Վինձոր ամրոցը և ամանորյա տրամադրությունը քաղաքում․ֆոտոշարք

Ամանորին ընդառաջ weekends.am թիմի անդամ Արմինեն, ով  գտնվում է Անգլիայում, /Minka/ ուղևորվեց Վինձոր՝ այստեղ տիրող ամանորյա մթնոլորտը ներկայացնելու։

Շքեղ հանգիստը նախընտրողնրի համար սա իդելական վայր է, քանի որ, չնայած Վինձորը փոքրիկ քաղաք է, բայց այն հարուստ է շքեղ ռեստորաններով և հյուրանոցներով։ Այս վայրը շատ հայտնի է զբոսաշրջիկների շրջանում, քանի որ այստեղ է գտնվում Վինձոր ամրոցը, որը թագավորական նստավայր է և ընդգրկված է գինեսի ռեկորդների գրքում՝ որպես աշխարհի  ամենամեծ բնակելի ամրոց։ Զբոսաշրջիկների մոտ այն մեծ հետաքրքրություն  է առաջացնում այն պատճառով, որ վերջինս  չի վերածվել թանգարանի, այլ նրանում կյանքը եռում է։

Այստեղ թագուհին ընդունում է բարձրաստիճան հյուրերի, ստորագրում է որոշ պետական փաստաթղթեր և այլն։ Թվում է, թե այս վայրը պետք է փակ լինի հետաքրքրասերների աչքերից, սակայն, ո՛չ, ամրոցի այն հատվածները, որտեղ չեն բնակվում թագուհին  և իր ընտանիքի անդամները, բաց են ծանոթության համար, սակայն պաշտոնապես չեն պատկանում որևէ թանգարանի։

Էքսկուրսիաները այստեղ խիստ կանոնակարգված են։ Ձմռանը այցելուների համար այն փակվում է 16․15։ Այստեղ այցելուները պետք է պահպանեն լռություն։ Կարգ ու կանոնի պահպանմանը հետևում է թագավորական պահակախումբը։ Ահա այսպես է Վինձոր ամրոցում թագուհու պահակախումբը հանձնում հերթափոխը առավոտյան։

Այցելությունը ամրոց վճարովի է։

Վինձոր ամրոցի ամանորյա ձևավորումը՝

Սա մեր 2-րդ ուղևորությունն է Վինձոր, և մենք արդեն հասցրել ենք ձեզ ներկայացնել Վինձոր ամրոցը առանձին հոդվածով, որին կարող եք ծանոթանալ հետևելով հղմանը:

Իսկ այս այցելության ընթացքում մենք եղանք Միշլենյան աստղ կրող ռեստորանում, որտեղ մեզ համար պատրաստեց հայտնի խահարար Marko Pierre-ն։

Եղանք Արքայազն Հարրի փաբում, որտեղ, երբ դուք էլ լինեք, ձեզ անպայման կառաջարկեն փորձել  Mulled wine, ի՞նչ է դա, կասեք դուք, Mulled wine-ը գինի է՝ պատրաստված հատուկ համեմունքերով, որը ձմռանը խմում են տաք։

Անգլիայում ավանդական ձմեռային խմիչք է, հատկապես ամանորյա տոներին։ Փորձելուց հետո հաստատ չեք փոշմանի։ Weekend-ի հիանալի ավարտ էր բուխարու մոտ երեկոն մեր շքեղ հյուրանոցում։

Ամանորյա Վինձորը ֆոտոշարքով։

« 1 of 3 »

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

No Comments Ճամփորդական օրագիր

Weekends.am-ը Վինձորում. Ֆոտոշարք

Ստորև Ձեզ ենք ներկայացնում մեր այցելությունը Վինձոր  ֆոտոշարքով։ Վինձորը փոքրիկ  քաղաք  է՝ գեղեցիկ այգիներով, ռեստորաններվ և հսկիչ ձիավորներով։ Նշենք, որ այստեղ ձիերը փոխարինում են ոստիկանական մեքենաներին։

