Յուրահատուկ հանգիստը գնահատողների համար լիարժեք  պայմաններ է ստեղծել Տանզանիայի Պեմբա կղզու ափին գտնվող «Manta Resort»  յուրօրինակ հյուրանոցը:

Այս հյուրանոցը բացառիկ է նրանով, որ այն լողում է Հնդկական օվկիանոսում։ Լողացող հյուրանոցը շվեդ դիզայներ Մայքլ Գենբերգի մտահաղացումն է:

Հյուրանոցի ննջասենյակը գտնվում է ջրի տակ՝ 4 մ խորության վրա, ինչի շնորհիվ հյուրերը հետևում են ստորջրյա աշխարհի անցուդարձին՝ դառնալով բնության մի մասնիկը։

Բնական տեսարանները իրենց ամբողջ գեղեցկությամբ ուղեկցում են այցելուներին ողջ հանգստի ընթացքում։