Երբ մի ամբողջ գյուղ ոչնչանում է, բայց եկեղեցին մնում է կանգուն․․․

Մեքսիկայի Սան Խուան Պարանգարիկուտիրո եկեղեցին գտնվում է համանուն գյուղում, որը  թաղվել է Պարիկուտին հրաբուխի  լավայի տակ 1944 թվականին:

Մի քանի մետր բարձրությամբ  լավայի հոսքը ամբողջովին ոչնչացրել է գյուղը: Հրաշքով անվնաս  են մնացել եկեղեցու   զանգակատունը և զոհասեղանը՝ շրջապատված եկեղեցական համալիրի ավերակներով:

Նշենք, որ մինչ հրաբխի ժայթքելը տեղացիները տարհանվել Էին։

Ասում են, որ եկեղեցու զանգերը անդադար ղողանջել  են, ինչպես ժայթքման ժամանակ, այնպես էլ դրանից հետո՝ բավականին տևական ժամանակ։

Զարմանալի է, սակայն Սան Խուան Պարանգարիկուտիրո եկեղեցին կանգուն է մնացել հզոր լավայի հոսքի ներքո․ տեղացիները դրանում տեսնում են Աստծո կամքը:

 Ինքը եկեղեցին մնում է միակ ցուցիչը այն բանի, թե որտեղ էր նախկինում  գտնվում գյուղը: Մնացած բոլոր շինությունները թաղվել են լավայի սառած շերտի տակ :

1943 թվականի ժայթքումին հաջորդեցին  Պարիկուտին  հրաբխի   ակտիվ կյանքի  ևս 8  տարիներ, որի ընթացքում այն վեր էր շպրտում մոխրի ու ծխի նոր ալիքներ, այդ թվում նաև լավայի գետեր:

Ամեն տարի պահքից առաջ տեղացիները նշում են հրաբխի ծննդյան օրը: Նրանք կատարում են ուխտագնացություն դեպի ավերված գյուղը: Այստեղ են գալիս զբոսաշրջիկներ, որ տեսնեն  հրաբուխը ու դրան շրջապատող անշունչ  լանդշաֆտը:

Հարակից գյուղի  դիտարկման կետից բացվում է անմոռանալի տեսարան՝ 25 կիլոմետրանոց լավայի դաշտը և նրա ետևից վերև խոյացող  Պարիկուտինի  կոնը:

Սան Խուան Պարանգարիկուտիրո եկեղեցու զանգակատունը  կանգնած է լավայի սև շերտի մեջ, որպես ստորգետնյա գերբնական ուժերի ապացույց:

No Comments Աշխարհի շուրջ

Մահացած տիկնիկների կղզի. Մեքսիկա

Մահացած տիկնիկների կղզի.

Աշխարհի ամենազարմանալի և միստիկ վայրերից մեկը գտնվում է Մեքսիկայի կենտրոնից ոչ շատ հեռու գտնվող Սոչիմիլկո շրջանում։ Մահացած տիկնիկների կղզին իր բնույթով բացառիկ վայր է, այստեղ ամեն ծառից կախված են մեծ քանակությամբ տիկնիկներ՝  մեկը անգլուխ, մյուսը անթև կամ անաչք և այլն:

 

Մահացած տիկնիկների կղզի.

 

Համաձայն լեգենդի` այստեղ 3 աղջիկներ խաղալիս են եղել, և մեկը ընկել է ջուրը ու խեղդվել: Դրանից հետո նրա հոգին հանգստություն էր փնտրում և չէր գտնում, բայց գտնում է մի մարդու, ում հետ սկսում է խոսել: Այդ մարդը հասկանում էր մահացած աղջկան, նա վերջինիս խնդրում է իրեն բերել տիկնիկներ, որպեսզի նրանք պաշտպանեն իրեն չար հոգիներից: Եվ ծերուկը սկսում է բերել տիկինիկներ:

 

Մահացած տիկնիկների կղզի.

 

Տիկինիկները դառնում են ավելի ու ավելի շատ, բայց դրանք չէին բավականացնում, և կղզին լցվում է բազմաթիվ տիկինիկներով:

 

Մահացած տիկնիկների կղզի.

 

Ավելի ուշ ծերուկը՝  Ջուլիան Սանտանա Բառերան, խեղդվում է  ոչ հեռու այն վայրից, որտեղ խեղդվել էր աղջիկը: Ծերուկը արդեն չկա, բայց տիկինկները կղզում ամենուր են․․․

 

Մահացած տիկնիկների կղզի.

 

Կղզում վախենալու տեսարան է, և ով էլ որ լինում է այդ վայրում, տիկնիկները երբեք չեն շրջվում, նրանք միայն հետևում են: Տեղացիները պատմում են, որ տիկնիկները գիշերները  կենդանանում են, լցվում են մահացածների հոգիներով և ձգում են բոլոր հետաքրքրասերներին դեպի ճահճային մաս…

 

Մահացած տիկնիկների կղզի.

 

Այս վայրը դարձել է զբոսաշրջիկների ամանաշատ այեցլություն ունեցող վայրերից մեկը։ Բայց թույլ նյարդեր ունեցողներին խորհուրդ է տրվում չգնալ այնտեղ։

 

 

 

No Comments Աշխարհի շուրջ
error: Նյութը ձեռք բերելու համար դիմեք հեղինակին