Weekends.am–ը աշխարհի ամենայուրահատուկ թատրոնում բաց երկնքի տակ․ Անգլիա

Աշխարհի ամենագեղեցիկ վայրերից մեկը, հատկապես թատերական արվեստը սիրողների և գնահատողների համար, Մինակ թատրոնն է /Minack,/, որը գտնվում է  բաց երկնքի տակ Անգլիայում՝ Կորնուոլի կոմսությունում։

Այն կառուցվել է Ատլանտյան օվկիանոսի ափին գտնվող ժայռի վրա: Իր անվանումը  ստացել է «meynek» կորնական բառից, որը նշանակում է քարե տեղ։

   Ըստ «The Telegraph» հրատարակչության՝ Մինակ թատրոնը մտնում է աշխարհի ամենատպավորիչ թատրոնների ցանկի մեջ։ Այստեղ ներկայացումները լինում են մայիս ամսից  մինչև սեպտեմբեր, իսկ տարվա  մնացած ժամանակը այն բաց է այցելուների համար։

   Թատրոնը հիմնադրվել է հայտնի գրող Քեթրին Բուրդեկինի ավագ քույր Ռովենա Քեյդի  / Ровена Кейд/ կողմից։ 1929թ․ Ռովենայի տան մոտ՝ մարգագետինների վրա, տեղական թատերախումբը բեմադրում է Վիլյամ Շեքսպիրի  «Ամառային  գիշերվա քունը»  պիեսը  և մեկ տարի անց կրկնում է այն։

Իմանալով, որ թատերախումբը ուզում է բեմադրել Վ․Շեքսպիրի  «Փոթորիկ»  պիեսը՝ Ռովենան առաջարկում է բեմադրությունը տեղափոխել ծովի մոտ գտնվող իր այգի, որի տեղանքը հիասքանչ համապատասխանում էր որպես բնական դեկորացիա։

Իր այգեպանի հետ միասին ձեռքի տակ եղած իրերով նրանք պատրաստում են բեմ և նստատեղեր։ 1932թ․ բնական դեկորացիաներով  բեմադրված պիեսը մեծ հաջողություն է ունենում։ Ոգևորված այս հաջողությամբ՝ Ռովենա Քեյդը իր այգեպանի հետ ձմռանը սկսում է թատրոնի բարելավման աշխատանքները։

 Թատրոնը, որը մենք տեսնում եք այսօր, անցած 80-ից ավելի տարիների ընթացքում շատ փոփոխությունների է ենթարկվել, բայց եթե առաջին ներկայացման հանդիսատեսից ինչ-որ մեկը այնտեղ այցելեր  այսօր, միանշանակ կճանաչեր այն։

Ներկայումս ամեն տարի ամռանը թատրոնում բեմադրվում է մոտ 20 ներկայացում պրոֆեսիոնալ թատերախմբերի կողմից, ինչպես Մեծ Բրիտանիայից, այնպես էլ ԱՄՆ–ից։

Weekends.am-ի այցելության ժամանակ թատրոնում ներկայացում  չկար, բայց մենք շրջեցինք տեղանքով, այն բաց է ժամը 10․00-ից-15․00-ը։

 

Թատրոնում կա թանգարան, որտեղ ներկայացված են, թե ինչ հայտնի դերասաններ են խաղացել այս բեմի վրա, ինչ ներկայացումներ են եղել։ Այստեղ անգամ ֆիլմեր են նկարահանվել։

 

 

No Comments Ճամփորդական օրագիր

Նկարչուհի Minka-ն․..

Այսօր Ձեզ ենք ներկայացնում ՀՀ, ՌԴ ժողովրդական նկարիչ Դմիտրի Նալբանդյանի ազգական, նկարչուհի Արմինե Նալբանդյանի աշխատանքները /Minka/։

Դ. Նալբանդյանը ստեղծել է Խորհրդային Միության մի շարք քաղաքական գործիչների դիմանկարներ, ինչի համար նկարիչների շրջանում նրան անվանում էին «պոլիտբյուրոյի առաջին վրձին»։

Արմինե Նալբանդյանի   աշխատանքները հայտնի են հատպապես Եվրոպայում։ Նկարչուհին նշում է, որ իր ոգեշնչման աղբյուրը ճանապարհորդություններն են, որոնք էլ իրենց արտահայտումն են գտնում իր նկարներում։

Նկարչուհին հիմնականում նկարում է բնապատկերներ, ամրոցներ, այսինքն այն, ինչ տեսնում է իր ճանապարհորդությունների ընթացքում։  Նրա սերը նկարչության հանդեպ եղել է դեռ վաղ հասակից, բայց ստեղծագործական ուղին սկսել է ավելի հասուն տարիքում։

Minka-ի ամենասիրելի գործը Դանսթեր ամրոցի նկարն է։ Նա ասում է, որ անչափ շատ էր ոգենշնչվել ամրոց այցելությունից,  տպավորված էր ամրոցի ռոմանտիզմով և պատմությամբ, ինչն էլ փորձել է ներկայացնել իր աշխատանքում։ Ձեզ ենք ներկայացնում Արմինե Նալբանդյանի աշխատնքները ֆոտոշարքով, ով Եվրոպայում ավելի շատ հայտնի է Minka կեղծանվանբ։

Ի դեպ, կարծում ենք ճանաչեցիք նրան․ նա պետք է որ ձեզ ծանոթ լինի weekends.am-ի «Ճամփորդական օրագիր» բաժնից։ Եվ մենք դեռ շատ հետաքրքիր հոդվածներ ենք պատրաստելու միասին։

 

 

 

 

 

