Արգելված քաղաք. Պեկին

Արգելված քաղաք, Մին և Քին դինաստիաների (1420-1912 թվականներ) կայսերական պալատ: Այն գտնվում է Պեկինի կենտրոնում և ներառում է Պալատական թանգարանը։ Այն եղել է չինական կայսրերի և նրանց ընտանիքների բնակավայրը, ինչպես նաև Չինաստանի կառավարության ծիսակարգային և քաղաքական կենտրոն մոտ 500 տարի։

Կառուցվելով 1406-1420 թվականների ընթացքում՝ համալիրը բաղկացած է 980 շինություններից և կազմում է 72 հեկտար (ավելի քան 180 ակր) տարածք։ Պալատական համալիրը չինական ավանդական ճարտարապետության օրինակ է և իր ազդեցությունն է թողել Արևելյան Ասիայի և այլ վայրերի ճարտարապետության զարգացման վրա։ Արգելված քաղաքը Համաշխարհայի ժառանգության կազմում գրանցվել է 1987 թվականին, և ՅՈւՆԵՍԿՕ-ի կողմից գրանցվել է որպես աշխարհում դեռևս պահպանված հնագույն ամենամեծ փայտե համալիրը։

1925 թվականից սկսած Արգելված քաղաքը Պալատական թանգարանի վերահսկողության տակ է գտնվում, որի արվեստի գործերի և նմուշների ընդարձակ հավաքածուն ներառում է Մին և Քին դինաստիաների կառավարման ժամանակաշրջանը։

Թանգարանի նախկին հավաքածուի մի մասը այժմ գտնվում է Թայբեյի Ազգային պալատական թանգարանում։ Երկու թանգարաններն էլ ժառանգվել են նույն կառույցից, բայց բաժանվել են Չինական քաղաքացիական պատերազմից հետո։ Իր` տարեկան ավելի քան 14․6 միլիոն այցելուներով Պալատական թանգարանը աշխարհի՝ ամենաշատ այցելուներ ունեցող թանգարանների սանդղակում է։

 

 

No Comments Աշխարհի շուրջ

71 մետր բարձրությամբ Բուդդայի արձանը․ֆոտոշարք

Մեր նախորդ հոդվածում ներկայացրել ենք մեր թիմի անդամ Քրիստինեի ճանապարհորդությունը այս զարմանալի վայր տեսանյութով, որին կարող եք ծանոթանալ հետևելով հղմանը, իսկ այս հոդվածում ուզում ենք ևս մեկ անգամ  նայել այս  հսկային արդեն ֆոտոշարքի միջոցով․․․

Հիշեցնենք, որ Լեշանի 71 մետր բարձրությամբ քանդակը աշխարհի ամենաբարձր հուշարձաններից մեկն է։ Արձանը գտնվում է 3 գետերի միախառնման կետում, որոնց հանդիպակաց ջրերն առաջացնում էին վտանգավոր հորձանուտ։ Համաձայն լեգենդի՝ արձանը կառուցվել է հորձանուտը հանդարտեցնելու համար։ Արձանի կառուցման ժամանակ արհեստավորները քանդակի մնացորդները նետել են գետը, ինչն էլ դանդաղեցրել է ջրի առատ հոսքը։ Քանդակի շինարարությունը սկսվել է 713թվ և տևել տասնամյակներ։ Ամեն տարի հազարավոր զբոսաշրջիկներ գալիս են այստեղ այս հսկային տեսնելու համար։

 

 

 

 

No Comments blognote

Քրիստինեն և Բուդդայի հսկայական արձանը

Եվ այսպես, սիրելի՛ weekends.am-ի հետևորդներ, մենք շարունակում ենք բացահայտել աշխարհը և կիսվել մեր տպավարություններով։ Այս անգամ մեր թիմի անդամ Քրիստինեն, ում հետ շրջում ենք Ասիայում, ուղևորվել է այս գժվելու գեղեցիկ և զարմանահրաշ վայր` Լեշան (Չինաստան), որտեղ որ ժայռակերտ  Մայտրեյան Բուդդայի հսկայական արձանն է, որը համարվում է ամենահինը աշխարհում։ Ամեն տարի հազարավոր զբոսաշրջիկներ գալիս են այստեղ այս հսկային տեսնելու համար։

Weekends.am-ը, քանի որ խոստացել է ձեզ ներկայացնել բացառիկ վայրեր, չէր կարող չգալ այստեղ։ Տեսանյութում պատմում ենք, թե ինչպես կարող եք հասնել այս վայր, ծանոթացնում ենք գներին և կիսվում ենք օգտակար խորհուրդներով։ Ասել էինք չէ, որ հետաքրիր է լինելու․․․

Մանրամասները տեսանյութում․․․

 

 

 

No Comments blognote

Շարունակում ենք բացահայտել Ասիան

Այժմ ներկայացնում ենք Քրիստինեի այցելությունը Kuanzhai Alley, որը հայտնի է նաև որպես  Wide and Narrow Alley «Ընդարձակ և նեղ» նրբանցք անվանբ։

Wide and Narrow Alley-ն է Քինգ թագավորությունից մնացած հայտնի պատմական և մշակութային փողոց է՝ Չինաստանում, անտիկ կառույցներով, որոնք  տարիների ընթացքում թարմացվել և ամրացվել են։

Այն իր անվանումը ստացել է այն բանի համար, որ բաղկացած է 3 պատմական, իրար զուգահեռ նրբանցքներից։

Alley-ն  գտնվում է Չենգդու քաղաքի կենտրոնում, նրա  3 հատվածներն են՝

Kuan Alley /wide Alley/

Zhai Alley /Narrow Alley/

King Alley

Հնաոճ կառույցներ, Չենգդուի տեղական կյանք, Սիչուանի համեղ կերակուրներ․ այս ամենը հենց պատճառն է այն բանի, որ բազմաթիվ մարդիկ  այցելում են այս վայրը։

Այս փողոցում կան քայլելու և զբոսնելու պատմական վայրեր։ Այստեղ ողջ տարվա ընթացում մարդաշատ է լինում։

Կարելի է այցելել ինչպես կեսօրին, այնպես էլ գիշերը, երբ վառվում են լույսերը։ Անձամբ ես խորհուրդ կտամ այցելել աշխատանքային օր, քանի որ  weekend-ին / հանգստայան օրերին/  այցելուները շատ-շատ են՝ և՛ զբոսաշրջիկներ, և՛ տեղացիներ, ինչն էլ դժվարեցնում է զբոսանքը։

Սա մի վայր է, որտեղ այցելուները կարող են վայելել ավանդական չինական թեյը։ Այստեղով քայլելիս  ամենուրեք կտեսնեք հյուրընկալների, որոնք կկանչեն ձեզ հենց իրենց ռեստորան՝ ընթրելու կամ թեյելու։ Բազմաթիվ հուշանվերների խանութներ կան։

Մի խոսքով, հետաքրքիր վայր է,  երբ լինեք Չինաստանում, մի weekend հատկացրեք այս վայր այցելությանը։

Լուսանկարները՝ կից։

 

 

 

 

 

 

 

 

 

 

No Comments blognote
error: Նյութը ձեռք բերելու համար դիմեք հեղինակին