
Վատ Ռոնգ Խուն-ը /թարգմանաբար սպիտակ տաճար/, ամենայուրահատուկ բուդդայական տաճարն է Թաիլանդում: Այն գտնվում է Թաիլանդի Չիանգրայ քաղաքից ոչ հեռու:
Տաճարի հեղինակը նկարիչ Չալերմչայու Կոսիտպիպաթն է, ով Թաիլանդի ամենահայտնի նկարիչներից է: Վերջինս որոշել է կառուցել տաճարը սպիտակ գույնով, որպեսզի ցույց տա Բուդդայի ամբողջ մաքրությունը:
Բուդդայական այս տաճարը նման չէ ոչ մի այլ տաճարի։ Այն խորհրդանշում է դրախտը, իսկ հսկիչները, որոնք կանգնած են մուտքի մոտ, չեն թողնում մեղսավորներին մտնել ներս և ուղարկում են նրանց դժոխք։
Տարածքում գտնվում են հրեշներրի, դևերի, անդունդից վերև ձգվող բազմաթիվ ձեռքերի քանդակներ, որոնք խորհրդանշում են դժոխքը։
Վատ Ռոնգ Խուն-ը կառուցվել է համեմատաբար վերջերս՝ 1998թ․, և այս տարիների ընթացքում դարձել է Թաիլանդի ամենահայտնի տեսարժան վայրերից մեկը։
Տաճարի շրջակայքը անչափ գեղեցիկ է, այստեղ կան այգի՝ փոքրիկ լճակով, շատրվաններ, հիասքանչ քանդակներ, որոնք հիմնականում սպիտակ գույնի են և համահունչ են տաճարին։ Վատ Ռոնգ Խուն-ը դարձել է Թաիլանդի մի մասնիկը, որը արժե տեսնել։