Պատրաստում ենք իսպանական տորտիլյա

Այսօր պատրաստում ենք իսպանական տորտիլյա

 

Մեզ հարկավոր է՝

 

կարտոֆիլ – 5 հատ

սոխ – 1 գլուխ

ձու – 5 հատ

հազրեվարդ (розмарин) – 1 ճյուղ

ձիթայուղ – 5ճ/գդ

պղպեղ սև

աղ

 

Գնացինք։

 

Կիսալուսնաձև կտրատում ենք սոխը և կարտոֆիլը: Թեթևակի լվանում ենք կտրատված կարտոֆիլը, ապա չորացնում ենք սրբիչով:

 

Ձիթայուղը լցնում ենք  թավայի մեջ, տաքացնում ենք այն, ապա ավելացնում կտրատված սոխը, տապակում ենք  մի փոքր, որից հետո լցնում ենք կարտոֆիլը: Լավ խառնում ենք և տապակում 10-15 րոպե՝  պարբերաբար խառնելով:

 

Կարտոֆիլի  պատրաստ լինելուն պես համեմում ենք աղ և պղպեղով, մանրացված հազրեվարդով,  նաև մուսկատի ընկույզով /ըստ ցանկության/:

 

Առանձին տարայի մեջ հարում ենք ձուն, ավելացնում ենք պատրաստի կարտոֆիլը և լավ խառնում:
Ստացված զանգվածը վերադարձնում ենք թավայի մեջ և   տապակում ենք  միջին կրակի վրա 3-4 րոպե փակ կափարիչով:

Այնուհետև բացում ենք կափարիչը, թավայի վրա դնում համապատասխան տրամագծով ափսե և դրա օգնությամբ շրջում ենք ուտեստը, որպեսզի այն մյուս կողմից ևս տապակվի 2-3 րոպեի չափով:

 

Պատրաստի տորտիլյայի վրա լցնում  ենք  մանրացված հազրեվարդ և մատուցում ենք թթվասերի հետ:

 

Հաճելի և համեղ օր։

 

No Comments Աշխարհի ուտեստները

Իսպանական խոհանոցի առանձնահատկությունները

Իսպանական խոհանոցի ձևավորման վրա մեծ ազդեցություն է ունեցել ծովամթերքների մատչելիությունը։ Երկրի պատմության ընթացքում տեղի ունեցած բազմաթիվ մշակութային ազդեցությունների արդյունքում ձևավորվել է սեփական մի յուրահատուկ խոհանոց։ Այն անվանում են «Միջերկրական դիետա», քանի որ սնունդը հիմնականում պատրաստվում է մրգերից, բանջարեղենից, բրնձից, ծովամթերքից, հացահատկից, կանաչեղենից և տարբեր օգտակար բույսերից։

Մինչ հարավում իշխում են ծովամթերքները, երկրի կենտրոնական մասում թագավորում են բանջարեղենը և մսի տեսակները, իսկ սարերում`գառան միսը և պատիճավոր բույսերը:

Իսպանական խոհանոցը հայտնի է դարձել այնպիսի ճաշատեսակների շնորհիվ, ինչպիսիք են` պաելյան (բրնձից պատրաստվող հատուկ ճաշատեսակ), գասպաչոն (համեմունքային, կծու բանջարեղենային ապուր, որ մատուցվում է սառը), տորտիլլան (ձվածեղ) կամ տապասը (նախուտեստ):

Ձիթապտղի ձեթը, որն ամենաառողջարար յուղն է, օգտագործվում է ապուրներն ու աղցանները համեմելու համար, սակայն մինչև XX դարի սկիզբը ձեթի փոխարեն օգտագործում էին կենդանական ճարպեր:

Իսպանական ճաշերը հագեցած են լոլիկով, պղպեղով, կարտոֆիլով, ձվով, սխտորով, սոխով, նուշով և գինով:

Իսպանական խոհանոցն ինքնին մեկ ազգային խոհանոց չէ։ Այն իր մեջ ընդգրկում է 17 տարբեր շրջանային խոհանոցներ։

Իսպանացիներն իրենց ժամանակի մեծ մասն անցկացնում են դրսում: Այս պատճառով էլ նրանք հաճախ են սնվում ռեստորաններում և սրճարաններում: Բարում նախաճաշելու սովորությունը շատ տարածված է Իսպանիայում: Բարը այստեղ սրճարանի, փաբի կամ ռեստորանի դեր է կատարում. կախված օրվա ժամից՝ այստեղ համապատասխան ճաշատեսակներ են մատուցում: Մինչև ժամը տասներկուսը նրանք մատուցում են նախաճաշ: Կեսօրից մինչև ժամը չորսը խոհանոցը մատուցում է տաք ուտեստներ: Չորսից հետո խոհանոցը փակ է մինչև երեկո, երբ նրանք սկսեն ընթրիք մատուցել:

 Իսպանացիները սուրճը ևս աղանդեր են համարում։

Իսպանական խոհանոցի համեղ ուտեստների բաղադրատոմսերը կներկայացնենք մեր հաջորդ հոդվածներում։

 

No Comments Աշխարհի ուտեստները
error: Նյութը ձեռք բերելու համար դիմեք հեղինակին