Weekends.am-ի ուղևորությունը Դանսթեր ֆոտոշարքով

Weekends.am-ի  «Ճամփորդական օրագիր» բաժնում այս անգամ կներկայացնենք մեր ուղևորությունը  Դանսթեր ֆոտոշարքով։ Դանսթերում դուք կարող եք գյուղի  մի ծայրից մյուսը քայլել ոտքով և վայելել այդ կախարդական գեղեցկությունը։ Եվ այստեղ դուք կիմանաք մի հիասքանչ ավանդույթի մասին՝ Դանսթերը մոմերի ներքո կամ մոմավառություն Դանսթերում, որի մասին հոդվածը ներկայացրել ենք առանձին։

Եթե լինեք Դանսթերում, անպայման այցելեք Դանսթեր ամրոց, ինչը արել ենք և մենք։ Այն Անգլիայի ամենառոմանտիկ ամրոցն է, ուր մեր այցելությունը նույնպես ներկայացրել ենք առանձին հոդվածով։

 

 

 

No Comments Ճամփորդական օրագիր

Weekends.am-ը Վինձորում. Ֆոտոշարք

Ստորև Ձեզ ենք ներկայացնում մեր այցելությունը Վինձոր  ֆոտոշարքով։ Վինձորը փոքրիկ  քաղաք  է՝ գեղեցիկ այգիներով, ռեստորաններվ և հսկիչ ձիավորներով։ Նշենք, որ այստեղ ձիերը փոխարինում են ոստիկանական մեքենաներին։

Կարդացե’ք նաև  Weekends.am -ը թագավորական նստավայրում հոդվածը, որտեղ ներկայացված է մեր այցելությունը Վինձոր ամրոց։

No Comments Ճամփորդական օրագիրՖոտոշարք

Weekends.am-ը թագավորական նստավայրում

Գտնվելով Անգլիայում՝ չէինք կարող չայցելել Վինձոր ամրոց։ Այն թագավորական նստավայր է Վինձորում՝ Բերկշիրի կոմսությունում, գտնվում է Թեմզա  գետի հովտում։  Ամրոցը կառուցվել է XI դարում, երբ նորմանները Վիլհելմ  I Նվաճողի  առաջնորդությամբ ներխուժեցին Անգլիա։ Որպես թագավորական նստավայր առաջին անգամ այն կիրառել է Անգլիայի թագավոր Հենրի  I-ը։

Հենրիի ժամանակներից սկսած նրան հաջորդող միապետերի համար նույնպես այն ծառայել է որպես նստավայր։ Ամրոցում պահվում է նկարների, գծագրերի, գոբելենների, զենքի չափազանց հարուստ հավաքածու։

Վինձոր ամրոցը ընդգրկված է գինեսի ռեկորդների գրքում՝ որպես աշխարհի  ամենամեծ բնակելի ամրոց, նրա չափերը կազմում են  580х165 մետր: Բացի այդ, այն զբոսաշրջիկների մոտ մեծ հետաքրքրություն  է առաջացնում այն պատճառով, որ վերջինս  չի վերածվել թանգարանի, այլ նրանում կյանքը եռում է։ Այստեղ թագուհին ընդունում է բարձրաստիճան հյուրերի, ստորագրում է որոշ պետական փաստաթղթեր և այլն։ Թվում է, թե այս վայրը պետք է փակ լինի հետաքրքրասերների աչքերից, սակայն, ո՛չ, ամրոցի այն հատվածները, որտեղ չեն բնակվում թագուհին  և իր ընտանիքի անդամները, բաց են ծանոթության համար, սակայն պաշտոնապես չեն պատկանում որևէ թանգարանի։ Նշենք, որ թագուհին այստեղ ապրում է տարվա մեջ 2 ամիս՝ գարնան կեսերին /ապրիլին/ և ամռան սկզբին /հունիսին/, դա վկայում է, որ թագուհու աշխատանքային գրաֆիկը շատ հագեցած է։ Էքսկուրսիաները այստեղ խիստ կանոնակարգված են։

Եթե Ձեզ բախտ վիճակվի լինել Վինձոր ամրոցում, ապա անպայման օգտվեք աուդիոգիդից, որը Ձեզ կօգնի տեսնել աշխարհի ամենամեծ ամրոցի բոլոր տեսարժան վայրերը և բաց չթողնել ոչ մի հետաքրքիր բան։ Էքսկուրսիան  Վինձոր ամրոց կզբաղեցնի մեկ ամբողջ օր։

Վինձոր ամրոցը աշխատում է սեզոնին /մարտից հոկտեմբեր/ առավոտյան 9․30․-մինչև երեկոյան 5․30., այնտեղ մուտք գործել կարելի է ժամը 16․00-ից ոչ ուշ։  Ձմռանը այցելուների համար այն փակվում է  16․15։ Այստեղ այցելուները պետք է պահպանեն լռություն։ Կարգ ու կանոնի պահպանմանը հետևում է թագավորական պահակախումբը։

Այցելությունը ամրոց վճարովի է։ Տարածքում է գտնվում  փոքրիկ հուշանվերների խանութ, որի կողքով մենք չկարողացանք անտարբեր անցնել։

Նշենք նաև, որ թագուհին ամրոց է մտնում առաձին մուտքով, այնպես որ, ամրոցի մոտ հերթի մեջ սպասելիս հաստատ թագուհուն չեք հանդիպի։

Առանձին ֆոտոշարքով կներկայացնենք նաև Վինձոր քաղաքը։

 

