Weekends.am-ը փորձում է հնարավորինս հետաքրքիր weekend-ներ անցկացնելու տարբերակներ առաջարկել ձեզ:  Եթե այս շաբաթ որոշել եք ուղղակի մնալ տանը, ապա առաջարկում ենք պատրաստել բրիտանական այս համեղ ուտեստը, որը հատաքրքիր համ կհաղորդի ձեր weekend-ին։

 

 Գնացինք․․․

Պատրաստում ենք բրիտանական ավանդական ուտեստ ՝«Դոդոշը փոսի մեջ» /Toad in the Hole /։

«Դոդոշը փոսի մեջ» ուտեստը իր անվանումը ստացել է իր տեսքի համար։

 

4 բաժին

Մեզ անհրաժեշտ է  125 գ ալյուր

1 պտղունց աղ

2 ձու

300 մլ կաթ

2 ճաշի գդալ ձիթապտղի յուղ

8 կտոր երշիկ /թուլուզյան/

Խմորը պատրաստելու համար թասի մեջ լցնում ենք ալյուր և աղ ցանում։

Կենտրոնում փոս ենք  անում և  ավելացնում ձու և մի քիչ կաթ։ Լավ հունցում ենք, մինչև ալյուրը հավասարաչափ բաշխվի, և ավելացնում կաթի մնացած մասը։

Հունցում ենք  մինչ ջրիկ խմոր ստացվելը։ Առնվազն 30 րոպե թողնում ենք, որ հանգստանա։

Ջեռոցը անհրաժեշտ է նախապես տաքացնել 220°C։ Ջեռոցի կաթսայի մեջ ձեթ ենք լցնում, ավելացնում երշիկ և տաք ձեթի մեջ եփում 5-10 րոպե։

Ջեռոցի ջերմաստիճանը իջեցնում ենք 200°C և զգուշորեն խմորը լցնում երշիկի կտորների միջև, այնուհետև նորից դնում ենք ջեռոց և  եփում  30 րոպե։

Ուտեստը սովորաբար մատուցվում է սոխի սոուսով, բանջարեղեններով:

Զգո՞ւմ եք բույրը․․․

 

Մնում է մեկ բան․գեղեցիկ սեղան  գցել և հրավիրել ընտանիքի  անդամներին։

Եվ չենք մոռանում լսել հաճելի երաժտություն ՝ միանալով weekends Ռադիոյին․․․

Հաճելի և համեղ հանգստյան օրեր․․․