդների հետ։

Մենք հետևեցինք թանգարանի կանոններին․ այդ իսկ պատճառով լուսանկարները քիչ են, բայց տպավորությունները․․․․։

 

 

No Comments Ճամփորդական օրագիր

Weekends.am-ի այցելությունը Ռեմբրանդտի տուն-թանգարան.Ամստերդամ

Ինչպես և խոստացել էինք «Ճամփորդական օրագրի»­­­ նախորդ հոդվածում, ներկայացնում ենք մեր այցելությունը  Ռեմբրանդտի տուն-թանգարան, որը գտնվում է Ամստերդամում։ Թանգարանի իրերը բնօրինակներ չեն, բայց համադրելի են Ռեմբրանդտի այն ժամանակվա օգտագործած իրերին։

Ռեմբրանդտը տունը գնել է իր հաջողության գագաթնակետին՝   1639թ։

1656 թվականին  Ռեմբրանդտը հայտարարվել է անվճարունակ պարտապան, 1657-1658 թվականներին նրա ողջ ունեցվածքը աճուրդի է հանվել։ Տան և ունեցվածքի աճուրդի հանվելուց հետո Ռեմբրանդտը տեղափոխվել է Ամստերդամի հրեական թաղամաս և կյանքի մնացած մասը անցկացրել նեղության մեջ։

Ռեմբրանդտի տունը վաճառում են աճուրդից, վերակառուցում և մինչև XIX դարի վերջ այնտեղ ապրում են մի քանի հոլանդական ընտանիքներ։

Ռեմբրանդտի տուն-թանգարանը վայր է, որը իր մեջ պահում է ամենատխուր և ամենաերջանիկ հիշողությունները։

1906 թ․ Ամստերդամում պատրաստվում էին նկարչի մեծ ցուցահանդեսին։ Քաղաքային իշխանությունները գնում են նկարչի տունը և այն  հանձնում  Ռեմբրանդտի ֆոնդին։

Առանձնատունը վերականգնվում է, և այնտեղ տեղադրվում են նկարների հավաքածուներ։

Բացառիկ հավաքածուն հավաքում էին կտոր-կտոր։

Թանգարանում վերականգնված  է Ռեմբրանդտի ժամանակաշրջանի  պատմական մթնոլորտը՝ խոհանոցը, բնակելի սենյակները և նկարչի արվեստանոցը։

Տուն-թանգարանի ինտերերում ներկայացված են Ռեմբրանդտի ժամանակաիցների, աշակերտների և ուսուցչի աշխատանքները։

Սենյակներից մեկում հավաքված է հնությունների հավաքածու։

Առաջին հարկում ապրել է նկարիչը իր ընտանքի հետ միասին, իսկ երկրորդ հարկում եղել է  նրա արվեստանոցը։

Արվեստանոցում ներկայացված են նյութեր, որոնցից պատրաստվում էին ներկեր։ Նաև ցուցադրվում է, թե ինչպես էին միախառնվում այս կամ այն բնական հանքանյութերի ներկերը  յուրահատուկ գույն ստանլու համար։ Մենք նույնպես էքսկուրսավարի օգնությամբ մասնակցեցինք այդ գործընթացին։

Մարդկանց հոգեվիճակը հասկանալու և պատկերելու համար Ռեմբրանդտին կոչել են «քաղաքակրթության մեծագույն մարգարեներից մեկը»։

2013 թվականի ապրիլին Ամստերդամի Պատկերասրահի աշխատակիցները «կենդանացրել են» Ռեմբրանդտի «Գիշերային դետք» նկարը՝ մեծ առևտրային կենտրոնում խաղալով մի ամբողջ թատերական ներկայացում:

 

«Գիշերային դետք»-ի  կերպարները,  Ամստերդամ

«Գիշերային դետք»-ի  կերպարները,  Ամստերդամ

Իմպրեսիոնիստ Մաքս Լիբերմանը ասել է․ «Ամեն անգամ, երբ ես տեսնում եմ Հալսի նկարները, ուզում եմ նկարել, երբ տեսնում եմ Ռեմբրանդտի նկարները, ուզում եմ հանձնվել»։

Weekends.am-ի այցելությունը Ռեմբրանդտի տուն-թանգարան ֆոտոշարքով։

« 1 of 24 »

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

No Comments Ճամփորդական օրագիրՖոտոշարք
error: Նյութը ձեռք բերելու համար դիմեք հեղինակին