Վահանավանք միջնադարյան վանական համալիրը

Վահանավանք նաև Հովհաննավանք, միջնադարյան վանական համալիր, որը գտնվում է Սյունիքի մարզկենտրոն Կապան քաղաքից 7 կմ արևմուտք՝ Ողջի գետի աջ կողմում, Տիգրանասարի լանջին։ Weekends.am-ի Սյունիք այցելության ժամանակ չէինք կարող չայցելել  այս վայրը, որը գերում է իր վեհությամբ։

Վանական համալիրի առաջին կառույցը՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, կառուցվել է 911 թվականին՝ Տաթևի վանքի հանդիսավոր օծումից հինգ տարի անց։ Կառուցումը հովանավորել է Սյունիք նահանգի Բաղք գավառի իշխան Ձագիկի որդի Վահան Սյունին, ով եկեղեցուն նվիրաբերել է հսկայական կալվածքներ։

Ավելի ուշ՝ 11-րդ դարի երկրորդ կեսին, Վահանավանքի մոտ կատարվում են նոր կառուցումներ, մեծ եկեղեցուց 25 մետր հեռու կառուցվում է մի ավելի փոքր եկեղեցի՝ սուրբ Աստվածածինը։ Նրա արևելյան պատի ներսի կողմում, հիմքին մոտ գտնվող քարերից մեկի վրա պահպանվել է 1086 թվականին վերաբերվող մի արձանագրություն, որտեղ խոսվում է այդ եկեղեցու կառուցման մասին։

Վանքն ունեցել է շուրջ 100 միաբան, կից գործել է վանական դպրոցը, որի սաներից էր եղել եկեղեցու հիմնադիր Վահան Ա Սյունեցին։

Վահանավանքում են գտնվում Վահան իշխանի, Սահակ Սևադա Բ-ի, Սոփի թագուհու, Սյունիքի գահերեց իշխան Աշոտի, նրա թագակիր որդիներ Սմբատ Բ-ի և Գրիգոր Ա-ի, ինչպես նաև Սյունիքի թագավորության մնացած չորս թագավորների, Վաչագան իշխանի մայր Խաշուշի գերեզմանները։

Նշենք, որ վանքում մոմերը ոչ թե վաճառվում էին, այլ դրված էին, և յուրաքանչյուրը կարող էր մոտենալ, վերցնել և ցանկության դեպքում նվիրատվություն կատարել։

 

 

No Comments blognote

Աշխարհը մեր հետևորդների լուսանկարներում

Քանի որ մենք սիրում ենք մեր հետևորդներին և սպասում ենք նրանց լուսանկարներին, որոնք այդքան մեծ արձագանք են գտնում,  այս ֆոտոշարքում ներկայացնում ենք հենց նրանց ուղարկած լուսանկարների տասնյակը, և հայտնում ենք, որ այսուհետ լավագույն լուսանկարները հրապարակվելու են նաև կայքում նման ֆոտոշարքերի տեսքով։

Մենք սպասում ենք ձեր լուսանկարներին և պատմություններին։

 

Եգիպտոս, բուրգեր

 

Հրազդան գետը

 

«Զոնտիկներ» ջրվեժ, Հունոտի կիրճ, Արցախ

 

Տաթևի վանք, միջնադարյան վանական համալիր

 

Սևանի թերակղզի

 

Երեկոյան Երևանը

 

Սիսիանի ճանապարհ, ծաղիկների դաշտեր

 

Իսպանիա, Տառագոնա

 

Հունաստան, Աթենք

 

Մասիս սարը

 

 

 

No Comments Հետաքրքիր
error: Նյութը ձեռք բերելու համար դիմեք հեղինակին