Վատ Ռոնգ Խուն-ը /թարգմանաբար սպիտակ տաճար/, ամենայուրահատուկ բուդդայական տաճարն է  Թաիլանդում: Այն  գտնվում է Թաիլանդի Չիանգրայ քաղաքից ոչ հեռու:

Տաճարի հեղինակը նկարիչ Չալերմչայու Կոսիտպիպաթն է, ով Թաիլանդի ամենահայտնի նկարիչներից է: Վերջինս որոշել է կառուցել տաճարը սպիտակ գույնով, որպեսզի ցույց տա Բուդդայի ամբողջ մաքրությունը:

Բուդդայական այս տաճարը նման չէ ոչ մի այլ տաճարի։ Այն խորհրդանշում է դրախտը, իսկ հսկիչները, որոնք կանգնած են մուտքի մոտ, չեն թողնում մեղսավորներին մտնել ներս և ուղարկում են նրանց դժոխք։

Տարածքում գտնվում են հրեշներրի, դևերի, անդունդից վերև ձգվող բազմաթիվ ձեռքերի քանդակներ, որոնք խորհրդանշում են դժոխքը։

Վատ Ռոնգ Խուն-ը  կառուցվել է համեմատաբար վերջերս՝ 1998թ․, և այս տարիների ընթացքում դարձել է Թաիլանդի ամենահայտնի տեսարժան վայրերից մեկը։

Տաճարի շրջակայքը անչափ գեղեցիկ է, այստեղ կան այգի՝ փոքրիկ լճակով, շատրվաններ,   հիասքանչ քանդակներ, որոնք հիմնականում սպիտակ գույնի են և  համահունչ են տաճարին։ Վատ Ռոնգ Խուն-ը դարձել է Թաիլանդի մի մասնիկը, որը արժե տեսնել։