Weekends.am-ը Սորենտոյում․ տեսարժան վայրերը և ոչ միայն

Շքեղ հանգիստը նախընտրողների համար այս վայրը ուղղակի իդեալական է, Սորենտո՝ քաղաք Հարավային Իտալիայում՝ Նեապոլի ծավածոցի հարավային ափին:

Սորենտոյի տեսարժան վայրերը, բնակլիմայական հրաշալի պայմանները, շքեղ հյուրանոցները հրապուրում  են բազում զբոսաշրջիկների։

Խանութները զբոսաշրջիկներին առաջարկում են գեղեցիկ խեցեղեն, ժանյակե գործվածքներ, զարդատուփեր, հուշանվերներ:

Սորենտո կարելի է հեշտությամբ հասնել Նեապոլից և Պոմպեյից ավտոմեքենայով, նավով, գնացքով: Մեզ Նեապոլի օդանավակայանում դիմավորեցին մեր հյուրանոցի աշխատակիցները և մինի ավտոբուսով ժամանեցինք Սորենտո քաղաքի  կենտրոնին մոտ՝ օդանավակայանից մեկուկես ժամ հեռավորության վրա գտնվող, մեր 5 աստղանի հյուրանոցը, որը գտնվում էր հենց սարի գագաթին։

Սորենտոյից ոչ շատ հեռու գտնվում են Վեզուվ հրաբուխը, Կապրի կղզին, ուր կարելի է հասնել աշխուժորեն երթևեկող նավերով ու նավակներով: Կապրի կատարած մեր այցելությունը կպատմենք հաջորդ հոդվածում։

Բնակավայրի հովանավորն է սուրբ ճգնավոր և տեղի բենեդիկտյան վանքի վանահայր Անտոնիուսը (555 կամ 556—625 թթ.). նրա տոնը նշվում է յուրաքանչյուր տարի փետրվարի 14-ին:

Գիդի օգնությամբ ծանոթացանք տեղական ավանդույթներին, տեսարժան վայրերին, թե որտեղ և երբ կարելի  է այցելել, որ ռեստորաններից օգտվել, նաև զգուշացնում էին, թե որտեղ ավելի զգույշ լինենք։

Մի խոսքով, արդեն ճանապարհին լավ ինֆորմացիա ստացած՝ հասանք մեր շքեղ հյուրանոցը, որտեղ մեզ էր սպասում Piano բառը՝ պանառամա տեսարանով, դասական երաժշտությամբ, և բացառիկ գինիների տեսականու հավաքածուն․ ասեք որ գայթակղիչ է։ Մեզ հյուրասիրեցին կոկտեյլ և տվեցին համարի բանալիները։

Շատ հարմար հյուրանոց, բարեհամբույր անձնակազմ, գները միջինից բարձր, բայց գինը և որակը համապատասխան էին։ Սնունդը 2  անգամ, բայց ժամերը կարող էինք փոխել։ Ցանկության դեպքում 3 անգամյա սնունդ, բայց  այդ տարբերակը այդքան էլ հարմար  չէր, քանի որ գները շատ  թանկ էին, ուստի ավելի նախընտրելի էր օրական մեկ անգամ սնվել դրսում։

Այցելեցինք Սորենտոյի Արվեստի ինստիտուտ, որտեղ ընթանում  էր Սոֆի Լորենի լուսանկարների ցուցահանդեսը։ Ցուցադրված էին դերասանուհու անձնական կինոմոտոգրաֆիկ լուսանկարները, և ներկայացված էր նրա կյանքի անցած ուղու  պատմությունը։ Շատ տպավորված էինք ցուցահանդեսով, ցավոք, ներսում լուսանկարելը արգելվում էր․․․

ՈՒզում ենք անդրադառնալ Սորենտոյի փողոցներին, ամեն մեկը կարծես ֆիլմի մի հատված հիշեցներ, շատ գեղեցիկ, հետաքրիր, քայլում ես ու քեզ զգում ես ֆիլմի հերոսուհի, ով այս վայրից այն վայր է տեղափոխվում։

Քաղաքը շատ արևային է և բուրում է ցիտրուսով, ինչը պայմանավորված է նրանով,  որ այստեղ շատ են մանդարինի և կիտրոնի ծառերը։

Իտալական խոհանոց

Իտալական խոհանոցը իզուր չէ որ հայտնի է ամբողջ աշխարհում, այն ոչ միայն համեղ է, այլև շատ գեղեցիկ։ Այստեղ կարող եք հանգիստ համտեսել ձկնեղն, քանի որ այն միշտ թարմ է։ Անգլիացիները սիրում են կատակել, եթե ծովը չես տեսնում, ձուկ մի կեր, սա այդ դեպքը չէ։

