Weekends.am-ը ամփոփում է իր ուղևորությունը Ամստերդամ

Այսպիսով, weekends.am-ը ամփոփում է իր ուղևորությունը Ամստերդամ՝ ներկայացնելով մեր ճանապարհորդությունը ֆոտոշարքով։  Երբ լինեք Ամստերդամում, անպայման շրջե՛ք նավակով քաղաքում․ դա ձեզ կօգնի ամբողջական պատկերացում կազմել Ամստերդամի մասին, և, իհարկե, բաց չթողնե՛ք հնարավորությունը այցելելու Ամստերդամի տեսարժան վայրերից  Վան Գոգի թանգարան, Ռեմբրանդտի տուն-թանգարան, Էրմիտաժ Ամտելի վրա, ինչու ոչ,  Կարմիր լապտերների թաղամաս և շատ այլ վայրեր․․․

Ի դեպ,  կիսվե՛ք ձեր տպավորություններով weekends.am-ի  «Իմ օրագիրը» բաժնում։

« 1 of 2 »
No Comments Ճամփորդական օրագիր

Weekends.am-ը Ամստերդամում

Այս անգամ  Weekends.am-ը ուղևորվել է Ամստերդամ։

 

12-րդ դարում Ամստերդամը փոքրիկ ձկնորսական գյուղ էր, սակայն Նիդերլանդների Ոսկեդարյան ժամանակաշրջանում Ամստերդամը դարձավ աշխարհի կարևորագույն նավահանգիստներից և խոշորագույն առևտրային կենտրոններից մեկը։

Ամստերդամում են գտնվում բազմաթիվ տեսարժան վայրեր, ինչպիսիք են Վինսենթ վան Գոգի  թանգարանը,  Էրմիտաժը Ամստելի վրա, Ռեմբրանտի տուն-թանգարանը, Քաղաքային թանգարանը, հայտնի Կարմիր լապտերների թաղամասը    և  շատ այլ հետաքրքիր վայրեր, որոնք տարեկան գրավում են 4․2 միլիոն զբոսաշրջիկների ուշադրությունը։

Ամստերդամի զբոսաշրջային կարգախոսն է՝  «I amsterdam»-ը, որը նմանվում է անգլերեն «I am Amsterdam» արտահայտությանը, թարգմանաբար՝  «Ամստերդամը ես եմ»։

Ամստերդամը հետաքրքիր է նաև իր  «լողացող տներով», որոնք հիմնականում ծառայում են  որպես weekend homes, քանի որ այստեղ տան տերերը  մեծ մասամբ  անցկացնում են իրենց հանգստյան օրերը և տոները։

 

Խորհուրդ կտանք, եթե անգամ մի քանի ժամով լինեք Ամստերդամում, անպայման նավակով շրջեք տեղանքով․ դա ձեզ ընդհանուր պատկերացում կտա ամբողջ քաղաքի մասին և անմոռանալի տպավորություններ կպարգևի։ Նավակի տոմսը կարող եք գնել տեղում կամ նախապես պատվիրել համացանցով։

Ամստերդամում է գտնվում նաև հսկայական կենդանաբանական այգի Artis Zoo-ն, որում կան 750 տեսակ կենդանիներ և 300 տեսակ բույսեր։

Ինչ վերաբերում է նրանց հայտնի պանրին, նշենք, որ պանիրը այստեղ վաճառվում է   ամեն քայլափոխի․ խնդիրը այն է, թե ինչպես ընտրել ամենալավը։

Որպես փոխադրամիջոց՝ զբոսաշրջիկների համար հարմար են տրանվայները՝ ավանդական և արագընթաց, որոնք մատչելի գներով ձեզ կտեղափոխեն  մի վայրից մյուսը։

Իսկ ընդհանրապես Ամստերդամում հիմնական փոխադրամիջոցը հեծանիվն է, այստեղ դուք ամենուրեք կհանդիպեք հեծանվորդների։

Մեր հաջորդ հոդվածներում մենք առանձին կներկայացնենք weekends.am-ի այցելությունները Վան Գոգի թանգարան, Ռեմբրանտի տուն-թանգարան,  Էրմիտաժ Ամստելի վրա, որտեղ մեր այցելության ժամանակ կայանում էր թագավորական սպասքի ցուցադրություն՝ բերված Սանկտ Պետերբուրգից։

 

 

 

 

 

 

No Comments Ճամփորդական օրագիր
error: Նյութը ձեռք բերելու համար դիմեք հեղինակին