ԱՄՆ-ի Նոր Օռլեան քաղաքի բնակիչ Քրեյգ Թրեյսիին` այս յուրահատուկ աշխատանքների հեղինակը,  վստահ է` ոչ մի արվեստ չի ներկայացնում ներկայի ոգին և էությունը այնպես,  ինչպես բոդի արտը։

Նա  նախընտրում է ոչ միայն նկարել մարդու մարմնի վրա, այլև  մաքսիմալ ձևով այն տեղավորել նկարի մեջ, ընդ որում՝ «կորցնելով» մարդու մարմինը գույների մեջ:

Նրա աշխատանքերից մի քանիսը այնքան բարդ են, որ դժվար է հասկանալ՝ որտեղ է վերջանում մարմինը, և սկսում՝ տեսարանը։

 Քրեյգ Թրեյսին համարվում է ժամանակակից արվեստի ամենալավ նկարիչներից մեկը: