Weekends.am-ի այցելությունը Yuantong Ancient Town

Yuantong Ancient Town-ը գտնվում է Չենգդու քաղաքից 40 կմ դեպի արևմուտք։ Այն փոքրիկ քաղաք է, որը կարելի է 30 րոպեում ծայրից ծայր քայլել։ Քաղաքի առաջին բնակիչները  այստեղ տեղակայվել են ավելի քան 1500 տարի առաջ։

Ցին դինաստիայի օրոք քաղաքը հայտնի էր որպես արդյունաբերական քաղաք։ Այն շատ նման է Չինաստանի մյուս հին քաղաքներին՝ իր հին տներով, հին ծառերով և փողոցներով, բայց այստեղ կա նաև հին կաթոլիկ եկեղեցի, որը կառուցվել է ֆրանսիացի քարոզիչների կոցմից 19-րդ դարում և կանգուն է մինչ օրս։

Այս հին քաղաքը  լավ պահպանվել է և այսօր արդեն հետաքրքրություն է առաջացնում զբոսաշրջիկների մոտ։

Weekends.am-ը ներկայացնող Քրիստինեն զբոսնեց քաղաքում, փորձեց զրուցել տեղացիների հետ, փորձերը անհաջող էին, քանի որ Չինաստանում անգլերեն ոչ ոք գրեթե չի խոսում և չի հասկանում․․․ինչևէ․․․ այցը  Yuantong Ancient Town ինքնին շատ հետաքրքիր էր, ինչում կարող եք համոզվել ինքներդ՝ դիտելով այս ֆոտոշարքը։

 

 

No Comments blognote

Այցելություն Jin Li street․Չինաստան

      Weekends.am-ի այս հոդվածում ձեզ ենք ներկայացնում  մեր  թիմի անդամ Քրիստինեի այցելությունը    Չենգդու քաղաքի  գեղեցիկ և հայտնի վայրերից մեկը` Jin Li street /Ջին Լի փողոց/ ֆոտոշարքով։ Նշենք, որ այս այցելությունը ներկայացրել ենք նաև տեսանյութով։
   Jin Li street-ը շատ հայտնի և սիրված վայր է զբոսաշրջիկների շրջանում։ Սա մի վայր է, որտեղ դուք կարող եք զգալ չինական մշակույթի շունչը, փորձել չինական ավանդական ուտեստները, կատարել գնումներ, լսել  չինական կենդանի երաժշտություն և երազանք պահել հատուկ դրա համար նախատեսված վայրում։
No Comments blognote

Ճանապարհորդություն դեպի Չինաստան․Tina’s blog

     Եվ այսպես, ինչպես և խոստացել էինք, weekends.am-ը սկսում է ճանապարհորդություն դեպի Չինաստան։ Weekends.am թիմի նոր անդամ Քրիստինեն  շրջելու է Չինաստանի գեղեցիկ և պատմամշակութային վայրերով և կիսվելու է ձեզ հետ իր  տպավորություններով մեր նոր BlogNote բաժնում։ Այսպիսով` սկսում ենք մեր ուղևորությունը Չինաստան և այս անգամ այցելում ենք  Չենգդու քաղաքի  գեղեցիկ և հայտնի վայրերից մեկը` Jin Li street /Ջին Լի փողոց/, որը շատ հայտնի և սիրված վայր է զբոսաշրջիկների շրջանում։ Սա մի վայր է, որտեղ դուք կարող եք զգալ չինական մշակույթի շունչը, փորձել չինական ավանդական ուտեստները, կատարել գնումներ, լսել  չինական կենդանի երաժշտություն և երազանք պահել հատուկ դրա համար նախատեսված վայրում։ Դե իսկ մանրամասները տեսանյութում։
Հաճելի դիտում․․․
No Comments blognote
error: Նյութը ձեռք բերելու համար դիմեք հեղինակին