No Comments ՀետաքրքիրՃամփորդական օրագիր

Ամեն նկարում կարդում ես մի ամբողջ ֆանտաստիկ ժանրի գիրք․․․

Լեհ նկարիչ Իգոր Մորսկին ստեղծում է արվեստի այնպիսի գործեր, որոնք տեղափոխում են դիտողին մեկ այլ աշխարհ։ Յուրաքանչյուր աշխատանք այնքան կրեատիվ է, որ կարծես ամեն նկարում կարդում ես մի ամբողջ ֆանտաստիկ ժանրի գիրք։

Համոզվե՛ք ինքներդ՝ դիտելով այս յուրահատուկ ֆոտաշարքը։

No Comments Հետաքրքիր

Ոստիկանության նախկին սպայի` թիթեռնիկներից արված գործերը

Մարդկանց հետաքրքրությունները այնքան բազմազան և յուրահատուկ են, ինչի շնորհիվ էլ մեզ մոտ ժամանակի ընթացքում ի հայտ են գալիս շնորհներ, որոնց մասին մենք անգամ չէինք էլ կարող պատկերացնել։

Վադիմ Զարիցկինը  ոստիկանության նախկին սպա է, նա իր մեջ բացահայտել է զարմանալի  նկարչական տաղանդ: Իր աշխատանքների համար նկարիչը օգտագործում է շատ յուրահատուկ նյութ` թիթեռնիկների թևեր:

Թեմաները նրա աշխատանքներում բազմաբնույթ են` բնապատկերներից մինչև քաղաքական գործիչների դիմանկարներ: Նկարչին հաճախակի ուղարկում են թիթեռնիկների թևեր, երբեմն դրանք լինում են միջատների կողմից վնասված, որոնք էլ նկարիչը հմտորեն կիրառում է իր աշխատանքներում:

Նկարիչը արդեն պատրաստել է 100-ից ավելի աշխատանքներ՝  տարբեր չափերի և թեմաների։ Մեկ աշխատանքի պատրաստումը տևում է մեկ շաբաթից մինչև մի քանի ամիս:

Նշենք, որ որոշ աֆրիկյան վարպետներ իրենց աշխատանքներում նույնպես նախկինում օգտագործել են թիթեռի թևեր։

No Comments Հետաքրքիր

Անտեսանելին տեսնելու արվեստը. Ֆոտոշարք

Յոխաննուս Բութսը նկարչի կարիերան սկսել է ավելի քան 40 տարի առաջ։ Նրա կյանքի փորձը, նրա դիտարկումները և բնության գեղեցկության տեսլականը իրենց արտացոլումն են գտնում նրա ստեղծագործություններում։ Բութսը իր նկարներում օգտագործում է թաքնված, միստիկ կերպարներ, ինչով ցույց է տալիս մեզ, որ բնությունը թաքցնում է իր հրաշքները, բայց նրանց համար ովքեր ուզում են տեսնել ավելի խորը, այն բացում է իր գեղեցկությունը և  գաղտնիքները։ Նա հմտորեն տեսնում է այն, ինչ անտեսանելի է:

Ուշադիր նայեք այս գեղեցիկ ֆոտոշարքը։

No Comments ՀետաքրքիրՖոտոշարք

Տնակ հազարավոր հայելիներից

Բոլորին հայտնի ճշմարտություն է` հայելիները տեսողականորեն մեծացնում են  տարածքը:

Սակայն նկարիչ Հերումի Յուկուտեիկայի հայելիներից  պատրաստած  անսովոր  տնակում ապակե կտորները ոչ միայն մեծացրել են տարածքը, այլև ներսում ստեղծել են  հեքիաթային մթնոլորտ:

Տնակը ներկայացված է եղել Ճապոնիայում  Echigo-Tsumari արվեստի օդային փառատոնին։

Մարդիկ, նեղ արահետով քայլելով, մոտենում էին հմայիչ տնակին, որը պատված էր հազարավոր ապակե կտորներով, որոնք էլ իրենց մեջ արտացոլում էին շրջակա միջավայրի ամբողջ գեղեցկությունը։

Իրոք, մարդու երևակայությունը սահմաններ չունի։

No Comments Հետաքրքիր

Ինչպես կարելի է օգտագործել փոշին

Յուրահատուկ աշխատանքներ փոշուց

Երբևէ մտածել եք, թե ինչպես կարելի է օգտագործել փոշին, այո՛, փոշին․․․

Հիմնականում մենք ձգտում ենք արագ ազատվել փոշուց և օդափոխել սենյակը, սակայն նկարչուհի Էլիսոն Կորտսոնը  այլ լուծում է տվել տանը կուտակված փոշուն։ Նա դատարկում է փոշեկուլների պարունակությունը և օգտագործում է այն իր յուրօրինակ աշխատանքերում:

 

Յուրահատուկ աշխատանքներ փոշուց

 

Ձեզ ենք ներկայացնում փոշուց արված գեղեցիկ նկարների ֆոտոշարք։

Այսուհետ մի պահ հապաղեք մինչ  փոշեկուլը դատարկելը․․․

 

Յուրահատուկ աշխատանքներ փոշուց

 

Յուրահատուկ աշխատանքներ փոշուց

 

Յուրահատուկ աշխատանքներ փոշուց

 

Յուրահատուկ աշխատանքներ փոշուց

 

Յուրահատուկ աշխատանքներ փոշուց

 

Յուրահատուկ աշխատանքներ փոշուց

 

Յուրահատուկ աշխատանքներ փոշուց

 

Յուրահատուկ աշխատանքներ փոշուց

 

 

 

No Comments Հետաքրքիր
error: Նյութը ձեռք բերելու համար դիմեք հեղինակին