Հաճախ փոքրիկ գետերը խառնվում են մեծերի հետ, բայց պատահում է, երբ երկու հսկայական գետեր են հանդիպում իրար, ինչպես Սև և Սպիտակ Արագվին /Վրաստան/։

Երկու հսկայական գետերի հանդիպումը ֆենոմենալ տեսարան է ստեղծում։

Բացի շատ գեղեցիկ լինելուց Սև և Սպիտակ Արագվին ունի նաև հուզիչ լեգենդ, համաձայն որի՝ բարձր սարերում ապրում էին երկու իրար շատ սիրող քույրեր՝ մեկը շիկահեր, մյուսը՝ սևահեր։ Երկուսն էլ սիրահարված էին մի խիզախ և գեղեցկադեմ երիտասարդի։  Ասպետը 2 քույրերից ընտրում է  շիկահերին և ամուսնանում նրա հետ։

Սևահեր քույրը չի ցանկանում   խանգարել նրանց երջանկությանը և  նետվում է ձորը։ Նրա արցունքներից առաջանում է սև Արագվին։ Բայց շիկահար քույրը չի համակերպվում  քրոջ կորստի հետ և  նույնպես նետվում է ձորը, ում  արցունքներն էլ սկիզբ են դնում սպիտակ Արագվիին։
Ասպետը, երբ իմանում է ողբերգության մասին, նույնպես նետվում է ձորը՝ դառնալով գետ։

Այսպես այս երկու գետերը հոսում են իրար զուգահեռ, բայց երբեք չեն միաձուլվում։