Աշխարհի ամենազարմանալի հյուրանոցները․․․

 

1․Ստորջրյա հյուրանոց Poseidon Undersea Resorts. Ֆիջի

2․Սառցե հյուրանոց Icehotel․ Շվեդիա

3․ Հյուրանոց ջունգլիներում Ariau Amazon Towers․ Բրազիլիա

4. Հյուրանոց Սահարա անապատում  Adrere Amellal․ Եգիպտոս

5.Հյուրանոց ծառերի վրա Treehotel․ Շվեդիա

6. Լճային ամրոց Taj Lake Palace․ Հնդկաստան

7.Զբոսանավ ցամաքի վրա Sun Cruise Hotel․ Հարավային Կորեա

8. Լողացող հյուրանոց King Pacific Lodge․ Կանադա

9.Կապադովկիայի քարանձավային հյուրանոցներ․ Թուրքիա

10.Աղե հյուրանոցներ․ Բոլիվիա

11.Գժանոց, գիժ տուն Hang Nga․ Վիետնամ

12. Հյուրանոց գինու տակառներից De Vrouwe van Stavoren․ Հոլանդիա

 

No Comments Աշխարհի շուրջ

Թաիլանդի հրաշքը` Սպիտակ տաճար

Վատ Ռոնգ Խուն-ը /թարգմանաբար սպիտակ տաճար/, ամենայուրահատուկ բուդդայական տաճարն է  Թաիլանդում: Այն  գտնվում է Թաիլանդի Չիանգրայ քաղաքից ոչ հեռու:

Տաճարի հեղինակը նկարիչ Չալերմչայու Կոսիտպիպաթն է, ով Թաիլանդի ամենահայտնի նկարիչներից է: Վերջինս որոշել է կառուցել տաճարը սպիտակ գույնով, որպեսզի ցույց տա Բուդդայի ամբողջ մաքրությունը:

Բուդդայական այս տաճարը նման չէ ոչ մի այլ տաճարի։ Այն խորհրդանշում է դրախտը, իսկ հսկիչները, որոնք կանգնած են մուտքի մոտ, չեն թողնում մեղսավորներին մտնել ներս և ուղարկում են նրանց դժոխք։

Տարածքում գտնվում են հրեշներրի, դևերի, անդունդից վերև ձգվող բազմաթիվ ձեռքերի քանդակներ, որոնք խորհրդանշում են դժոխքը։

Վատ Ռոնգ Խուն-ը  կառուցվել է համեմատաբար վերջերս՝ 1998թ․, և այս տարիների ընթացքում դարձել է Թաիլանդի ամենահայտնի տեսարժան վայրերից մեկը։

Տաճարի շրջակայքը անչափ գեղեցիկ է, այստեղ կան այգի՝ փոքրիկ լճակով, շատրվաններ,   հիասքանչ քանդակներ, որոնք հիմնականում սպիտակ գույնի են և  համահունչ են տաճարին։ Վատ Ռոնգ Խուն-ը դարձել է Թաիլանդի մի մասնիկը, որը արժե տեսնել։

 

No Comments Աշխարհի շուրջ

Աշխարհի ամենաբարձր հուշարձանը

Մայտրեյան Բուդդայի հսկայական արձանը, որը համարվում է ամենահինը աշխարհում, փորագրված է Չինական Սիչուան նահանգի Լեշան քաղաքի մոտ գտնվող ժայռի խորքում։

Լեշանի 71 մետր բարձրությամբ քանդակը համարվում է աշխարհի ամենաբարձր հուշարձանը։ Արձանը գտնվում է 3 գետերի միախառնման կետում, որոնց հանդիպած ջրերն առաջացնում են վտանգավոր հորձանուտ։ Համաձայն լեգենդի՝ արձանը կառուցվել է հորձանուտը հանդարտեցնելու համար։

Արձանի փորագրման ժամանակ արհեստավորները քարերի մնացորդները նետել են գետը, ինչն էլ դանդաղեցրել է ջրի առատ հոսքը։ Քանդակի շինարարությունը սկսվել է 713թվ․և տևել է 90 տարուց ավել։ Ամեն տարի հազարավոր զբոսաշրջիկներ գալիս են այստեղ այս հսկային տեսնելու համար։

 

 

No Comments Աշխարհի շուրջ

Մահացած տիկնիկների կղզի. Մեքսիկա

Մահացած տիկնիկների կղզի.

Աշխարհի ամենազարմանալի և միստիկ վայրերից մեկը գտնվում է Մեքսիկայի կենտրոնից ոչ շատ հեռու գտնվող Սոչիմիլկո շրջանում։ Մահացած տիկնիկների կղզին իր բնույթով բացառիկ վայր է, այստեղ ամեն ծառից կախված են մեծ քանակությամբ տիկնիկներ՝  մեկը անգլուխ, մյուսը անթև կամ անաչք և այլն:

 

Մահացած տիկնիկների կղզի.

 

Համաձայն լեգենդի` այստեղ 3 աղջիկներ խաղալիս են եղել, և մեկը ընկել է ջուրը ու խեղդվել: Դրանից հետո նրա հոգին հանգստություն էր փնտրում և չէր գտնում, բայց գտնում է մի մարդու, ում հետ սկսում է խոսել: Այդ մարդը հասկանում էր մահացած աղջկան, նա վերջինիս խնդրում է իրեն բերել տիկնիկներ, որպեսզի նրանք պաշտպանեն իրեն չար հոգիներից: Եվ ծերուկը սկսում է բերել տիկինիկներ:

 

Մահացած տիկնիկների կղզի.

 

Տիկինիկները դառնում են ավելի ու ավելի շատ, բայց դրանք չէին բավականացնում, և կղզին լցվում է բազմաթիվ տիկինիկներով:

 

Մահացած տիկնիկների կղզի.

 

Ավելի ուշ ծերուկը՝  Ջուլիան Սանտանա Բառերան, խեղդվում է  ոչ հեռու այն վայրից, որտեղ խեղդվել էր աղջիկը: Ծերուկը արդեն չկա, բայց տիկինկները կղզում ամենուր են․․․

 

Մահացած տիկնիկների կղզի.

 

Կղզում վախենալու տեսարան է, և ով էլ որ լինում է այդ վայրում, տիկնիկները երբեք չեն շրջվում, նրանք միայն հետևում են: Տեղացիները պատմում են, որ տիկնիկները գիշերները  կենդանանում են, լցվում են մահացածների հոգիներով և ձգում են բոլոր հետաքրքրասերներին դեպի ճահճային մաս…

 

Մահացած տիկնիկների կղզի.

 

Այս վայրը դարձել է զբոսաշրջիկների ամանաշատ այեցլություն ունեցող վայրերից մեկը։ Բայց թույլ նյարդեր ունեցողներին խորհուրդ է տրվում չգնալ այնտեղ։

 

 

 

No Comments Աշխարհի շուրջ
error: Նյութը ձեռք բերելու համար դիմեք հեղինակին