Weekends.am-ը ամփոփում է իր ուղևորությունը Ամստերդամ

Այսպիսով, weekends.am-ը ամփոփում է իր ուղևորությունը Ամստերդամ՝ ներկայացնելով մեր ճանապարհորդությունը ֆոտոշարքով։  Երբ լինեք Ամստերդամում, անպայման շրջե՛ք նավակով քաղաքում․ դա ձեզ կօգնի ամբողջական պատկերացում կազմել Ամստերդամի մասին, և, իհարկե, բաց չթողնե՛ք հնարավորությունը այցելելու Ամստերդամի տեսարժան վայրերից  Վան Գոգի թանգարան, Ռեմբրանդտի տուն-թանգարան, Էրմիտաժ Ամտելի վրա, ինչու ոչ,  Կարմիր լապտերների թաղամաս և շատ այլ վայրեր․․․

Ի դեպ,  կիսվե՛ք ձեր տպավորություններով weekends.am-ի  «Իմ օրագիրը» բաժնում։

« 1 of 2 »
No Comments Ճամփորդական օրագիր

Weekends.am-ը՝ թագավորական սպասքի ցուցադրությանը․ Ամստերդամ

Weekends.am-ը շարունակում է պատմել Ամստերդամ իր այցելության մասնին, և  այսօրվա հոդվածում ներկայացնում ենք մեր այցելությունը Էրմիտաժ Ամստելի վրա։ Թանգարանը Սանկտ Պետերբուրգի Էրմիտաժի մասնաճյուղն է: Այն ամբողջությամբ վերակառուցվել ու պաշտոնապես բացվել է 2009 թվականի հունիսին 19-ին։ Սանկտ Պետերբուրգի Էրմիտաժի հսկայական հավաքածուն ֆինանսապես աջակցելու համար տարբեր երկներում բացվել են էրմիտաժի մի քանի մասնաճյուղեր: Լոնդոնից և Լաս Վեգասից հետո ընտրվել է Ամստերդամը:

 Ամստերդամի Էրմիտաժն այսօր զբաղեցնում է 4000 քմ ցուցահանդեսային տարածք, սակայն չունի սեփական հավաքածուն, և թանգարանի համադրությունները կազմվում են միայն Սանկտ Պետերբուրգի Էրմիտաժի պահեստային ցուցանմուշներից: Թանգարանում կազմակերպվում են ժամանակավոր ցուցադրություններ, որոնք կարող են տևել 4 ամսից մինչև 2 տարի:

Կարճաժամկետ ցուցադրությունները հնարավոր են դարձնում նույն մարդու` կարճ ժամանակամիջոցում մի քանի անգամ այցելությունը թանգարան:

Պետերբուրգի Էրմիտաժի տնօրեն Միխայիլ Պիոտրովսկին երկրորդ ցուցահանդեսի կատալոգի նախաբանում նշել է.

«Գտնվելով Եվրոպայի սրտում՝ այլ մեծ թանգարանների ու մշակութային կենտրոնների կողքին, Էրմիտաժն Ամստելի վրա կարողացել է իր տեղը գրավել Եվրոպայի մշակութային ու թանգարանային կյանքում: Թանգարանի մուտքի մոտ գոյացող հերթերը պատմում են թանգարանի հաջողության մասին»:

Յուրաքանչյուր վաճառված տոմսից մեկ եվրոն փոխանցվում է Սանկտ Պետերբուրգի Էրմիտաժին:  Մուտքի տոմսն արժե 15 եվրո:

Weekends.am-ի այցելության ժամանակ թանգարանում  թագավորական սպասքի ցուցադրություն էր, որի հետ դուք էլ կարող եք ծանոթանալ՝  դիտելով այս շքեղ ֆոտոշարքը։

No Comments Ճամփորդական օրագիր
error: Նյութը ձեռք բերելու համար դիմեք հեղինակին