Փորձեցինք նաև իսկական իտալական թոնրի պիցցա՝ իտալացի խոհարարի ձեռքով պատրաստված․․․շատ համեղ էր․․․

Երեկոյան Սորենտոն  նույնպես շատ գեղեցիկ և ռոմանտիկ է, հատկապես դուր եկավ սրճարաններից մեկը, ուր մինչ հասնելը պետք է անցնեինք  կենտրոնական հրապարակի փողոցներից մեկով, որը կամարաձև ձևովորում ուներ, կամարների տակով անցնելիս ինքնաբերաբար ուզում էիր երազանք պահել։ Իսկ արդեն սրճարանում  նկարիչը մոտենում և լուսանկարում էր սիրահարներին, շատ ռոմանտիկ էր, հատկապես երեկոյան լուսավորության ներքո։

Նաև նշենք, որ լինելով այստեղ՝ դուք պետք է վճարեք քաղաքի հարկ, և դա չի մտնում հյուրանոցի ծախսերի մեջ, էնպես որ գնալիս դա ևս հաշվի առեք։

Ի դեպ, քաղաքը, վաղուց ի վեր հայտնի լինելով իր մեղմ կլիմայով ու փարթամ բուսականությամբ, բնակեցվել է դեռևս վաղ քարե դարի ժամանակներից ( սկսած մեր թվականությունից շուրջ 50 հազար տարի առաջ):

 

Շարունակելի․․․․

 

 

No Comments Ճամփորդական օրագիր

Պատրաստում ենք պիցցա Մարգարիտա

Մարգարիտա պիցցայի ստեղծման պատմությունը.  Նեապոլի պիցցերիաներից մեկի հիմնադիրը պիցցա է պատրաստել Մարգարիտա թագուհու համար` Իտալիայի  դրոշի գույներով. կանաչը` ռեհան, կարմիրը` լոլիկ, սպիտակը` մոցարելլա պանիր։ Թագուհին շատ է այն հավանել, իսկ դե, աշխարհն էլ  ստացել  է «համեղ բրենդ»:

Այս անգամ առաջարկում ենք միասին պատրաստել պիցցա Մարգարիտա, որը ոչ միայն համեղ  է, այլև ունի պատրաստման հեշտ եղանակ։

 

Մեզ հարկավոր է՝

 

փակած պոմիդոր 

3 թ գ մանրեցրած սխտոր

1 կամ կես բաժակ չորացրած ռեհան

2 ճ գ զեյթունի ձեթ

մի փոքր կարմիր կծու բիբարի փաթիլներ կամ փոշի

3 ճ գ մոցցարելլա պանիր 

 

Սոուսը պատրաստելու համար տաքացնում ենք զեյթունի ձեթը թավայի մեջ: Ավելացնում ենք սխտորը, մի փոքր հետո նաև փակած լոլիկները: Աղ, բիբար, կարմիր կծու բիբար, ռեհան և…վերջ: Պիցցայի սոուսը պատրաստ է, կարող ենք այն լցնել պիցցայի խմորի վրա։ Այնուհետև ավելացնում ենք մոցցարելլան ու թարմ ռեհանի տերև:

Տաքացնում ենք վառարանը մինչև 150 աստիճան ու տեղավորում պիցցան այնտեղ` 10-15 րոպեով:

 

Մատուցում ենք սիրով և լսում գովասանքի խոսքեր։

 

 Համեղ և հաճելի օր։

 

No Comments Աշխարհի ուտեստները

Պատրաստում ենք իտալական աղցան

Այս անգամ պատրաստում ենք իտալական խոհանոցի համեղ աղցաններից այս մեկը։

Մեզ հարկավոր է ՝

 

300 գ խոզապուխտ,

2 հատ լոլիկ,

2 հատ քաղցր պղպեղ,

400 գ մակարոն,

30 գ եգիպտացորեն,

200 գ պանիր,

աղը և մայոնեզը՝ ըստ ցանկության։

 

   Եփում ենք մակարոնները աղը ջրում և թողնում ենք, որ  սառչի։ Լոլիկը և պղպեղը կտրատում ենք քառակուսիկների, խոզապուխտը՝ բարակ շերտերի։

Պանիրը քերում ենք մեծ քերիչով և խառնում բոլոր բաղադրամասերը, ապա ավելացնում ենք մայոնեզ։

Հաճելի և համեղ օր։

No Comments Աշխարհի ուտեստները

Պատրաստում ենք իտալական «Պեպերոնատա»

Այս անգամ հրավիրում ենք իտալական խոհանոցի սիրահարների ուշադրությունը․․․պատրաստում ենք իտալական «Պեպերոնատա»:

 

Մեզ հարկավոր է՝

 

