Աշնան երանգները Ստեփանավանի դենդրոպարկում

Ստեփանավանի դենդրոպարկը յուրահատուկ և զարմանալի վայր է․ վայր, որտեղ կտրվում ես իրականությունից և միաձուլվում բնությանը։ Այս հրաշք այգուն մենք անդրադարձել ենք մեր նախորդ հոդվածներից մեկում, որին կարող եք ծանոթանալ հետևելով հղմանը, իսկ այժմ առաջարկում ենք վայելել աշնանային Դենդրոպարկի գեղեցկությունը՝ դիտելով այս ֆոտոշարքը։

Նշենք, որ լուսանկարները տրամադրել է մեր հետևորդ Արման Թորոսյանը։

 

No Comments Աշխարհի շուրջ

Անգոլացի հյուրերը Գառնի, Գեղարդում

Երեկ մեր թիմը գնացել էր Գառնի, Գեղարդ հետաքրքիր weekend ունենալու և լավ օր անցկացնելու համար։ Քանի որ վստահ ենք, որ շատերդ բազմիցս եղել եք Գառնի, Գեղարդում, չենք ուզում անդրադառնալ այս վայրերի պատմամշակութային կողմերին, այլ ուզում ենք պատմել, թե ինչ մթնոլորտ էր տիրում այնտեղ։

Այն, որ Գառնի, Գեղարդը զբոսաշրջիկների սիրելի վայրերից է, դրանում կասկած չկա, բայց երեկ այնտեղ մի յուրահատուկ իրավիճակ էր։ Նայում ես․ մի կողմում՝ չինացիների խումբ, մյուս կողմում՝ ֆրանսիացիների խումբ, մյուս կողմում՝ անգլիացիների մի մեծ խումբ․ բոլորը ոգևորված ծանոթանում են Գառնու տաճարի պատմությանը․․․ Հանկարծ տաճարի տարածք է մտնում Անգոլայից ժամանած զբոսաշրջիկների այս խումբը, որը գրավում է բոլորի ուշադրությունը։

Այս խմբից մի այլ կարգի դրական էներգետիկա էր գալիս, այնքան գեղեցիկ էին նրանք․ մոտեցանք և շփվեցինք նրանց հետ, հաճույքով լուսանկարվեցին մեզ հետ weekends.am–ի համար և պատմեցին, թե որքան են հավանել մեր երկիրը․ անգամ ընկերացանք։

Նրանք գրավել էին բոլորի ուշադրությունը, ու այնքան հաճելի էր, որ մեր ազգակիցները ոչ թե տարօրիանակ և խեթ հայացքներ էին գցում նրանց կողմ, ինչպես տարիներ առաջ էր, այլ բոլորը ցանկանում էին նրանց հետ նկարվել, ասես ինչ-որ հայտնի խումբ եկած լիներ։

Նրանք էլ իրենց հերթին էին հայերի հետ սելֆիներ անում։ Մի խոսքով, ո՛չ մաշկի գույնը նշանակություն ուներ, ո՛չ ազգությունը, ուղղակի մարդկային ջերմ միջավայր էր․․․ Էսպես շատ դրական լիցքերով օր ունեցանք, նոր ընկերներ ձեռք բերեցինք և հաճելի ժամանակ անցկացրինք։ Իսկ մեր անգոլացի  հյուրերը իրենց հետ տարան բազմաթիվ լավ տպավություններ, հայկական ջերմ ընդունելություն և լիքը սելֆիներ․․․

 

 

No Comments blognote

Վահանավանք միջնադարյան վանական համալիրը

Վահանավանք նաև Հովհաննավանք, միջնադարյան վանական համալիր, որը գտնվում է Սյունիքի մարզկենտրոն Կապան քաղաքից 7 կմ արևմուտք՝ Ողջի գետի աջ կողմում, Տիգրանասարի լանջին։ Weekends.am-ի Սյունիք այցելության ժամանակ չէինք կարող չայցելել  այս վայրը, որը գերում է իր վեհությամբ։