No Comments Ճամփորդական օրագիր

Դանսթերը մոմերի ներքո կամ մոմավառություն Դանսթերում

Dunster by Candlelight

Weekends.am-ի «Ճամփորդական օրագիր» բաժնում այս անգամ կներկայացնենք մեր ուղևորությունը Դանսթեր` Անգլիա, և  կպատմենք մի հետաքրքիր ավանդույթի մասին՝  Դանսթերը մոմերի ներքո կամ մոմավառություն Դանսթերում։

 

Dunster by Candlelight

 

Մոմավառության ավանդույթը Դանսթերում սկիզբ է առել 1986 թ․ տեղացի առևտրականների շնորհիվ՝ բարեգործական նպատակներով, որից ստացված հասույթը մեծ օգնություն էր ամբողջ գյուղին։

 

Dunster by Candlelight

 

Տարիների ընթացքում այս մոմավառությունը վերածվեց իսկական փառատոնի, որի ընթացքում մարդիկ հագնում են տարբեր դարաշրջանների հագուստներ, հանգցնում են լույսերը ամբողջ գյուղում և վառում են մոմերը, փողոցներում կանգնեցվում են տաղավարներ, որտեղ առևտրականները վաճառում են տարբեր քաղցրավենիքներ, հյուրասիրում են գինի, բովում են շագանակներ և խարույկի վրա խոզ են խորովում։ Այս ամենը շատ խորհրդավոր է և հեքիաթային մոմային լուսավորության ներքո։

 

Dunster by CandlelightDunster by Candlelight

 

Մոմավառությունը անում են դեկտեմբեր ամսի առաջին ուրբաթ և շաբաթ օրերին։ Մարդիկ իրենց ընտանիքներով դուրս են գալիս փողոց տարբեր հագուստներով, բեմադրվում են փոքրիկ ներկայացումներ, տարբեր խաղեր են կազմակերպվում։

 

Dunster by Candlelight

 

Այժմ արդեն փառատոնի օրերին մի քանի փողոց փակվում է։ Dunster by Candlelight-ը ներկայումս շատ հայտնի է զբոսաշրջիկների շրջանում, ամեն տարի բազմաթիվ մարդիկ գալիս են մասնակցելու այս փառատոնին՝ մոմերի լույսի ներքո։ Եթե ցանկանաք այցելել Դանսթեր մոմավառության օրերին, մոտ մեկ տարի շուտ պետք է ամրագրեք հյուրանոցի համարը։

 

Dunster by Candlelight

 

Դանսթերում դուք կարող եք գյուղի մի ծայրից մյուսը քայլել ոտքով և վայելել այդ կախարդական գեղեցկությունը։Եվ այստեղ դուք կխմեք Mulled wine-ը, այն գինի է՝ պատրաստված հատուկ համեմունքերով, որը ձմռանը խմում են տաք։ Mulled wine-ը Անգլիայում ավանդական ձմեռային խմիչք է, հատկապես ամանորյա տոներին։

No Comments Ճամփորդական օրագիր

Անգլիայի ամենառոմանտիկ ամրոցը

Dunster Castle, Դանսթեր ամրոց

Weekends.am-ի  «Ճամփորդական օրագիր» բաժնում այս անգամ կներկայացնենք մեր այցելությունը Դանսթեր ամրոց։

 

Dunster Castle, Դանսթեր ամրոց

Այն գտնվում է Սոմերսեթ  կոմսությունում՝ Էքսմուր ազգային պարկից ոչ շատ հեռու։ Այս հարևանության շնորհիվ ստեղծվում է  մոխրագույն  հնության և գեղեցիկ բնության յուրահատուկ համադրություն։

 

Dunster Castle, Դանսթեր ամրոց

 

Դանսթեր ամրոցի հիմնադիրը համարվում է բարոն Վիլհելմ դե Մոյոն։ Ամրոցի կառուցման համար ընտրվել է անառիկ բարձունք, որի անուն է Տոռ։

 

 

Ամրոցի երկար պատմության ընթացքում այն պատկանել է միայն երկու ընտանիքների՝ Լեթթրել և Մոգան։ Իր ներկայիս տեսքը ամրոցը ստացել է քաղաքացիական պատերազմից հետո։

 

 

Կենտրոնական դարպասները լայնացվեցին,  որպեսզի կառքերը կարողանան ներս մտնել, նեղ բացվածքներին փոխարինելու եկան  լայն պատուհանները, իսկ շրջակայքում սփռվեց 6 հեկտար տարածքով գեղեցիկ զբոսայգին։

 

 

Ամրոցը ներդաշնակ տեղավորվում  է իրեն շրջապատող լանդշաֆտում, հին պատերը և աշտարակները  կորչում են  դարավոր ծառերի կանաչի մեջ։ Ամրոցը մեծ մասամբ գոթիկական ոճով է կառուցված։ Դանսթեր ամրոցը ամենառոմանտիկ և գեղատեսիլն է Սոմերսեթում։

 

 

Հատկապես գեղեցիկ է ամանորին, հիասքանչ վայր է ընտանեկան հանգստի համար, իր բազում զբոսանքի վայրերով։ Նշենք, որ ամրոցի մասին տեղացիները տարբեր միստիկ պատմություններ են պատմում, բայց մենք ոչ մի ուրվականի չհանդիպեցինք։

 

Dunster Castle, Դանսթեր ամրոց

 

Dunster Castle, Դանսթեր ամրոց

 

Dunster Castle, Դանսթեր ամրոց

Dunster Castle, Դանսթեր ամրոց

Dunster Castle, Դանսթեր ամրոց

Dunster Castle, Դանսթեր ամրոց

Dunster Castle, Դանսթեր ամրոց

 

 

 

 

 

No Comments Ճամփորդական օրագիր
error: Նյութը ձեռք բերելու համար դիմեք հեղինակին