    հավի ֆիլե – 500 գ

    ալյուր – 1 ճ/գ

    սոխ – 2 գլուխ

    սխտոր – 4 պճեղ

    սև պղպեղ – ըստ ճաշակի

    աղ – ըստ ճաշակի

    կարմիր տաքդեղ – 2 հատ

    լոլիկ – 400 գ

    լոլիկի մածուկ – 2 ճ/գ

 

   Հավը լվանում ենք և 2×2 չափի կտորների բաժանում, այնուհետև աղով և պղպեղով համեմում ենք։ Ավելացնում ենք ալյուրն ու լավ խառնում։ Թավայի մեջ 2 ճ/գ բուսայուղ ենք տաքացնում և ֆիլեն 5-7 րոպե տապակում։  Հանում ենք և տեղափոխում այլ ամանի մեջ։ Սխտորը ճզմում ենք, սոխը կիսաշրջանաձև կտրատում, տաքդեղը բարակ կտրատում, լոլիկը կեղևահան  անում, ավելացնում 2 ճ/գ լոլիկի մածուկը և բլենդերով լոլիկի խյուս պատրաստում։

      Սոխն ու սխտորը 4-5 րոպե տապակում ենք։ Ավելացնում ենք տաքդեղը և 5 րոպե տապակում։ Այնուհետև ավելացնում ենք մի կողմ դրած ֆիլեն՝ այդ զանգվածին ավելացնելով լոլիկի խյուսը հասցնում ենք եռման աստիճանի և 20-25 րոպե շոգեխաշում։ Եվ վերջ․․․

Համեղ և հաճելի օր։
No Comments Աշխարհի ուտեստները

Պատրաստում ենք Ֆրիտատա․ իտալական խոհանոց

Իտալական խոհանոցը բազմատեսակ է, իսկ Իտալիայի յուրաքանչյուր շրջանն ունի իրեն բնորոշ ճաշատեսակները: Իտալական խոհանոցը տարբեր ժամանակներում իր վրա կրել է հռոմեացիների, հույների, արաբների, ֆրանսիացիների և այլ ազգությունների մշակութային ազդեցությունը, ինչն էլ հիմք է դարձել ժամանակակից իտալական խոհանոցի ձևավորման համար:

Իտալական խոհանոցն աշխարհի ամենատարածված և հայտնի խոհանոցներից մեկն է:

 

Այսպիսով, այսօր պատրաստում ենք Ֆրիտատա

 

Սա ձվաձեղի իտալական տարբերակն է: Այն պատրաստվում է բազմազան մթերքներով. պանիր, բանջարեղեն, խոզապուխտ, միս…

 

Մի խոսքով ամենատարբեր մթերքներ ու ձու. ահա ֆրիտատան:

 

ֆրիտատայի մեջ շատ հեղուկ պարունակող մթերքներ պետք չէ ավելացնել, այն նախ տապակեք կրակի վրա, ապա եփեք ջեռոցում: Այդպես պանիրը ավելի լավ է հալվում՝ ֆրիտատային համեղ կեղև ապահովելով:

 

 

No Comments Աշխարհի ուտեստները

Պատրաստում ենք աղցան «Կապրեզե»

 

Դե ինչ, առջևում հանգստյան օրեր են, եթե ունեք հետաքրքիր տարբերակներ այն քաղաքից դուրս անցկացնելու համար, շատ լավ է, վայելե՛ք ձեր հանգիստը բնության գրկում՝ չմոռանալով լսել weekends Radio-ն, իսկ եթե որոշել եք մնալ տանը, ապա առաջարկում ենք յուրահատուկ համ հաղորդել ձեր weekend-ին՝ պատրաստելով իտալական խոհանոցի ամենահայտնի և հեշտ աղցաններից մեկը՝ «Կապրեզե»։

Աղցանն անվանումը ստացել է Կապրի կղզուց, որն էլ համարվում է այս աղցանի հայրենիքը:

 

 

Մեզ հարկավոր է՝

 

պանիր մոցարելա-2 գունդ

լոլիկ-2-3 հատ

բազիլիկ /կանաչ ռեհան/-մի քանի ճյուղ

ձիթապտղի յուղ-2 ճաշի գդալ

բալզամիկ քացախ-1 ճաշի գդալ

 

Կլոր-կլոր կտրատում ենք  լոլիկն ու մոցարելան, դասավորում ենք մեծ ափսեի մեջ։ Վերջում վրան ցողում ենք բալզամիկն ու ձիթապտղի յուղը։

 

Ավելի պարզ, բայց ավելի համեղ աղցան ուղղակի դժվար է պատկերացնել։

 

Հաճելի և համեղ հանգստյան օրեր։

 

No Comments Աշխարհի ուտեստները
error: Նյութը ձեռք բերելու համար դիմեք հեղինակին