Վանական համալիրի առաջին կառույցը՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, կառուցվել է 911 թվականին՝ Տաթևի վանքի հանդիսավոր օծումից հինգ տարի անց։ Կառուցումը հովանավորել է Սյունիք նահանգի Բաղք գավառի իշխան Ձագիկի որդի Վահան Սյունին, ով եկեղեցուն նվիրաբերել է հսկայական կալվածքներ։

Ավելի ուշ՝ 11-րդ դարի երկրորդ կեսին, Վահանավանքի մոտ կատարվում են նոր կառուցումներ, մեծ եկեղեցուց 25 մետր հեռու կառուցվում է մի ավելի փոքր եկեղեցի՝ սուրբ Աստվածածինը։ Նրա արևելյան պատի ներսի կողմում, հիմքին մոտ գտնվող քարերից մեկի վրա պահպանվել է 1086 թվականին վերաբերվող մի արձանագրություն, որտեղ խոսվում է այդ եկեղեցու կառուցման մասին։

Վանքն ունեցել է շուրջ 100 միաբան, կից գործել է վանական դպրոցը, որի սաներից էր եղել եկեղեցու հիմնադիր Վահան Ա Սյունեցին։

Վահանավանքում են գտնվում Վահան իշխանի, Սահակ Սևադա Բ-ի, Սոփի թագուհու, Սյունիքի գահերեց իշխան Աշոտի, նրա թագակիր որդիներ Սմբատ Բ-ի և Գրիգոր Ա-ի, ինչպես նաև Սյունիքի թագավորության մնացած չորս թագավորների, Վաչագան իշխանի մայր Խաշուշի գերեզմանները։

Նշենք, որ վանքում մոմերը ոչ թե վաճառվում էին, այլ դրված էին, և յուրաքանչյուրը կարող էր մոտենալ, վերցնել և ցանկության դեպքում նվիրատվություն կատարել։

 

 

No Comments blognote

Ճախրող ռեստորան Երևանում՝ հունիսի 20-ից

Dine Sky Armenia-ն իր ֆեյսբուքյան էջում գրում է․«Ահա և մեր առաջին լուսանկարը, թե ինչպես բարձրացանք երկինք։
Վայր, որտեղ դուք կարող եք ոչ միայն համեղ սնվել և զգալ ադրենալինի մեծ չափաբաժին, այլև կարող եք վայելել Երևանի ողջ գեղեցկությունը , որի չնաշխարհիկ տեսարանը բացվում է միայն Դայն Սքայ ռեստորանից։
Դե ինչ, շտապեք նախապես կատարել առցանց ամրագրումներ՝ հենց այսօրվանից օգտվելով 25% զեղչից։
Բացումը՝ հունիսի 20-ից;
1 ժամ 30 րոպե անցկանցնելն արժե 18,000, 23,000 և 27,000 ՀՀ դրամ՝ գումարած 10% սպասարկման վճար, որոնք էլ կիրականանան 14։00-15։30, 18։00-19։30 և 22։00-23։30 ։ Արժեքները ներառում են մեր կերակրացանկից Ձեր ընտրությամբ ուտեստներ և անսահմանափակ ոչ ալկոհոլային ըմպելիքներ»։ 

Նշենք, որ ռեստորանը գտնվում է Երևանի կենտրոնում, մոտ 50 մետր բարձրության վրա, որտեղ հյուրերը կարող են պտտել աթոռները 180 աստիճանով, ինչպես նաև փոփոխել նստատեղերի դիրքն ու պառկել։

Ռեստորանի գարուն-ամառ-աշուն տարբերակը նախատեսված է 22 հոգու համար։ Ծրագրվում է ունենալ նաև ձմեռային ռեստորան՝ 16 հոգու համար։

No Comments Հետաքրքիր
error: Նյութը ձեռք բերելու համար դիմեք հեղինակին