Կարդացե’ք նաև  Weekends.am -ը թագավորական նստավայրում հոդվածը, որտեղ ներկայացված է մեր այցելությունը Վինձոր ամրոց։

No Comments Ճամփորդական օրագիրՖոտոշարք

Weekends.am-ը թագավորական նստավայրում

Գտնվելով Անգլիայում՝ չէինք կարող չայցելել Վինձոր ամրոց։ Այն թագավորական նստավայր է Վինձորում՝ Բերկշիրի կոմսությունում, գտնվում է Թեմզա  գետի հովտում։  Ամրոցը կառուցվել է XI դարում, երբ նորմանները Վիլհելմ  I Նվաճողի  առաջնորդությամբ ներխուժեցին Անգլիա։ Որպես թագավորական նստավայր առաջին անգամ այն կիրառել է Անգլիայի թագավոր Հենրի  I-ը։

Հենրիի ժամանակներից սկսած նրան հաջորդող միապետերի համար նույնպես այն ծառայել է որպես նստավայր։ Ամրոցում պահվում է նկարների, գծագրերի, գոբելենների, զենքի չափազանց հարուստ հավաքածու։

Վինձոր ամրոցը ընդգրկված է գինեսի ռեկորդների գրքում՝ որպես աշխարհի  ամենամեծ բնակելի ամրոց, նրա չափերը կազմում են  580х165 մետր: Բացի այդ, այն զբոսաշրջիկների մոտ մեծ հետաքրքրություն  է առաջացնում այն պատճառով, որ վերջինս  չի վերածվել թանգարանի, այլ նրանում կյանքը եռում է։ Այստեղ թագուհին ընդունում է բարձրաստիճան հյուրերի, ստորագրում է որոշ պետական փաստաթղթեր և այլն։ Թվում է, թե այս վայրը պետք է փակ լինի հետաքրքրասերների աչքերից, սակայն, ո՛չ, ամրոցի այն հատվածները, որտեղ չեն բնակվում թագուհին  և իր ընտանիքի անդամները, բաց են ծանոթության համար, սակայն պաշտոնապես չեն պատկանում որևէ թանգարանի։ Նշենք, որ թագուհին այստեղ ապրում է տարվա մեջ 2 ամիս՝ գարնան կեսերին /ապրիլին/ և ամռան սկզբին /հունիսին/, դա վկայում է, որ թագուհու աշխատանքային գրաֆիկը շատ հագեցած է։ Էքսկուրսիաները այստեղ խիստ կանոնակարգված են։

Եթե Ձեզ բախտ վիճակվի լինել Վինձոր ամրոցում, ապա անպայման օգտվեք աուդիոգիդից, որը Ձեզ կօգնի տեսնել աշխարհի ամենամեծ ամրոցի բոլոր տեսարժան վայրերը և բաց չթողնել ոչ մի հետաքրքիր բան։ Էքսկուրսիան  Վինձոր ամրոց կզբաղեցնի մեկ ամբողջ օր։

Վինձոր ամրոցը աշխատում է սեզոնին /մարտից հոկտեմբեր/ առավոտյան 9․30․-մինչև երեկոյան 5․30., այնտեղ մուտք գործել կարելի է ժամը 16․00-ից ոչ ուշ։  Ձմռանը այցելուների համար այն փակվում է  16․15։ Այստեղ այցելուները պետք է պահպանեն լռություն։ Կարգ ու կանոնի պահպանմանը հետևում է թագավորական պահակախումբը։

Այցելությունը ամրոց վճարովի է։ Տարածքում է գտնվում  փոքրիկ հուշանվերների խանութ, որի կողքով մենք չկարողացանք անտարբեր անցնել։

Նշենք նաև, որ թագուհին ամրոց է մտնում առաձին մուտքով, այնպես որ, ամրոցի մոտ հերթի մեջ սպասելիս հաստատ թագուհուն չեք հանդիպի։

Առանձին ֆոտոշարքով կներկայացնենք նաև Վինձոր քաղաքը։

 

No Comments Ճամփորդական օրագիր
error: Նյութը ձեռք բերելու համար դիմեք հեղինակին